Հիլարի Քլինթոն

ամերիկացի քաղաքական գործիչ

Հիլարի Դայեն Ռոդհեմ Քլինթոն (անգլ.՝ Hillary Diane Rodham Clinton, հոկտեմբերի 26, 1947(1947-10-26)[1][5][6][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][5]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, Արկանզասի առաջին տիկին (1983-1992), ԱՄՆառաջին տիկինը (1993-2001), սենատոր Նյու-Յորք նահանգից (2001-2009), ԱՄՆ պետքարտուղար (2009-2013), ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին։

Հիլարի Քլինթոն
անգլ.՝ Hillary Clinton
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝Maine South High School? (1965)[2], Ուելսլի քոլեջ (1969)[3], Եյլի իրավունքի դպրոց (1973)[2] և Maine East High School? (1964)[2]
Գիտական աստիճան՝բակալավր[1] (1969) և Իրավագիտության դոկտոր[1] (1973)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, գրող, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս և պոդքաստեր
Դավանանքմեթոդիզմ[4]
Ծննդյան օրհոկտեմբերի 26, 1947(1947-10-26)[1][5][6][…] (76 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Hillary Diane Rodham
ՀայրՀյու Էլսվորթ Ռոդհամ[5]
ՄայրԴորոթի Հոուել Ռոդհամ[5]
ԱմուսինԲիլ Քլինթոն[5]
ԶավակներՉելսի Վիկտորյա Քլինթոն[5]
 
Կայք՝hillaryclinton.com
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Վաղ տարիներ

Հիլարի Ռոդեմը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 26-ին Էջվեյթեր հիվանդանոցում՝ Չիկագո, Իլինոյս։

Հիլարին մեծացել է Միացյալ մեթոդական եկեղեցու հետևորդների ընտանիքում։ Սկզբում ընտանիքն ապրում էր Չիկագոյում, իսկ երբ Հիլարին դարձավ 3 տարեկան, ընտանիքով տեղափոխվեցին Պարկ Ռիջ (Իլինոյս

Նրա հայրը՝ Հյու Էլսվորթ Ռոդեմը (1911-1993), բրիտանական ծագում ուներ, ինչպես նաև հաջողակ գործարար էր տեքստիլ արդյունաբերության փոքր բիզնեսում։

Նրա մայրը՝ Դորոթի Հոութել Ռոդեմը (1919-2011), տնային տնտեսուհի էր անգլիական, շոտլանդական, քվեբեկական, բրիտանական և հոլանդական արմատներ։

Հիլարին 2 կրտսեր եղբայր ունի՝ Հյուն (ծնվ․՝ 1950 թվական) և Թոնին (ծնվ․՝ 1954 թվական)։

Դպրոցական տարիներին Հիլարի Ռոդեմը եղել է ուսուցիչների սիրելին։ Նա գերազանց հանդես էր գալիս այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են լողը և բասկետբոլը, պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, որոնցից են Brownie-ն և սկաուտական շարժումը։

Մանկության տարիներին Հիլարին ոգեշնչվում էր տիեզերագնացության մրցարշավում՝ ԱՄՆ-ի ունեցած ձեռքբերումներով, և նույնիսկ նամակ ուղարկեց ՆԱՍԱ, որտեղ հարցնում էր, թե ինքն ինչ պետք է անի, որպեսզի տիեզերագնաց դառնա։

Հիլարին սովորում էր Մեյն Իսթի անգլ.՝ Maine East High School դպրոցում, որտեղ ակտիվ մասնակցություն ուներ դպրոցական կյանքին՝ աշակերտական խորհրդի, դպրոցական թերթի խմբագրության անդամ էր։ Ավագ դասարաններում սովորել է անգլ.՝ Maine South High School-ում, որտեղ ուսուցիչները նրան առանձնացնում էին որպես հաջողությանն ամենահակված աշակերտ։

Կրթություն և աշխատանք

1965 թվականին Ռոդեմն ընդունվեց Ուելսլիի քոլեջ, որտեղ մասնագիտանում էր քաղաքագիտության բնագավառում։ 1969 թվականին բակալավրի աստիճան ստացավ և ընդունվեց Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1973 թվականին իրավունքի դոկտորի աստիճան է ստացել։

Համալսարանում նա ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ։ Նրանք ամուսնացան 1975 թվականին։

Մինչ ամուսնությունն աշխատել է երեխաների պաշտպանության հիմնադրամում 7 ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում։ Հետո տեղափոխվել է Արկանզաս, որտեղ Բիլ Քլինթոնն մեկնարկեց քաղաքական կարիերան։

1975 թվականից դասավանդել է Արկանզասի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 1976 թվականից աշխատել է Rose Law Firm իրավաբանական կազմակերպությունում։

1978 թվականին նախագահ Ջիմի Քարթերը Հիլարիին նշանակեց Իրավաբանական ծառայությունների կորպորացիայի կառավարման անդամ։ Այդ նույն տարում Բիլ Քլինթոնն ընտրվեց Արկանզասի նահանգապետ։

12 տարի (1979—1981 և 1983—1993) շարունակ լինելով նահանգի առաջին տիկինը՝ Քլինթոնն ակտիվորեն մասնակցում էր նահանգի հասարակական կյանքին, մասնավորապես՝ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և երեխաների իրավունքների պաշտպանությունը

1986-1992 թվականներին Հիլարի Քլինթոնը եղել է Walmart[10] ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

1992 թվականի նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի հաղթանակից հետո՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Հիլարի Քլինթոնն ամուսնու խնդրանքով 1993 թվականին ղեկավաեց օպերատիվ կոմիտեն, որն ուղղված էր առողջապահության բարեփոխումներին, սակայն պա՛տոնն զբաղեցնելուց մեկ տարի անց հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից։

1998 թվականին Քլինթոն-Լևինսկի սկանդալի պատճառ դարձան Բիլ Քլինթոնի և իր քարտուղարուհի Մոնիկա Լևինսկիի հարաբերությունները, որը մեծ դժվարությամբ չհանգուցալուծվեց Բիլ Քլինթոնի իմպիչմենտով, Հիլարին ամուսնուն սատարեց և չցանկացավ բաժանվել նրանից։

Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, ծնվել է 1980 թվականին։

Քաղաքական կարիերա

Բիլ Քլինթոնի նախագահություն

Հիլարի Քլինթոնը ողջունում է Տուզլայի ավիաբազայի զորքին, Բոսնիա և Հերցեգովինա, 1997

1990 թվականին նրա տարեկան եկամուտը կազմում էր 190 000 դոլար, 1993 թվականին՝ արդեն 250 000 դոլար, նրա ամուսնու եկամուտը՝ որպես նահանգապետ,տարեկան կազմում էր 35 000 դոլար[11]։

1986-1992 թվականներին զբաղեցրել է Walmart[12] ընկերության տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը

Չնայած ֆեդերալ մակարդակում աշխատանքային փորձի բացակայությանը՝ Հիլարին ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ի քաղաքական կյանքին, մասնավորապես՝ ընդհանուր առմամբ, երկրի առողջապահական համակարգը բարեփոխելու անհաջող փորձը (1993-1994)։ 1993 թվականի հունվարին Բիլը նրան նշանակեց օպերատիվ կոմիտեի ղեկավար՝ առողջապահական բարեփոխումների գծով։ Նա հասավ նրան, որ ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներն ունեին բժշկական ապահովագրություն և առաջարկում էր ծախսերի մի մասը դնել գործատուների և բժշկական ապրանքներ արտադրողների «ուսերին»։ Բժշկական ապրանքներ արտադրողների հականերգործությունը, Կոնգրեսի աջակցության բացակայությունը (հատկապես 1994 թվականի՝ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո) բարեփոխման իրագործումը դարձրին անհնարին։ Հիլարի Քլինթոնը հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից։

Սենատոր Նյու-Յորքից

2000 թվականին Նյու-Յորք նահանգում Քլինթոնն ընտրվեց սենատոր։ Նրա նախընտրական թիմի մենեջերը Նյու-Յորքի հասարակական փաստաբան Բիլ դե Բլազիոն էր։ Վստահ հաղթելով 2006 թվականի նոյեմբերի՝ Սենատի վերընտրությունները, Հիլարի Քլինթոնը երկար ժամանակ համարվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտներից մեկը։

2008 թվականի նախընտրական թիմ

2007 թվականի աշնանը՝ նախագահական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, Հիլարին հանդիսանում էր ԱՄՆ նախագահի պաշտոնի՝ հանրությանն ամենահայտնի թեկնածուներց մեկը և վայելում էր դեմոկրատ էլեկտորատի աջակցությունը։ Իր ամուսնու՝ Բիլ Քլինթոնի աջակցությամբ, ինչպես նաև գովազդում մեծաթիվ ներդրումներով (2008 թվականի հունվարին 5․3 մլն ԱՄՆ դոլարը գերազնացող ներդրում)՝ Հիլարին ռեյտինգային ցուցակներում և ընտրազանգվածի հարցման արդյունքներով առաջատար տեղ էր գրավում։ Ընդհուպ մինչև 2007 թվականի նոյեմբերը նրա օգտին պատրաստ էր քվեարկելձախ և դեմոկրատ-լիբերալների ճակատի բոլոր ընտրողների 40 %-ը։ Բայց իրավիճակը փոխվեց 2007 թվականի վերջին, երբ բազմաթիվ ընտրողներ սկսեցին կասկածել զույգին և ողջ ամերիկյան համակարգը նեպոտիզմի մեջ, որը տեղի էր ունենում քրեական հեղինակությունների նեղ շրջանակի մոտ՝ խոշոր կապիտալի յուրացմամբ։ 2008 թվականի հունվարի 3-ին Այովայի կուսակցությունների հակաքարոզչության արդյունքում նրանք հայտնեցին ընտրողների ցանկությունը՝ տեսնել փոփոխություններ և նոր դեմքեր՝ քաղաքականության մեջ։ Հիլարին հավաքեց դեմոկրատների ձայների ընդամենը 29 %-ը՝ զիջելով Էդվարդսին (30 %) և Օբամային (38 %)։ Դրանից հետո նա միաժամանակ որոշեց փոխել իր՝ սառը և հաշվենկատ տիկնոջ կերպարը՝ այն դարձնելով ավելի փափուկ՝ զգացմունքային ֆոնի վրա․ դրա համար նրան օգնեց իր դուստրը, ում ելույթի ժամանակ անգամ հուզվեց։ Ամեն դեպքու, ինչպես ցույց տվեցին հարցումները՝ կին ընտրողների շրջանում անցկացված, միևնույնն է, սատարում էին Օբամային (35 %), և ոչ թե Քլինթոնին (30 %).

Դեմոկրատների բաց նախնական ընտրությունների արդյունքները՝ ըստ նահանգների։ Մանուշակագույնով նշված են այն նահանգները, որոնք սատարում էին Օբամային, իսկ կանաչով՝ Քլինթոնին։

2008 թվականի սկզբին՝ բաց նախնական ընտրությունների ժամանակ, Հիլարին Օբամային վստահ հաղթում է Օհայո և Ռոդ-Այլենդ նահանգներում և նշանակալի առավելությամբ՝ Տեխաս նահանգում, բայց պարտվում է Միսիսիպի և Վերմոնտ նահանգներում։ Ապրիլի 22-ին Քլինթոնը կարոևր հաղթանակ է տանում Փենսիլվանիա նահանգի բաց նախնական ընտրություններում։

2008 թվականի հունիսի 7-ին հրաժարվեց ներկուսակցական պայքարից և հայտարարեց Բարաք Օբամայի թեկնածությունը սատարելու մասին։

ԱՄՆ պետքարտուղար

Քլինթոնը և Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը, Էր-Ռիադ, Սաուդյան Արաբիա, 2012

Առաջադրում և հաստատում

2008 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո՝ Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնին առաջարկեց զբաղեցնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Նոյեմբերի 21-ին Հիլարի Քլինթոնը համաձայնեց զբաղեցնել այդ պաշտոնը[13], ինչի մասին Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարեց դեկտեմբերի 1-ին։

Դեկտեմբերի 10-ին Կոնգրեսը հատուկ օրենք ընդունեց, որը վերաբերում էր պետքարտուղարի աշխատավարձի իջեցմանը։ Այս քայլը կոչվում է «Սեկսբիի հնարք», որը կիրառվում է այն նպատակով, որպեսզի գործող սենատորը կարողանա դառնալ պետքարտուղար։ Դեկտեմբերի 19-ին օրենքն ստորագրեց Ջորջ Ու. Բուշը։ Միաժամանակ, սենատոր Հիլարի Քլինթոնը 2007 թվականի հունվարի 1-ից զրկվեց աշխատավարձի բոլոր հնարավոր բարձրացումներից։

Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու լինելու մասին լսումներն սկսվեցին 2009 թվականի հունվարի 13-ին Սենատում՝ ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների կոմիտեում։ Երկու օր անց կոմիտեն հավանություն տվեց նրա թեկնածությանը (16-ը 1-ի հարաբերակցությամբ)։

2009 թվականի հունվարի 20-ին՝ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունից հետո, Սենատը հետաձգեց Հիլարի Քլինթոնի թեկնածության որոշման ընդունումը[14]. Որոշումն ընդունվեց հունվարի 21-ին, երբ ներկա էր Սենատի ողջ կազմը, և թեկնածությունը հաստատվեց ձայների մեծամասնությամբ՝ 94 ձայնը 2-ի դեմ։ Այդ նույն օրը Հիլարի Քլինթոնը երդվեց և վայր դրեց Նյու-Յորքի սենատորի լիազորությունները։ Նոր պետքարտուղարը Պետդեպարտամենտ տեղափոխվեց 2009 թվականի հունվարի 22-ին։

Գործունեությունը պետքարտուղարի պաշտոնում

Հիլարի Քլինթոնի աշխատանքի հենց առաջին օրն ԱՄՆ Պետդեպարտամենտ այցելեցին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որոնց ներկայությամբ պետքարտուղարը հայտարարեց նոր դեսպանների նշանակման մասին։ Նախկին սենատոր, դեմոկրատ Ջորջ Ջոն Միտչելը Մերձավոր Արևելքում հարցերի խաղաղ կարգավորման հատուկ դեսպան նշանակվեց, իսկ Աֆղանստանում և Պակիստանում՝ Ռիչարդ Հոլբուրքը, ով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչն է եղել՝ Քլինթոնի աշխատակազմից[15]։

2009 թվականի մարտի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցկացրին առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ ժնևյան «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում։ Այդ հանդիպմանը Լավրովն ու Քլինթոնը դրեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման խորհրդանշական մեկնարկը՝ սեղմելով մեծ, կարմիր կոճակը, որի վրա ոչ թե գրված էր «վերալիցքավորում», այլ՝ «գերբեռնում»։

2009 թվականի հոկտեմբերի 13-14-ը Հիլարի Քլինթոնն առաջին պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա, որտեղ նա հանդիպեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա նրանց հետ քննարկեց Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ՌԴ-ԱՄՆ երկկողմ պայմանագիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերալիցքավորումը»

2010 թվականի մարտի 18-ին Քլինթոնը նորից այցելում է Մոսկվա, որտեղ մասնակցություն է ունենում Մերձավոր Արևելքի իրավիճակի քննարկմանը և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանագրի ստորագրմանը։ Այդ այցի սկզբում հարցազրույց տվեց ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին, ով վարում է «Պոզներ» հեռուստահաղորդումը։ Այդ հաղորդման ժամանակ նա պատասխանեց ԱՄՆ-ի ներքին քաղաքականության, Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի մասին հարցերին։

2011 թվականի հոկտեմբերի 20-ին Քլինթոնը պաշտոնական այցով գտնվում էր Քաբուլում (Աֆղանստանի մայրաքաղաք)։ Այնտեղ նա SMS-ի մջոցով իմացավ լիբիական առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի սպանության մասին։ Այդ պահին նա պատրաստվում էր հարցազրույցի, և օպերատորը ֆիքսել է այդ պահը. կարդալով Քադաֆիի մահվան մասին հաղորդագրությունը՝ Քլինթոնը բացականչել է «Ուխ»։ Վերաասութավորելով Հուլիոս Կեսարի հայտնի խոսքը՝ «Եկա, տեսա, հաղթեցի», Քլինթոնը ծիծաղով ասել է. «Եկանք, տեսանք, նա մեռավ»։

2013 թվականի փետրվարի 1-ին Քլինթոնը հրաժարական տվեց պետքարտուղարի պաշտոնից։ ԱՄՆ նոր պետքարտուղար դարձավ Ջոն Քերին։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր գործունեության 4 տարիների և խոհերի մասին նա հրատարակեց «Hard Choices» («Բարդ ճամփաբաժաններ», բառացի՝ «Բարդ ընտրություններ», 2014)[16]: Քլինթոնը, որպես ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է մշակի լայնամասշտաբ ռազմավարություն՝ իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի հետ կապված։

Արդեն 2015 թվականի մարտին՝ պետքարտուղարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, ընդհարում տեղի ունեցավ՝ իր անձնական էլեկտրոնային փոստից գաղտնի ծառայողական տեղեկություն տարածելու պատճառով։ Եվ չնայած Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննությունների արդյունքում ԱՄՆ գլխավոր դատախազին հրահանգեց նրան մեղադրանք չառաջադրել, 2016 թվականի հուլիսի 8-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերբին հայտարարեց, որ նախագահի թեկնածու Քլինթոնի դեմ հետաքննությունը վերականգնվել է և շարունակվելու է[17]։

Հրաժարական

2014 թվականի մարտի 4-ին Կալիֆորնիայում տեղի ունեցող բարեգործական երեկոյի ժամանակ Քլինթոնն արտահայտվեց 1930-ական թվականների ազգայնական Գերմանիայի՝ էթնիկ գերմանացիներին այլ պետություններում պաշտպանություն առաջարկելու, և Ռուսաստանի՝ Ղրիմում վարած քաղաքականության մեջ նմանությունների մասին։ Հաջորդ օրը հանդես գալով Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում՝ Քլինթոնը հերքեց, որ զուգահեռներ է տարել Ռուսասատանի՝ Ուկրաինայում կատարած գործողությունների և Գերմանիայի՝ Սուդեթական շրջանում արածի միջև[18]։

2016 թվականի նախընտրական թիմ

2015 թվականի ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կազմից իր թեկնածության առաջադրման մասին[19]։

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ Կարմիր գույնով նշված են այն նահանգները, որոնք սատարել են Դոնալդ Թրամփին, իսկ կապույտով նշված են այ շրջանները, որոնք պաշտպանել են Հիլարի Քլինթոնին:

Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության առավել ճանաչված թեկնածուն էր, սակայն նրա համար անսպասելի հակառակորդ դարձավ Վերմոնտի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ով դարձավ Դեմոկրատական կուսակցությունից 2-րդ թեկնածուն՝ 2015 թվականի ապրիլի 30-ին հայտարարելով իր թեկնածության առաջադրման մասին։ Ինչպես նաև դեմոկրատներից որպես հավանական թեկնածու դիտարկվում էր ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, բայց 2015 թվականի հոկտեմբերին նա հրաժարվեց իր թեկնածության առաջադրումից։ Քլինթոնը ևս մեկ հակառակորդ ուներ՝ Մերիլենդի էքս-նահանագապետ Մարտին Օմելլին։

Ջիմ Ուեբը, Կինքոլն Չեյֆին, Լոուրենս Լեսիգը հետ վերցրին իրենց թեկնածությունները, քանի որ բաց նախնական ընտրություններում ցածր ռեյտինգ ունեին։ Մարտին Օմելլին Այովայի անհաջող դեբյուտից հետո հրաժարվեց մասնկացել բաց բախնական ընտրությանը (նախկին նահանգապետն ընդամենը 1 % հավաքեց)։

2016 թվականի բաց նախնական ընտրության արդյունքներով՝ հավանական թեկնածու դարձավ Քլինթոնը, ով հաղթանակ տոնեց թվով 28 նահանգներում (Բեռնի Սանդերսի 21-ի դեմ), ինչպես նաև ԱՄՆ բոլոր տարածքներում և Կոլումբիայի շրջանում։ 2016 թվականի հուլիսի 22-ին Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում թեկնածու կդառնա Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնը։

2016 թվականի նոյեմբերի 8-ին կայացան ընտրությունները։ Քլինթոնը պարտություն կրեց, հաղթեց Թրամփը[20][21]՝ հավաքելով ընտրողների 306 քվեն՝ Քլինթոնի 232 քվեի դիմաց[22]. Քվեարկության արդյունքներով՝ ԱՄՆ քվեարկողների կոլեգիան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատեց Թրամփի օգտին տրված 304 և Քլինթոնի օգտին տրված 227 քվեները[22]։ Սակայն Քլինթոնն առաջ անցավ Թրամփից՝ հավաքելով ընտրողների շուրջ 2,9 միլիոնից ավելի քվե՝ 65,84 միլիոնը՝ 62,98 միլիոնի դեմ[23]։

2017 թվականի սեպտեմբերի 12-ին լույս տեսավ Հիլարի Քլինթոնի «Ինչ պատահեց» գիրքը՝ նվիրված իր մասնակցությանը նախագահական մրցապայքարին։

Հասարակական գործունեություն

2017 թվականի մայիսի 15-ին հայտարարեց քաղաքական խումբ ստեղծելու մասին, որը կոչվում էր «Onward Together» և նպատակ ուներ քաջալերել հասարակ մարդկանց՝ առավել ակտիվ քաղաքական կյանքին մասնակցելու և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հակագործունեությանը[24]։

Պարգևներ

Ամերիկյան

  • «Գրեմմի»՝ լավագույն խոսակցական կամ ոչ երաժշտական ալբոմի համար՝ 1996 թվականին՝ «Գրեմմի»-ի 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Անհրաժեշտ է մի ամբողջ գյուղ» (1997 թվական փետրվարի 26)[25][26]։
  • Էլլիս կղզու պատվավոր շքանշան (1999 թվականի մայիսի 8)[27][28]։
  • «Պաշտպանության նախարարության մեդալ՝ «Կարկառուն քաղաքացիական ծառայության համար»» (2013 թվականի փետրվարի 14)[29][30]։
  • Ազատության ֆիլադելֆիական շքանշան (2013 թվականի սեպտեմբերի 10)[31][32]։
  • Լինքոլնի պատվո շքանշան (2014 թվականի մարտի 20)[33]։

Արտասահմանյան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Клинтон, Хиллари // Киреев — Конго. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 300. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 14). — ISBN 978-5-85270-345-3.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Քլինթոն» հոդվածին։