Չաովարատ Չանվիրակուլ

Չաովարատ Չանվիրակուլ (որոշ աղբյուրներում՝ Չաուվարատ Չանվիրակուլ[1]) (թաի.՝ ชวรัตน์ ชาญวีรกุล, հունիսի 7, 1936(1936-06-07), Բանգկոկ, Թաիլանդ), Թայլանդի քաղաքական գործիչ։ Եղել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարը 2008-2010 թվականների քաղաքական ճգնաժամի ժամանակ։

Չաովարատ Չանվիրակուլ
 
Կուսակցություն՝Bhumjaithai Party?
Կրթություն՝Thammasat University?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, տնտեսագետ և նախարար
Դավանանքբուդդայականություն
Ծննդյան օրհունիսի 7, 1936(1936-06-07) (87 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
ԶավակներAnutin Charnvirakul?
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Չաովարատ Չանվիրակուլը ծնվել է 1936 թվականի հունիսի 7-ին Բանգկոկում։

Ավարտել է Թամասաթ համալսարանը 1966 թվականին և ստացել տնտեսագիտության բակալավրի գիտական աստիճան[2]. Ավելի ուշ ուսման է անցել նաև Չուլաչոմկլաո Թագավորական ռազմական ակադեմիայում։

Երկար տարիներ աշխատելով պետական սեկտորում՝ Չաովարատ Չանվիրակուլը կառավարության կազմի մեջ է մտել 1994 թվականին՝ որպես ֆինանսների նախարարի տեղակալ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1997 թվականը։ 2008 թվականին վերադարձել է կառավարություն՝ որպես առողջապահության նախարար, իսկ ավելի ուշ դարձել է Թաիլանդի վարչապետի տեղակալ։

2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Ժողովրդական իշխանության կուսակցության և կառավարող կոալիցիայի մեջ մտնող այլ կուսակցությունների լուծարման վերաբերյալ։ Գործող վարչապետ Սոմչայ Վոնգսավատն ազատվել է պաշտոնից կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների հետ միասին։ Չաովարատը, սակայն, կառավարության միակ ավագ անդամն էր, որը կապ չի ունեցել լուծարված կուսակցությունների հետ, և այդպիսով դարձել է վարչապետի միակ հնարավոր թեկնածուն։ Ընդ որում, որպես կառավարության ղեկավար կամ նրան պետք է հաստատեին Ներկայացուցիչների պալատի անդամները, կամ նա պետք է հանդես գար որպես քաղաքական որևէ միավորման թեկնածու[3]։ Այդ հեռանկարը շատերի մոտ որոշակի հարցեր է առաջացրել. այսպես, մի խումբ սենատորներ հարցում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ պահանջելով պարզաբանել վարչապետի պաշտոնում նրա նշանակման օրինականությունը (թեկուզ միայն որպես պաշտոնակատարի)։ Թաիլանդի 2007 թվականի Սահմանադրության դրույթների համաձայն՝ վարչապետը պետք է լիներ Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ Չաովարատը նրա պատգամավորը չէր[4]։ Այնուամենայնիվ, նշանակումը կայացել է։ 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Չաովարատան Թաիլանդի վարչապետի պաշտոնում փոխարինել է Ապհիսիտ Վետչաչիվին՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդին[5]։ Չաովարատ Չանվիրակուլն էլ Թաիլանդի ներքին գործերի նախարար է նշանակվել Ապհիսիտի կառավարությունում և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2011 թվականը, երբ իշխող կոալիցիան պարտություն է կրել ընտրություններում։ 2009 թվականի փետրվարի 14-ին, Չաովարատը դարձել է նաև Թաիլանդի հպարտություն կուսակցության առաջնորդը։

Ընտանիք

Ամուսնացած է Թասանի Չանվիրակուլի հետ։ Ունի երեք երեխա[6]։

Ծանոթագրություններ