Չաժաշ
Չաժաշ (վրաց.՝ ჩაჟაში), գյուղ Վրաստանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի մխարեի Մեստիայի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Չաժաշ | ||
վրաց.՝ ჩაჟაში | ||
Չաժաշ գյուղը 2016 թվականի դրությամբ | ||
Երկիր | Վրաստան | |
Մխարե | Սամեգրելո-Զեմո Սվանեթ | |
Շրջան | Մեստիայի շրջան | |
ԲԾՄ | 2160 մետր | |
Պաշտոնական լեզու | վրացերեն | |
Խոսվող լեզուներ | Սվաներեն | |
Բնակչություն | 28 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Սվաններ | |
Տեղաբնականուն | չաժաշցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Գյուղը գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթայի հարավային ստորոտին՝ Ինգուրի գետի վերին հովտում[1]՝ ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա։
Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։
Աշխարհագրություն
Չաժան տեղակայված է Վրաստանի հյուսիսային հատվածում՝ Սվանեթի պատմական երկրամասում։
Համարվում է Ուշգուլի սվանական համայնքի ամենամեծ գյուղը, ինչպես նաև Վրաստանի և ամբողջ Եվրոպայի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։
Գտնվում է ծովի մակարդակից 2160 մետր բարձրության վրա, տեղանքը ևս բարձրադիր է։ Չաժանը շրջկենտրոն հանդիսացող Մեստիա քաղաքի հետ միացված է ավտոխճուղով։ Գյուղից քաղաք ընկած հեռավորությունը կազմում է 45 մետր։
Բնակչություն
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Չաժաշի բնակչությունը կազմում է 28 մարդ[3]։
Գյուղի բնակիչները սվաններն են, որոնք համարվում են վրացիների ազգագրական խմբերից մեկը։ 2002 թվականից ի վեր գյուղի բնակիչների թիվը կրճատվել է ութ մարդով[4]։
Մշակութային ժառանգություն
Չաժաշում պահպանվել է միջնադարյան և նոր շրջանի վաղ շինությունների համալիր։ Այն ներառում է 13 լավ պահպանված սվանական աշտարակներ։ Գյուղում կան նաև միջնադարում շահագործված երեք կամ հինգ հարկանի մի շարք բնակելի շենքեր։ Այստեղ է գտնվում նաև Չաժաշի միջնադարյան ամրոցը։ Ըստ վարկածի՝ Վրաց թագավորության հզորագույն միապետը՝ Թամար թագուհին, այստեղ ունեցել է ամառանոց։
Համալիրը ներառում է նաև երկու քարե վրաց ուղղափառ եկեղեցիներ և հարակից մի քանի օժանդակ շինություններ։ Եկեղեցիները կրում են Սուրբ Գևորգի և Քրիստոս փրկչի անունները (ամենայն հավանականությամբ դրանք կառուցվել են համապատասխանաբար 10-րդ և 12-րդ դարերում)։ Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է Թամար թագուհու ամրոցի մի մասը։ Երկրորդ եկեղեցին առատորեն զարդարված են միջնադարյան որմնանկարներով։
2000 թվականին Վրաստանի կառավարությունն ու Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը միմյանց հետ կնքել են համաձայնագիր, համաձայն որի այդ կազմակերպությունը պետք է վերականգնողական գործողություններ իրականացնի գյուղի տարածքում։ Գյուղի միջնադարյան պատմամշակութային օբյեկտները ներառված են Վրաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չաժաշ կատեգորիայում։ |