Դեջոն

Դեջոն (հանգըլ՝ 대전, հանջա՝ 大田), անմիջական ենթակայության քաղաք Հարավային Կորեայի կենտրոնում։ Հարավային Չունգչոնգ նահանգի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Կորեայի 5-րդ քաղաքն է։ Համարվում է Հարավային Կորեայի գիտատեխնիկական մայրաքաղաքը։

Դեջոն
대전 광역시
大田廣域市
Daejeon
ԴրոշԶինանշան


ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԿարգավիճակՈւղիղ ենթակայության քաղաք
Մտնում էՀոսո տարածաշրջանի մեջ
Ներառում է5 կու
Օրենսդրական մարմինDaejeon municipal council?
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն (2009)1 502 579
Խտություն539.84
Տարածք539,96 ± 0,01 կմ²
Ժամային գոտի+9
ISO 3166-2 կոդKR-30
daejeon.go.kr/english/index.jsp

Աշխարհագրություն

Դեջոնը գտնվում է Հարավային Կորեայի կենտրոնական մասում, մայրաքաղաք Սեուլից 167 կմ, Բուսանից 294 և Քվանջուից 169 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Նախքան քաղաքով երկաթգծային ճանապարհի անցնելը, այն «Հաբաթ» անունով փոքրիկ քաղաք էր։ 1905 թվականին այստեղ Սեուլ-Բուսան երկաթգծային ճանապարհին կառուցվեց կայարան և քաղաքը սկսեց արագորեն զարգանալ։

1932 թվականին Չունգնամ նահանգի վարչական կենտրոնը Կոնջուից տեղափոխվեց Դեջոն։

Տրանսպորտ

Երկաթուղային կայարանը Կյոնբու և Հոնամ մայրուղիների խաչմերուկում է։ Քաղաքը սպասարկվում է Չոնջու միջազգային օդանավակայանով։ Դեջոնում գործում է մետրոպոլիտեն։ Շահագործվել է 2006 թվականին։

Մշակույթ

1993 թվականին քաղաքում տեղի ունեցավ միջազգային ցուցահանդես (Համաշխարհային Էքսպո-1993 ցուցահանդես)։ Այս միջոցառման համար կառուցվեց է Էսպո կամուրջը։

Քաղաքում գործում է Կ-Լիրի Դեջոն քաղաքային ֆուտբոլային ակումբը։

Դուսան ազգային պարկում տեղակայված Դեջոնի արվեստի թանգարանը հայտնի է իր արվեստի և տեխնոլոգիայի համատեղմամբ ցուցանմուշներով։ Հիմնադրվել է 1998 թվականին։

Կլիմա

Դեջոնում խոնավ մուսոնային եղանակ է։ Ձմեռը թույլ է և արևային, տևողությունը՝ մոտ 2 ամիս։ Ամառը տաք է և անձրևոտ, տևողությունը՝ մոտ 5 ամիս։

Դեջոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)4.0
(39.2)
7.0
(44.6)
12.6
(54.7)
19.2
(66.6)
24.1
(75.4)
27.5
(81.5)
29.0
(84.2)
29.8
(85.6)
26.4
(79.5)
20.9
(69.6)
13.3
(55.9)
6.4
(43.5)
18.4
(65.1)
Միջին օրական °C (°F)−1.0
(30.2)
1.5
(34.7)
6.5
(43.7)
13.0
(55.4)
18.2
(64.8)
22.4
(72.3)
25.0
(77)
25.6
(78.1)
21.3
(70.3)
14.7
(58.5)
7.5
(45.5)
1.2
(34.2)
13.0
(55.4)
Միջին ցածր °C (°F)−5.4
(22.3)
−3.5
(25.7)
1.0
(33.8)
7.0
(44.6)
12.6
(54.7)
17.9
(64.2)
21.8
(71.2)
22.2
(72)
17.1
(62.8)
9.4
(48.9)
2.5
(36.5)
−3.4
(25.9)
8.3
(46.9)
Տեղումներ մմ (դյույմ)29.6
(1.165)
34.2
(1.346)
55.6
(2.189)
81.7
(3.217)
103.7
(4.083)
206.3
(8.122)
333.9
(13.146)
329.5
(12.972)
169.7
(6.681)
47.4
(1.866)
41.1
(1.618)
25.9
(1.02)
1458,7
(57,429)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)8.56.78.47.78.710.517.116.09.85.87.98.8115.9
% խոնավություն64.859.556.555.362.168.777.777.574.470.466.966.466.7
Միջին ամսական արևային ժամ163.4172.2200.3212.3223.9180.6139.8157.8168.2195.9161.6162.62138,7
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Վարչական բաժանում

Քաղաքը բաժանված է 5 շրջանների․

Անվանումհանգըլհանջա
Դեդոկ대덕구大德區
Դոնգ동구東區
Ջոնգ중구中區
Սո서구西區
Յուսոնգ유성구儒城區
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեջոն» հոդվածին։