Չեն

Քիմ Չոն Դե (հանգըլ՝ 김종대, հանջա՝ 金鐘大, սեպտեմբերի 21, 1992(1992-09-21), Դեջոն, Հարավային Կորեա[1], առավել հայտնի բեմական 첸 ― Չեն անվամբ), հարավկորեական Exo M բոյզ-բենդի հիմնական վոկալիստը։

Չեն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն
Ի ծնե անուն김종대, Քիմ Չոնդե, հանջա։ 金鐘大
Ծնվել էսեպտեմբերի 21, 1992(1992-09-21) (31 տարեկան)
Դեջոն, Հարավային Կորեա[1]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, ռիթմ էնդ բլյուզ, ժամանակակից R&B և բալլադ
Մասնագիտություներգիչ, դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, պարող, մոդել, հեռուստատեսային դերասան, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնտենոր[2][3][4]
Գործիքներվոկալ
Գործունեություն2011 ― ներկա
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունՀանյանգի համալսարան և Կյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունEXO, EXO-M?, EXO-CBX, SM the Ballad? և SM Town
ԿապվածEXO, EXO K
Կայքexo-k.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Chen (entertainer) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կյանքը և գործունեությունը

Ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին Գյոնգի-դո նահանգի Սիհընգ քաղաքում։

Չենը Exo-ի վերջին անդամն է, ով ընտրվել է S.M. Entertainment ընկերության կողմից։ Դեռևս 2011 թվականին՝ 18 տարեկան հասակում, Չենը մասնակցել է S.M. Casting System-ի լսումներին։

Նա խմբի կազմում սկսել է հանդես գալ 2011 թվականի դեկտեմբերի 29-ից։ Առաջին անգամ նրա ելույթը Լու Հանի, Թաոի և Քաի հետ հեռարձակվեց SBS Gayo Daejun-ով 2011 թվականին դեկտեմբերի 29-ին։ Փետրվարի 4-ին S.M-ը հայտարարեց, որ «SM The Ballad» խումբը պետք է համալրվի նոր անդամներով, որոնցից էր նաև Չենը։ Նա երգեց Breath with Zhang Liyin երգի չինարեն տարբերակը։

Սկավառակագրություն

Համագործակցություններ և սաունդթրեքներ

ՎերնագիրՏարիԶբաղեցրած հորիզոնականԱլբոմ
KOR
Gaon Chart
[5]
CHN
Baidu Chart
[6]
US
Billboard K-Pop
[7]
"Dear My Family"2012---I AM. OST
"A Day Without You"201481221SM the Ballad Vol. 2 – Breath
"When I Was... When U Were..."31-44
"Breath (Chinese ver.)"685-
"The Best Luck"88-It's Okay, That's Love OST
«-» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել այդ հիթ շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԿատեգորիաՆերկայացված գործԱրդյունք
2014Սեուլի երիտասարդական ֆիլմերի 16-րդ փառատոնՏղամարդու կողմից կատարած լավագույն OSTThe Best LuckՀաղթանակ[8]
So-Loved 15-րդ մրցանակաբաշխությունԼավագույն OST երգՀաղթանակ

2011—2014: Կարիերայի մեկնարկը և դեբյուտը EXO-ում

2011 թվականին Չենը դարձավ սովորող SM Entertainment-ի միջոցով, երբ 19 տարեկան էր։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին նա պաշտոնապես դարձավ EXO-ի չորրորդ անդամը։ Նա իր առաջին ելույթն ունեցավ Լուհանի, Թաոյի և Կայի հետ Gayo Daejeon-ում :

2012 թվականին ելույթ ունեցավ EXO-ի կազմում Mama երգով, որը երգեց կորեական և չինական տարբերակներով։ 2014 թվականին Չենը միացավ SM the Ballad խմբին, որն ի սկզբանե ձևավորվել է SM Entertainment-ի կողմից 2010 թվականին։ Breath խմբի երկրորդ ալբոմում նա երգեց «Breath» երգի չինական տարբերակը Չժան Լիինի հետ։ Նա նաև դուետով երգեց F(x) խմբի Կրիստալի հետ։

2014 թվականի հուլիսին Չենը թողարկեց իր առաջին մեներգը՝ «The Best Luck»-ը, որպես հիմնական սաունդթրեք It’s Okay, That’s Love ֆիլմի համար, որում ներգրավված էին EXO-ի անդամները։

Անձնական կյանք

2020 թվականի հունվարի 13-ին Չենը հայտարարեց, որ նա ամուսնանալու է ոչ հայտնի մի աղջկա հետ։ Նրանց հարսանեկան ամբողջ արարողությունն ընթանալու է ընտանիքի և ընկերների հետ։ Այդ օրն էլ հայտնի դարձավ, որ նրանք սպասում են իրենց առաջնեկին[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեն» հոդվածին։