Ուլոֆ Պալմե

Սվեն Oլոֆ Յուակիմ Պալմե (շվեդ.՝ Sven Olof Joachim Palme, հունվարի 30, 1927(1927-01-30)[3][4][5][…], Svea artillery regiment parish, Շվեդիա[1][6][1] - փետրվարի 28, 1986(1986-02-28)[3][4][5][…], Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (ՇՍԴԿ) 1969 թվականից մինչև 1986 թվականը և Շվեդիայի կրկնակի վարչապետ (1969 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 1976 թվականի հոկտեմբերի 8-ը և 1982 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 1986 թվականի փետրվարի 28-ը)։ Սպանվել է պաշտոնավարելու ժամանակ։

Ուլոֆ Պալմե
շվեդ.՝ Olof Palme
 
Կուսակցություն՝Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝Ստոկհոլմի համալսարան[1], Քենյոն քոլեջ[1], Beskowska skolan? (1937)[2] և Sigtunaskolan Humanistiska Läroverket? (1944)[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունվարի 30, 1927(1927-01-30)[3][4][5][…]
ԾննդավայրSvea artillery regiment parish, Շվեդիա[1][6][1]
Վախճանի օրփետրվարի 28, 1986(1986-02-28)[3][4][5][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[7]
ԹաղվածԱդոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն Շվեդիա
Ի ծնե անունշվեդ.՝ Sven Olof Joachim Palme
ՀայրGunnar Palme?[1]
ՄայրElisabeth Sophia von Knieriem?[9][1]
ԱմուսինLisbet Palme?[1] և Jelena Rennerová?[1]
ԶավակներJoakim Palme?[1], Mårten Palme?[1] և Mattias Järvinen Palme?[1]
 
Կայք՝palmecenter.org
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ուլոֆ Պալմե (1968 թվական)

Oլոֆ Պալմեն ծնվել է բարձրագույն դասի պահպանողական լյութերական ընտանիքում։

1945-1947 թվականներին ծառայել է Շվեդիայի բանակում։ Կրթությամբ՝ իրավաբան և տնտեսագետ, ուսանել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։ ՇՍԴԿ անդամ 1949 թվականից։ Ակտիվորեն մասնակցել է շվեդական երիտասարդական շարժմանը։ 1953 թվականին դարձել է վարչապետ Թագե Էրլանդերին կից քարտուղար։ 1958 թվականին ընտրվում է ռիքսդագ։ 1960-ական թվականներին զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ՝ նախարար առանց պորտֆելի (1963-65), տրանսպորտի նախարար (1965-67), կրթության և մշակույթի նախարար (1967-69)։ 1969 թվականին ընտրվել է ՇՍԴԿ նախագահ։

1969-76 և 1982-86 թվականներին վարչապետ (կառավարությունը գլխավորում էին աջ կենտրոնամետ առաջնորդները՝ Տուրբյորն Ֆելդինը 1976-78 և 1979-82 թվականներին և Ուլոֆ Ուլստենը 1978-79 թվականներին)։ Սոցինտերնի նշանավոր գործիչ, որի փոխնախագահը 1976-86 թվականներին էր։ Սոցինտերնում Պալմեն գլխավորել է Աֆրիկայի հարավի կոմիտեն (1975-82)։ 1980 թվականին հիմնադրել է զինաթափման և անվտանգության անկախ հանձնաժողով (Պալմեի հանձնաժողով)։ Դելիական վեցյակի անդամներից մեկը։

Միջազգային ասպարեզում Պալմեն հայտնի էր մի շարք պատճառներով.

  • 1960-ական թվականներին և 1970-ական թվականներին Ուլոֆ Պալմեն խիստ քննադատել Է ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամական պատերազմին. մասնակցել է Ստոկհոլմի բողոքի ցույցին այդ պատերազմի դեմ Հյուսիսային Վիետնամի դեսպանի հետ միասին։
  • 1968 թվականին դեմ է արտահայտվել Վարշավայի պայմանագրի զորքերը Չեխոսլովակիա մտցնելուն, իսկ 1979 թվականին քննադատել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան։
  • Չնայած Խորհրդային Միության հետ բարեկամական հարաբերություններին, Արևելյան Եվրոպայում քննադատել է կոմունիստական վարչակարգերը։
  • Նա հանդես է եկել միջուկային զենքի տարածման դեմ, աշխատել է Սկանդինավիայում ՆԱՏՕ-ից Նորվեգիայի և Դանիայի դուրս գալու հետ կապված առանց միջուկային գոտի ստեղծելու ուղղությամբ։
  • Կտրուկ քննադատել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմը՝ իսպանացի բռնապետին և նրա ձեռքի տակ եղած «արյունոտ մարդասպաններ» անվանելով։
  • ՀԱՀ-ում քննադատել է ապարտեիդի ռեժիմը և պահանջել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանել։
  • Նա քաղաքական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։
  • 1975 թվականի հունիսին Ուլոֆ Պալմեն այցելել է Կուբա և  հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, որին նա գովել է 1959 թվականին Բատիստայի ռեժիմը տապալելու համար։
  • 1984 թվականի մայիսին Դելիական վեցյակի մասնակիցը՝ վեց պետությունների ղեկավարների՝ միջուկային տերություններին կոչ անելով հրաժարվել միջուկային զենքի փորձարկումներից, նվազեցնել դրա արտադրության մակարդակը և կրճատել կուտակված զինանոցները, կանխել ջերմամիջուկային պատերազմը և տիեզերքում սպառազինությունների մրցավազքը։
  • 1984 թվականի հունիսին Պալմեն պաշտոնական այցով ժամանել Է Արևելյան Գերմանիա, որտեղ հանդիպում է ունեցել Էրիխ Հոնեկերի հետ։
  • Նա խիստ քննադատության է ենթարկել գեներալ Աուգուստո Պինոչետի ռեժիմը Չիլիում։

Սպանություն

1986 թվականի փետրվարի 28-ին Ուլոֆ Պալմեն սպանվել է Ստոկհոլմի կենտրոնական փողոցում՝ Սվեավեգեն (Sveavägen)։ Այդ օրը նա իր կնոջ՝ Լիսբեթի հետ ուշ երեկոյան վերադառնում էր Գրանդ կինոթատրոնից, որը գտնվում է Սվեավեգեն փողոցի 45-րդ տանը։ Նրանց հետ թիկնապահներ չեն եղել, քանի որ Պալմեն սիրում էր քաղաքում քայլել առանց նրանց։ Երբ ամուսինները մոտեցել են Թունելգատան փողոցի խաչմերուկին, նրանց է մոտեցել մի բարձրահասակ տղամարդ, ով երկու անգամ կրակել է ատրճանակից։ Մեկ անգամ Պալմեի մեջքին, երկրորդը՝ նրա կնոջ վրա։ Պալմեն մահացել է ակնթարթորեն[14][Ն 1]:

Հիմնական կասկածյալը Քրիստեր Պետերսոնն էր (1947-2004), որին, ի վերջո, 1989 թվականին դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Նրա մեղքն այդպես էլ ապացուցել չի հաջողվել, չնայած Պետերսոնը բազմիցս մեկ հաստատել, մեկ հերքել է իր մեղքը։

2020 թվականի հունիսի 10-ին Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ Ուլոֆ Պալմեի մարդասպանը հայտնի է՝ Scandia ապահովագրական ընկերության նախկին աշխատակից Սթիգ Էնգսթրոմը, որը հայտնի է նաև Սկանդիա-Մեն անունով[15][16]։ Սպանության պատճառը վարչապետի ձախ սոցիալիստական հայացքներն են եղել։ Էնգստրոմը ինքնասպան է եղել 2000 թվականին։ Այսպիսով, Ուլոֆ Պալմեի սպանության գործը փակվել է։

Հետաքրքիր փաստեր

  • Ուլոֆ Պալմեն սպանվել է ԽՍՀՄ ծրագրված պաշտոնական այցից երեք օր առաջ։
  • Պալմեն խոչընդոտել է շվեդական սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը արտասահման, մասնավորապես, այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների, ինչպիսիք են Nobel Industrier-ը, FFV-ն, Bofors-ը, Ericsson-ը և այլն[17]։
  • Ռաջանի Փալմ Դաթ՝ Ուլոֆ Պալմեի հորեղբայրը[18]։

Գրականության մեջ

  • Ուլոֆ Պալմեն հիշատակվում է Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքում, Անդերս դե լա Մոտայի «Խաղ» եռերգության մեջ, ինչպես նաև Յ. Նեսբեի «Կրասնոշեյկա» գրքում։
Памятник Улофу Пальме на кладбище Адольфа Фредрика в Стокгольме
Мемориальная плита на месте покушения

Հիշատակ

  • Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանում կա Ուլոֆ Պալմեի փողոց։ Անկյունում նրա հետ գտնվում է Շվեդիայի դեսպանատունը։
  • 1987 թվականին ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունում բեմադրվել է Ինչու սպանեցին Ուլոֆ Պալմեին հեռուստաֆիլմը (ռեժ.՝ Մարգարիտա Տյուպկինա, Գեորգի Զուբկովի և Անդրեյ Կրասիլնիկովի սցենարը՝ Վյաչեսլավ Տիխոնովի, Օլեգ Եֆրեմովի, Եվգենիա Ուրալովայի, Վլադիմիր Պորտնովի, Իոն Ունգուրյանի մասնակցությամբ։
  • 1987 թվականին սահմանվել է Ուլոֆ Պալմեի մրցանակ իրավապաշտպան գործունեության համար։ Ուլոֆ Պալմեն գրել է «Շվեդական մոդել» գիրքը։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլոֆ Պալմե» հոդվածին։