Ուրան-238

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրան

Ուրան-238 կամ 238U, կամ U-238 (անգլ.՝ uranium-238), պատմական անունը Ուրան առաջին (լատին․՝ Uranium I, պայմանական նշանակումը UI), Մենդելեևի պարբերական աղյուսակի ուրան ռադիոակտիվ քիմիական տարրի բնության մեջ ամենատարածված ռադիոակտիվ իզոտոպ, ատոմական համարը 92, ատոմային զանգվածը 238։ Չի ճեղքվում, սակայն միջուկային վառելիք է ծառայում բարդ ռեակտորների համար։ Այն կարող է կլանել դանդաղ նեյտրոնները և երկու բետա-տրոհումից հետո փոխարկվել ճեղքվող Պլուտոնիում-239-ի։ 238U-ը արագ նեյտրոնների ազդեցությամբ ճեղքվող է, բայց չի կարող նպաստել շղթայական ռեակցիային, քանի որ ոչառաձգական ցրումը փոքրացնում է նեյտրոնների էներգիան նվազագույն սահմանից ներքև, որտեղ հնարավոր է մեկ կամ մի քանի ակտիվ կենտրոնների ճեղքումը։ Բնության մեջ Ուրան-238-ի իզոտոպային տարածվածությունը 99,2745(106) % է[1]։ Ռադիումի շարք կոչվող 4n+2 զանգվածային թվերով իզոտոպներից բաղկացած ռադիոակտիվ շարքի առաջին տարրն է (նախամայրը)։ Այդ նուկլիդի մեկ գրամի ակտիվությունը կազմում է մոտ 12,5 կԲք։

Ուրան-238-ի տրոհման շղթա

Տրոհում

Ուրան-238 -ի նմուշ

Ուրան-238 -ը առաջանում է հետևյալ ռադիոակտիվ տրոհումների արդյունքում.

  • 238Pa նուկլիդի β տրոհում (կիսատրոհման պարբերությունը՝ 2,27(9) րոպե[1]).

Ուրան-238 -ի տրոհումը իրականանում է հետևյալ ուղղություններով.

անջատվող α-տարրերի էներգիան՝ 4 151 կԷՎ (21 % դեպքերում) և 4 198 կԷՎ (79 % դեպքերում)[2].

  • ինքնակամ տրոհում (հավանականությունը՝ 5,45(7)·10×10−5 %)
  • կրկնակի β-տրոհում 238Pu -ի (հավանականությունը՝ 2,2(7)·10×10−10 %, տրոհման էներգիան՝ 1 144,2(12) կԷՎ)
Նուկլիդներ (%-ով)Իզոտոպներ
100,044 %206Pb[3]
1,89 x 10-6 %205Tl
2,6 x 10-9 %208Pb
1,7 x 10-28 %160Dy
1,1 x 10-32 %140Ce
Անհայտ %172Yb, 176Hf, 152Sm, 180Hf, 156Gd, 168Er, 164Dy

Իզոմերներ

Հայտնի է միայն 238Um իզոմերը հետևյալ բնութագիրներով.

Իզոմերային տրոհումը կատարվում է հետևյալ ճանապարհով.

Կիրառություն

Ուրան-238 -ը կիրառվում է որպես ռեակտոր-բազմապատկիչների վառելիք, օրինակ, արագ նեյտրոնների БН-600 ռեակտորներում։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Uranium, Radioactive NLM Hazardous Substances Databank.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրան-238» հոդվածին։