Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները

Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքներ (ուկրաիներեն՝ Сім природних чудес України), համաուկրաինական մրցույթ, որի նպատակն էր ընտրել Ուկրաինայի ամենահայտնի և եզակի բնական օբյեկտները՝ առանձնացնելով յոթ բնական հրաշալիքները։ Մրցույթն անց է կացվել 2007-2008 թվականներին՝ դառնալով նախորդ՝ «Ուկրաինայի յոթ հրաշալիքները» ծրագրի երկրորդ փուլը։ Ընտրված բնության օբյեկտները հանդիսանում են հատուկ պահպանվող տարածքներ, գտնվում են պետական վերահսկողության տակ և հասանելի են զբոսաշրջության համար։

Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները

Տեղեկություն միջոցառման մասին

Միջոցառումն իրականացվել է ակցիայի ձևով՝ 2007 թվականին՝ ուկրաինացի քաղաքական գործիչ Նիկոլայ Տոմենկոյի նախաձեռնությամբ։ Ակցիայի կազմակերպիչների թվում են եղել Ուկրաինայի զբոսաշրջության և հանգստավայրերի պետական ծառայությունը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի երիտասարդական քաղաքականության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեն, Ուկրաինայի ազգային ռադիոընկերությունը և այլ լրատվամիջոցներ։

Մրցույթն իրականացվել է գիտական և փորձագիտական մակարդակով, որի աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել են Ուկրաինայի ՆԱՄ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Ուկրաինայի աշխարհագրական և երկրաբանական համալսարանների մասնագետները, ինչպես նաև՝ երկրաբանա-հետախուզական գործողություններ իրականացնող ձեռնարկությունները և ընկերությունները։

2008 թվականի մարտին հայտարարվել են «Ուկրաինայի յոթ բնական հրաշալիքները» անվանակարգի հավակնորդ 100 բնական հուշարձանները։ Նույն թվականի հուլիսի 7-ին փորձագետների կողմից ընտրվել և քվեարկության են դրվել 21 օբյեկտները։ 2008 թվականի օգոստոսի 21-ին ինտերնետային քվեարկությունից և փորձագիտական գնահատումից հետո հայտարարվել են եզակի և յուրահատուկ ճանաչված 7 օբյեկտները։

Լավագույն յոթ բնական հրաշալիքներ

#անվանումըտեղադիրքըպատկերը
1Ասկանիա Նովա[1]Խերսոնի մարզ
2Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[2]Նիկոլաևի մարզ
Valley of Mertvovod.
3Դնեստրի կիրճ[3]Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում
Dniester Canyon between village Hubyn (Ternopil region) and town Chernelytsia (Ivano-Frankivsk region), western Ukraine.
4Մարմարե քարանձավ[4]Ղրիմի ԻՀ
5«Պոդոլյան Տովտրաներ»[5]Խմելնիցկու մարզ
View of the entrance to the park, near the historic town of Bakota.
6Սվիտյազ[6]Վոլինի մարզ
Svitiaz.
7Սինևիր[7]Անդրկարպատյան մարզ
Synevir.

Լավագույն 21 բնական հրաշալիքներ

Լավագույն 21 բնական հրաշալիքների շարքում են հայտնվել ազգային պարկերը, արգելոցները, բնության հուշարձանները, այդ թվում՝ ջրվեժներ, քարանձավներ, ծառատեսակներ, լճեր, կիրճեր, ճահճային և տափաստանային լանդշաֆտային գոտիներ և այլն։

Քվեարկության դրված 21 բնական օբյեկտները
բնական օբյեկտըգտնվելու վայրըպատկերը
Ասկանիա Նովա[8]Խերսոնի մարզ
Բազալտային սյուներ[9]Ռովնենի մարզ
Բալակլավայի ծովածոց[10]Ղրիմի ԻՀ
Բուկովինի ջրվեժներ[11]Բուկովինա
Գովեռլա լեռ[12]Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մերձբուգյան գրանիտ - տափաստանային կենսոլորտային համալիր[13]Նիկոլաևի մարզ
Դեսնյանսկայա Օբոլոն[14]Չերնիգովի մարզ
Դնեստրի կիրճ[15]Խմելնիցկու, Վիննիցայի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերի սահմաններում
Դանուբյան կենսոլորտային արգելոց[16]Օդեսայի մարզ
«Քարե գերեզման» արգելոց[17]Դոնեցկի մարզ
Կանևի լեռներ[18]Չերկասիի մարզ
Կարադաղի բնական արգելոց[19]ՂՐիմի ԻՀ
Կոչուբեյի կաղնիներ[20]Պոլտավայի մարզ
Մարմարե քարանձավ[21]Ղրիմի ԻՀ
Օլեշկովյան ավազուտներ[22]Խերսոնի մարզ
Օպտիմիստական քարանձավ[23]Տերնոպոլի մարզ
«Պոդոլյան Տովտրաներ»[24]Խմելնիցկու մարզ
Սվիտյազ[25]Վոլինի մարզ
Սինևիր[26]Անդրկարպատյան մարզ
Տուստան, Ուրիցի ժայռեր[27]Լվովի մարզ
Խնձորենի գաղութաձև[28]Սումիի մարզ

Ծանոթագրություններ

Տես նաև