Չարլզ Ալբերտ Գոբաթ

Չարլզ Ալբերտ Գոբաթ, (ֆր.՝ Charles Albert Gobat, մայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…], Tramelan, Շվեյցարիա - մարտի 16, 1914(1914-03-16)[2][3][4], Բեռն, Շվեյցարիա), Շվեյցարիացի իրավաբան և քաղաքական գործիչ, 1902 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Դյուկոմմենի հետ միասին։

Չարլզ Ալբերտ Գոբաթ
ֆր.՝ Charles Albert Gobat
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1843(1843-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրTramelan, Շվեյցարիա
Մահացել էմարտի 16, 1914(1914-03-16)[2][3][4] (70 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
ԳերեզմանԲրեմգարտենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեյցարիա[3]
ԿրթությունԲազելի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններMember of the Swiss Council of States?, Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ և Member of the Grand Council of the Canton of Bern?
ԿուսակցությունՇվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMarguerite Gobat?
 Charles Albert Gobat Վիքիպահեստում

Կենսագրություն

Գոբաթը ծնվել է 1843 թվականին Տրամլանում (Շվեյցարիա) բողոքական քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Բազելի, Հայդելբերգի, Բեռնի և Փարիզի համալսարաններում։ 1867 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ որպես իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1867-1868 թվականներին եղել է Բեռնի համալսարանի ֆրանսիական քաղաքացիական իրավունքի դասախոս։ Հետագայում բացել է իր փաստաբանական գրասենյակը Բեռնի կանտոնում, որը հետագայում դարձել է ամենամեծը տարածաշրջանում։

1882 թվականին Գոբաթը ընտրվել է Բեռնի Մեծ Խորհրդի անդամ։ Նույն թվականին նշանակվել է Բեռնի հանրային կրթության վարչության հոգաբարձու պաշտոնում, որտեղ մնացել է 30 տարի։ Այս պաշտոնում իրականացրել է մի շարք բարեփոխումներ. խորացրել է վերապատրաստման ծրագիրը, հասել կրթության ֆինանսավորման ավելացմանը, ինչպես նաև ներմուծել է մեծահասակների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ[7]։

1884 թվականից Գոբաթը եղել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ, իսկ 1890 թվականին դարձել է Ազգային խորհրդի անդամ։ 1889 թվականին մասնակցել է Միջխորհրդարանական միության առաջին համաժողովին, որի նպատակն է եղել ակտիվացնել համատեղ գործողությունները բոլոր խորհրդարանների անդամների միջև՝ խաղաղության և համագործակցության ամրապնդման համար։

1892 թվականին Չարլզ Ալբերտ Գոբաթը նախագահել է միության չորրորդ համաժողովը, որտեղ ընտրվել է միջխորհրդարանական բյուրոյի միության կենտրոնակայանի տնօրեն։

1902 թվականին Գոբաթը, Էլի Դյուկոմմենի հետ միասին, ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ միջազգային արբիտրաժում ջանքեր գործադրելու համար[8]։ 1906 թվականին Դյուկոմմենի մահից հետո, Գոբաթը փոխարինել է նրան որպես Խաղաղության միջազգային բյուրոյի տնօրեն։ Վերջին տարիներին, իր գործունեության ընթացքում, հատուկ ուշադրություն է դարձրել սպառազինությունների մրցավազքի խնդրին և նույնիսկ կազմակերպել է Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած խորհրդարանականների հանդիպում, որը, սակայն, ոչ մի էական արդյունք չի տվել[7]։

Չարլզ Ալբերտ Գոբաթը մահացել է սրտի կաթվածից 1914 թվականի մարտի 16 Բեռնում և թաղված է Բրեմգարդենի գերեզմանատանը։

Մատենագիտություն

  • La République de Berne et la France pendant les guerres de religion, 1891
  • L’Histoire de la Suisse racontée au peuple, 1900
  • The International Parliament, «The Independent», 1903
  • Croquis et impressions d’Amérique, 1904
  • Développement du Bureau international permanent de la paix, 1910
  • Le Cauchemar de l’Europe, 1911

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ալբերտ Գոբաթ» հոդվածին։