Չիբա

քաղաք Ճապոնիայում

Չիբա (ճապ.՝ 千葉市 Chiba-shi), Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայի կենտրոնական քաղաքը։ Այն գտնվում է Տոկիոյի կենտրոնից մոտ 40 կմ դեպի արևելք՝ Տոկիոյի ծովածոցում[2]։ 1992 թվականին Չիբան կառավարության կողմից ձեռք է բերել քաղաքի կարգավիճակ։ 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 979,768 մարդ, և յուրաքանրյուր կմ2 վրա բնակչության խտությունը մոտ 3,605 մարդ է։ Քաղաքի մակերեսը 271․77 կմ2 է։

Բնակավայր
Չիբա
ճապ.՝ 千葉市
ԴրոշԶինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումChuo?, Hanamigawa-ku?, Inage-ku?, Wakaba-ku?, Midori-ku? և Mihama-ku?
Հիմնադրված էհունվարի 1, 1921 թ.
Մակերես271,76 կմ²
Բնակչություն975 014 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ43
Փոստային դասիչ260-8722
Պաշտոնական կայքcity.chiba.jp(ճապոներեն), city.chiba.jp/opendata/index.php, city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-en.html(անգլ.), city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-cn.html(չին.), city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-ko.html(կոր.), city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-sp.html(իսպ.) և city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-vi.html(վիետ.)
Չիբա (Ճապոնիա)##
Չիբա (Ճապոնիա)

Չիբան Կանտո տարածաշրջանի գլխավոր ծովային նավահանգիստներից մեկն է, որտեղ էլ և գտնվում է Չիբա նավահանգիստը, որտեղից արտահանվում է Ճապոնիայի մեծածախ բեռներից շատերը։ Քաղաքի մեծ մասը բնակելի է, չնայած նրան, որ ափի երկայնքով կան շատ գործարաններ և պահեստներ։ Չիբայում կան մի քանի խոշոր քաղաքային կենտրոններ՝ ներառյալ Մակուհարին, որը գլխավոր առափնյա բիզնես թաղամաս է, որտեղ տեղակայված է Makuhari Messe-ը և Կենտրոնական Չիբան, որտեղ գտնվում են պրեֆեկտուրայի ղեկավարության գրասենյակը և քաղաքապետարանը։

Քաղաքը հայտնի է Չիբա քաղաքային մոնոռելսով, որը աշխարհի ամենաերկար կախովի մոնոռելսն է։ Քաղաքի հայտնի ուղղություններից են ինչպես օրինակ՝ Kasori Shell Midden-ը,որը աշխարհի ամենամեծ խեցեղեն բլուրն է մոտ 134,000 մ2, Ինագե լողափը՝ Ճապոնիայի առաջին արհեստական ամենամեծ լողափը, և Չիբայի կենդաբանական այգին, որը հայտնի է իր Ֆուտա կարմիր պանդայով,վերջինս իր վերջույթների վրա կարողանում է մոտ տաս վարկիան կանգնած մնալ, ինչն էլ և գրավում է այցելուների ուշադրությունը։

Ստուգաբանություն

Ճապոներենում Չիբա անունը ձևավորվել է երկու կանջի հասկացություններից,որոնցից առաջինը՝ , նշանակում է «հազար», իսկ երկրորդը՝ ,«տերևներ»։ Քաղաքն առաջին անգամ հանդես է եկել kuni no miyatsuko՝ մարզային հրամանատարական գրասենյակ,անվամբ հայտնի որպես Chiha no Kuni no Miyatsuko (ճապ.՝ 千葉国造).[3] Այդ անունը քաղաքին տվել էր Թաիրա տոհմը,որը ուշ Հեյանի ժամանակաշրջանում տեղափոխվել էր ներկայիս Չիբա քաղաքի տարածք։ Տոհմը իրեն հռաչկեց որպես Չիբա տոհմ, որը ուժեղ ազդեցություն ուներ պրեֆեկտուրայի տարածաշրջանում մինչև Ազուչի-Մոմյամա ժամանակաշրջանը։ «Չիբա» անվանումը տրվել է Չիբա պրեֆեկտուրային, երբ այն ստեղծվեց 1873 թվականին Պրեֆեկտուրայի կառավարության ժողովի (ճապ՝地方官会議 Chihō Kankai Kaigi) կողմից, որը վաղ Մեյջի ժամանակաշրջանի պրեֆեկտուրայի ղեկավարման մարմինն էր և ղեկավարում էր Ճապոնիայի մարզային վարչակազմը[4]։

Պատմություն

Վաղ ժամանակաշրջան

Չիբա քաղաքի հետ կապված առաջին արձանագրությունները հիշատակում են Թաիրա Ցունեշիգեի (1083-1088) ներգաղթը Չիբա, ով ուշ Հեյան ժամանակաշրջանի հզոր պատերազմի բուշի առաջնորդ էր Շիմոսա գավառում,որը պատմականորեն գտնվում է Չիբա պրեֆեկտուրայի հյուսիսում։ Ցունեշիգեն նշանակվեց Սոմա շրջանի ղեկավար,բայց երկու տարի անց տեղափոխվեց Չիբա շրջան ստանձնելով նույն պաշտոնը։ Այստեղ նա իրեն հռչակում է որպես Չիբա Ցունեշիգե,և դառնում է գավառի կոկուշի՝ ղեկավար, և ներկայիս Չիբա քաղաքի տարածքը օգտագործում էր որպես ուժային բազա՝ կառավարելու Շիմոսա, Կազուսա գավառները,և Կանտոյի տարածաշրջանում իրեն հռչակում է որպես ռազմավար[5]։ Ցունեշիգեյի որդին՝ Չիբա Ցունետանը (1118-1201), մեծ դեր է ունեցել Մինամոտո նո Յորիտոմոյում (1147-1199) Կամուկարա շոգունատի ստեղծման գործում։ Ցունեշիգեն ներկայիս Չիբա քաղաքում կառուցել է ընդարձակ բնակավայրեր և բազմաթիվ տաճարներ։ Նույն ժամանակաշրջանում նա իր ուժային ռազմաբազան Ուջի ամրոցից տեղափոխում է Ինոհանա լեռան վրա գտնվող Ինոհանա ամրոց[6]։ Ներկայիս Չիբա քաղաքի տարածքը դարձավ ջոկամաչի կամ ամրոց քաղաք և ծաղկում ապրեց Չիբա տոհմի տիրապետության ներքո[7]։ Տարածաշրջանում տոհմը շարունակեց հզորանալ մինչև Մուրոմաչիի ժամանակաշրջանը[8][9]։

Միջնադար

Նանբոկու-չոյի և Մուրոմաչիի ժամանակաշրջանում Չիբա տոհմի իշխանությունը անկում է ապրում Կանտո տարածաշրջանի շուրջ ընթացող պատերազմների պատճառով։ 16-րդ դարում Չիբա տոհմի փոխարեն տարածաշրջանում իշխանության է գալիս Հարա տոհմը, որը Չիբա տոհմի ծառաներից էր։Սենգոկու ժամանակաշրջանում Հարա տոհմը տարածաշրջանից ուժով վտարվեց Աշիկագա Յոշիակիի կողմից,սակայն վերջինս իր հերթին վտարվեց Սակայի կողմից,որը Սատոմի տոհմի ծառներից էր։ Ի վերջո Չիբա և Սակայի տոհմերը բնաջնջնվում են Տոյոտոմի Հիդեյոշիի կողմից։

Ուշ ժամանակաշրջան

Էդո ժամանակաշրջանում ներկայիս Չիբա քաղաքի տարածքում իշխել են Օյումի, Մորիկավա և Սակուրա տոհմերը։ Տարածքի մի մասը նաև Տոկուգավա Բակուֆուի տիրապետության տակ էր։ Օյումի տոհմը կայուն կերպով շարունակում էր կառավարել իր տարածքը։ Մյուս կողմից ըստ Սակուրա տոհմի, Էդո ժամանակաշրջանի սկզբից տարածաշրջանի ղեկավարները հաճախ էին փոխվում, որոնցից էին Տակեդա Նոբույոշին, Մացուդաիրա Տադատերուն, Օգասավարա Յոշիցսուգոն և Դոյի Տոշիկացուն։ Բայց ի վերջո տարածաշրջանում ղեկն իր ձեռքն է վերցնում Հոտտա տոհմը, որի տիրապետության ներքո Չիբան այդ ժամանակաշրջանում ծաղկում է ապրում։

Ժամանակակից պատմություն

1868 թվականին՝ Մեյջիի վերականգնումից և Ճապոնիայում երկաթուղու բացումից հետո, Չիբան դառնում է Չիբա պրեֆեկտուրայի քաղաքական,տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1889 թվականի ապրիլի 1-ին Չիբան իր ինքնավար քաղաքներով ընդգրկվում է Չիբա տարածաշրջանի մեջ։ Չիբան որպես քաղաք ձևավորվել է 1921 թվականի հունվարի 1-ին[7]։ Բազմաթիվ փոքր գյուղեր և քաղաքներ մինչև 1944 թվականը միաձուլվել են Չիբային։20-րդ դարի ընթացքում քաղաքը ձեռք է բերել լայնածավալ հողեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ռազմամթերքի արտադրության գլխավոր կենտրոնն էր,այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների օդային ռմբակոծության թիրախում էր։ Պատերազմի ավարտին կարելի է ասել քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր։ Հետպատերազմյան արդյունաբերականացումը հանգեցրեց նրան, որ քաղաքը դարձավ Քեյոյի արդյունաբերական գոտու գլխավոր մասը[7]։ 1992 թվականի ապրիլի 1-ին Ճապոնիայի կողմից Չիբան հռչակվում է քաղաք[2]։

Ժողովրդագրություններ

Ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների[10], Չիբայի բնակչությունը զգալիորեն աճել է վերջին 70 տարիների ընթացքում։

2016 թվականի փետրվար ամսվա դրությամբ քաղաքը ունեցել է մոտ 972,861 բնակչություն,և յուրաքանչյուր կմ2 վրա բնակչության խտությունը կազմել է 3,580 մարդ։ Քաղաքի ամբողջ տարածքը 271,76 կմ2 է։ 2007 թվականի մարտի 31-ի դրությամբ քաղաքում ապրում է մոտ 19,135 գրանցված օտարերկրացի,որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 2%-ը։ 2022 թվականի դրությամբ այն Ճապոնիայի 13-րդ ամենամարդաշատ քաղաքն է։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1950 184,463—    
1960 258,357+40.1%
1970 482,293+86.7%
1980 746,43+54.8%
1990 829,455+11.1%
2000 887,164+7.0%
2010 961,749+8.4%
2020 974,951+1.4%
Աղբյուր՝ [10]

Քաղաքականություն և ղեկավարություն

Չիբա պրեֆեկտուրայի կառավարության շենքը և Չիբայի քաղաքային մոնոռելսը

Մինչև 2009 թվականի մայիսի 1-ը Չիբան ղեկավարվում էր Կեիչի Ցուրուոկայի կողմից՝ անկախ (որը ընտրվել է LDP-ի և Կոմեյտոյի օժանդակությամբ)։ Սակայն 2009 թվականի ապրիլին Տոկիոյի քաղաքային ոստիկանության կողմից ձերբակալվում է կոռուպցիայի մեղադրանքով։ Նրան փոխարինեց Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության անդամ Տոշիհիտո Կումագայը, ով հաղթել էր 2009 թվականի հունիսի ընտություններում[11]։

Քաղաքի հանձնաժողովը ունի 54 ընտրված անդամներ։

Վարչություններ

Չիբան ունի 6 վարչություններ։

  • Չուո-կու – վարչական կենտրոնը
  • Հանագավա-կու
  • Ինագե-կու
  • Միդորի-կու
  • Միհամա-կու
  • Վակաբա-կու

Կլիմա

Չիբան ունի խոնավ մերձարևադարձային կլիմա՝ տաք ամառներով և զով ձմեռներով։ Տարվա ընթացքում տեղումների քանակը զգալիորեն մեծ է, բայց ձմռանը համեմատաբար ավելի քիչ է։

Մշակույթ

Քաղաքի հետաքրքրաշարժ վայրերից մեկը Լանդշաֆտային բույսերի փորձարարական կայանն է։

Պարկ

  • Չիբա պարկ

Սպորտ

Չիբայի Մարին մարզադաշտ

Չիբան հյուրընկալում է ամենամյա միջազգային «Chiba Ekiden» և «Chiba Cross Country» վազքի մրցույթները, որոնք տեղի են ունենում քաղաքից դուրս։ Չիբայի հեծանվահրապարակը գտնվում է քաղաքում։ Չիբան նաև հյուրընկալում «Bridgestone Open» գոլֆի մրցաշարը։

Չիբան նաև որոշ պրոֆեսիոնալ սպորտային թիմերի բնօրանն է․ինչպիսիք են՝

ԹիմՍպորտԼիգաԱնցկացման վայրըհիմնադրվել է
Chiba Lotte MarinesԲասկետբոլԽաղաղօվկիանօսյան

լիգա

Չիբայի Մարին մարզադաշտ1950 թվականին
JEF United Ichihara ChibaՖուտբոլՋ․Լիգա Դիվիզիա 2Ֆուկուդա Դենշի Արենա1946 թվականին

Տրանսպորտ

Օդանավակայաններ

Քաղաքում ոչ մի կոմերցիոն օդանավակայան չկա։ Քաղաքին ամենամոտ գլխավոր օդանավակայանները Նարիտայի և Տոկիոյի միջազգային օդանավակայաններն են։

Երկաթուղի

Չիբայի կայարանը

Չիբայի քաղաքային մոնոռելսը անցնում է Չիբա քաղաքով։ Գլխավոր միջքաղաքային երկաթուղային կայարաններն են Չիբա և Սոգա կայարանները, որոնք գտնվում են Չուո-կու վարչական կենտրոնում։

Մայրուղի

  • Դեպի Տոկիո,Նարիտա և Կաշիմա տանող Հիգաշի - Կանտո մայուղի
  • Դեպի Կիսազարու տանող Տատեյամա մայրուղի
  • Քեյյոյի ճանապարհը
  • Չիբա - Տոգանե ճանապարհը
  • Ճապոնիայի ազգային երթուղի 14
  • Ճապոնիայի ազգային երթուղի 16
  • Ճապոնիայի ազգային երթուղի 51
  • Ճապոնիայի ազգայի երթուղի 128
  • Ճապոնիայի ազգային երթուղի 357

Կրթություն

Քոլեջներ և համալսարաններ

  • Չիբայի համալսարան
  • Չիբա պրեֆեկտուրայի առողջապահության գիտությունների համալսարան
  • Կանդա միջազգային հետոզոտությունների համալսարան
  • Տոկիոյի ստամոտոլոգիական քոլեջ
  • Շուկուտոկույի համալսարան
  • Քեյայի համալսարան
  • Չիբայի տնտեսագիտական համալսարան
  • Տոկիոյի տեղեկատվական գիտությունների համալսարան
  • Ճապոնիայի Օփըն համալսարան
  • Ուեկուսայի համալսարան
  • Թեկյո Հեյսեյի համալսարան
  • Չիբա Մայթոկու քոլեջ
  • Ճապոնիայի քրիստոնեական միջնակարգ քոլեջ

Ավագ դպրոցներ

Չիբայում գործում է 20 հասարակական ավագ դպրոցներ,որոնք ղեկավարվում են Չիբա պրեֆեկտուրայի կրթության խորհրդի կողմից։ Երկու հասարակական ավագ դպրոցներ ղեկավարվում են Չիբա քաղաքի կրթության խորհրդի կողմից՝ ներառյալ Ինագի ավագ դպրոցը։ Գործում է նաև ինը մասնավոր ավագ դպրոցներ՝ ներառյալ Մակուհարի միջնակարգ դպրոցը։

Նախակրթարաններ և միջնակարգ դպրոցներ

Չիբայում գործում է 114 հասարակական և մեկ մասնավոր նախակրթարաններ, ինչպես նաև 59 հասարակական և մեկ միջնակարգ դպրոց։

Միջազգային դպրոցներ

  • Չիբայի կորեկան հիմնական և միջնակարգ դպրոց

Հիվանդանոցներ և կլինիկաներ

  • Չիբայի Կայհին հիվանդանոց (Միհամա-կու վարչաշրջան)
  • Չիբայի համալսարանական հիվանդանոց (Չուո-կու վարչաշրջան)
  • Կաշիվադոյի հիվանդանոց (Չուո-կու վարչաշրջան)
  • Տոկիոյի ստամատոլոգիական քոլեջի Չիբա հիվանդանոց (Միհամի-կու վարչաշրջան)
  • Կոյիզումի կլինիկա (Հանագավա-կու վարչաշրջան)
  • Միզունո կլինիկա (Հանագավա-կու վարչաշրջան)
  • Հիրայամայի հիվանդանոց (Հանագավա-կու)

Միջազգային հարաբերություններ

Չիբան բարեկամական հարաբերություններ ունի մի շարք քաղաքների հետ, ինչպիսիք են[12]

Քաղաքի ականավոր մարդիկ

  • Սավա Իշիգե, ծնվել է Շիզուոկայում,բայց տեղափոխվել է Չիբա
  • Ռյուտա Կավաշիմա, ծնվել է 1959 թվականին Չիբայում
  • Մասակի Աիբա, ծնվել է 1982 թվականին Չիբայում
  • X Japan խմբի Պատան
  • L'Arc-en-Ciel խմբի Յուկիհիրոն Չիբայից,որը ավարտել է Չիբայի առևտրային համալսարանը
  • NEWS-ի Տոմոհիսա Յամաշիտան
  • Նաոհիտո Ֆուջիկ ՝Ճապոնիայի ակադեմիական մրցանակակիր դերասան
  • Նացուկի Միզու Տակարազուկա Ռեվյուի Սնով Թրուփ խմբի հայտնի աստղ (ծնվել է 1972 թվականին Չիբայում)
  • Hey! Say! JUMP խմբի Դայկի Արիոկան
  • Շիհո Ֆուջիտա ավելի հայտնի որպես Սիֆու
  • Միրեյ Կիրիտանի,դերասանուհի, մոդել, հաղորդավար
  • Կենտարո Միուրա, Berserk-ի հեղինակը (ծնվել է 1966 թվականին Չիբայում)
  • Ցուկասա Ֆուշիմի, Օրեյմոյի հեղինակը (ծնվել է 1981 թվականին Չիբայում)
  • Սուսումու Տադակումա,եղել է նշանավոր էլեկտրատեխնիկ և պրոֆեսոր Չիբայի տեղնոլոգիական ինստիտուտում[13]։
  • Տաո Օկամոտո, մոդել
  • Ռենա Կատո, եղել է AKB48 խմբի անդամ
  • Ռեյնա Ֆուջիե, եղել է NMB48 խմբի անդամ
  • Չո Չիկուն, Գո խաղացող և Չիբայի պատվավոր քաղաքացի (1996)[14]։
  • Շինա Նացուկավա, փոփի կուռք և TrySail աղջիկներ խմբի անդամ
  • Միցուհիրո Հիդակա, ռեփեր և AAA խմբի համահեղինակ անդամ
  • Կենտա Յամաշիտա, մրցարշավի վարորդ
  • Սեյջի Արա, մրցարշավի վարորդ
  • Դաիկի Հաշիմոտո, մարմնամարզիկ, 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բազմամարտի չեմպիոն (ծնվել է Նարիտայում, բայց բնակվում է Չիբայում)
  • Վատարու Վաթարի,« Ինչպես սպասում էի իմ պատանեկության ռոմանտիկ կատակերգությունը կեղծ էր» անիմեյի հեղնակը (ծնվել և ապրում է Չիբայում)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Chibaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիբա» հոդվածին։