Ուրբան Ահլին

Ուրբան Ահլին (շվեդ.՝ Urban Ahlin, նոյեմբերի 13, 1964(1964-11-13), Մարիեստադ, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, մանկավարժ։ 2014-2018 թվականներին եղել է Շվեդիայի խորհրդարանի (ռիկստագի) նախագահը։

Ուրբան Ահլին
Urban Ahlin
Դրոշ
Դրոշ
Շվեդիայի Խորհրդարանի Նախագահ
Դրոշ
Դրոշ
 սեպտեմբերի 29, 2014
ՆախորդողՊեր Վեստերբերգ
 
Կուսակցություն՝Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Կառլստադի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրնոյեմբերի 13, 1964(1964-11-13) (59 տարեկան)
ԾննդավայրՄարիեստադ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
 
Կայք՝socialdemokraterna.se/Socialdemokratiska-riksdagsgruppen/Urban-Ahlin/Hem/

Կենսագրություն

Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 13-ին՝ Մարիեստադ քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Կարլստադի համալսարանը[1]։ 1980-ական թվականների կեսերից հայրենի Մարիեստադում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, քաղաքային խորհրդի խորհրդական և գործադիր մարմնի անդամ[1]։

1981 թվականից եղել է նաև սոցիալ-դեմոկրատական երիտասարդական խմբի անդամ, այնուհետև անդամագրվել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը։ 2005 թվականին ընտրվել է այդ կուսակցության Սկարաբորգի շրջանային կառույցի նախագահ[1]։ 1994 թվականին ընտրվել է ազգային խորհրդարանի պատգամավոր[1], 1998, 2002, 2006, 2010 և 2014 թվականներին վերընտրվել։ 2002–2006 թվականներին եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը, 2006–2014 թվականներին՝ փոխնախագահը[1]։ Պաշտոնավարել է նաև որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում Շվեդիայի պատվիրակի տեղակալ[1]։

2014 թվականի սեպտեմբերի 29-ին ընտրվել է ռիկստագի նախագահ[2] և պաշտոնավարել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 24-ը։ 2019 թվականին նշանակվել է Շվեդիայի դեսպան Կանադայում[3]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբան Ահլին» հոդվածին։