Չուլալոնգկորն
Չուլալոնգկորն կամ Ռամա V, ծնված որպես՝ Փհրա Բատ Սոմդետ Փհրա Պորամինթհրա Մահա Չուլալոնգկորն Փհրա Չունլա Չոն Կլաո Չաո Յու Հուա (թայ՝ พระบาทสมเด็จพระปรมินทรมหาจุฬาลงกรณ์ พระจุลจอมเกล้าเจ้าอยู่หัว) (սեպտեմբերի 20, 1853[2][3][4], Մեծ պալատ, Բանգկոկ, Siam - հոկտեմբերի 23, 1910[2][3][4], Amphorn Sathan Residential Hall, Բանգկոկ, Siam), Սիամի միապետը 1868-1910 թվականներին։ Եղել է Չակրի դինաստիայի հինգերորդ ներկայացուցիչը։ Համարվում է Սիամի պատմության մեծագույն թագավորներից մեկը։ Չուլալոնգկորնի անունը կապվում է Սիամի մոդեռնիզացիայի, խոշոր պետական և սոցիալական բարեփոխումների ինչպես նաև Ֆրանսիական Հնդկաչինի և Բրիտանական Կայսրության գաղութարարչական քաղաքականության դեմ մղված պայքարների հետ։ Ռամային հաջողվել է իր երկիրը զերծ պահել գաղութացումից[5]։ Երկրում կարևոր բարեփոխումներ կատարելու և այն անկախ պահելու շնորհիվ Չուլալոնգկորնին էր շնորհվել Փհր Պիյա Մահարատ (พระปิยมหาราช – մեծն սիրված արքա) տիտղոսը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Արքա Չուլալոնգկորնի օրը Արխիվացված 2010-11-21 Wayback Machine
- Չուլալոնգկորնի այցը Շվեդիա (տեսանյութ, 1897թ.)
- Նորին մեծություն արքա Չուլալոնգկորն Ռամա V-ի կենսագրությունը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուլալոնգկորն» հոդվածին։ |