Չելսի Քլինթոն

Չելսի Վիկտորիա Քլինթոն (անգլ.՝ Chelsea Victoria Clinton, փետրվարի 27, 1980(1980-02-27)[1][2][3][…], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող[6], Բիլ, Հիլարի և Չելսի Քլինթոնների հիմնադրամի համասեփականատեր[7]։

Չելսի Քլինթոն
անգլ.՝ Chelsea Clinton
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1980(1980-02-27)[1][2][3][…] (44 տարեկան)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՄիացյալ մեթոդիստական եկեղեցի
ԿրթությունMann Arts and Science Magnet Middle School?, Sidwell Friends School? (1997), Սթենֆորդի համալսարան (2001), Համալսարանի քոլեջ (2003), Columbia University Mailman School of Public Health? (2010), Robert F. Wagner Graduate School of Public Service? (2011) և Համալսարանի քոլեջ (2014)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերThe Book of Gutsy Women?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար, լրագրող և մանկագիր
ԱշխատավայրՄակՔինզի, Avenue Capital Group?, Նյու Յորքի համալսարան, Clinton Foundation?, NBC, Columbia University Mailman School of Public Health? և Expedia Group?
ԱմուսինMarc Mezvinsky?[2][4]
Ծնողներհայր՝ Բիլ Քլինթոն[2], մայր՝ Հիլարի Քլինթոն[2]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCharlotte Mezvinsky?, Aidan Mezvinsky? և Jasper Mezvinsky?
 Chelsea Clinton Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1980 թվականի փետրվարի 27-ին Լիթլ Ռոքում (Արկանզաս)։ Նրա մանկության տարիներին Բիլ Քլինթոնը Արկանզասի նահանգապետն էր։ Երբ 1993 թվականին Քլինթոնը դարձավ ԱՄՆ նախագահ, Չելսին տեղափոխվեց Սպիտակ տուն։

1997-2001 թվականներին Չելսին սովորել է Սթենֆորդի համալսարանում, որն ավարտել է պատմության բակալավրի աստիճանով։ Նա ապրում էր փամփուշտային ապակիներով սենյակում և գտնվում էր քսանհինգ թիկնապահների պահպանության ներքո։ 2010 թվականին Կոլումբիայի համալսարանին կից Առողջապահության դպրոցում ստացել է բժշկության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին նույն համալսարանում սկսել է իր դասախոսական կարիերան։

Որոշ ժամանակ աշխատել է «Avenue Capital» հեջավորման հիմնադրամում, ինչպես նաև «McKinsey and Company» խորհրդատվական ընկերությունում։

Հասարակական և քաղաքական գործունեություն

12 տարեկանից Չելսին հոր իմիջի կարևոր մասն էր և մշտապես գտնվում էր հեռուստախցիկների թիրախում։ Նրա անձնական կյանքը նույնպես դարձել է հասարակության ուշադրության առարկա։

2008 և 2016 թվականների նախընտրական քարոզարշավների ժամանակ դեմոկրատների կուսակցությունում Չելսին ակտիվորեն աջակցում էր իր մորը՝ Հիլարի Քլինթոնին։

Անձնական կյանք

դեմոՉելսին պատկանում է Մեթոդիստական եկեղեցուն։ Մանկությունից վեգան է[8]։ 2011 թվականին հորը նույնպես համոզել է հետևել վեգանական սննդակարգին[8]։

Զանգվածային մշակույթում

  • «Առաջին դուստրը» (2004) ֆիլմի սյուժեն շատ մանրամասնորեն համընկնում է Չելսիի կենսագրության հետ, հատկապես համալսարանում սովորելու ժամանակաշրջանի հետ։
  • «Բիվիսը և Բաթհեդը հատկացնում են Ամերիկային» մուլտֆիլմում նրա բնավորությունը հանդիպում է գլխավոր հերոսների մոտ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Выборы в США: Челси Клинтон поможет матери на Гавайях

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելսի Քլինթոն» հոդվածին։