Պեդրո Պոռո

իսպանացի ֆուտբոլիստ

Պեդրո Պոռո (իսպ.՝ Pedro Porro, սեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1], Դոն Բենիտո, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Սիթիից վարձավճարով հանդես է գալիս Ռեալ Վալյադոլիդի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Պեդրո Պոռո
Pedro Porro
Անձնական տվյալներ
Ամբողջական անունPedro Antonio Porro Sauceda
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 13, 1999(1999-09-13)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԴոն Բենիտո, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Հասակ176 սմ
Քաշ71 կգ
Դիրքաջ պաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Վալյադոլիդ
(վարձավճարով Մանչեսթեր Սիթիից)
Համար2
Պատանեկան կարիերա
2008-2015Իսպանիա Խիմնաստիկո Դոն Բենիտո
2015-2017Իսպանիա Ռայո Վալեկանո
2017-2018Իսպանիա Ժիրոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2017-2018Իսպանիա Ժիրոնա B5(3)
2017-2019Իսպանիա Ժիրոնա32(0)
2019-ներկաԱնգլիա Մանչեսթեր Սիթի0(0)
2019-ներկա  Իսպանիա Վալյադոլիդ2(0)
Ազգային հավաքական
2019-ներկաԻսպանիա Իսպանիա Մ213(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 14-ի, 2019

Ակումբային կարիերա

Ժիրոնա

Պոռոն հանդես է եկել Խիմնաստիկո Դոն Բենիտոյի և Ռայո Վալեկանոյի ակադեմիաներում։ 2017 թվականի օգոստոսի 10-ին նա միացավ Ժիրոնային[3][4]։ 2018 թվականի հուլիսի 2-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 28-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Լևանտեի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[9][10]։ Օգոստոսի 18-ին Պոռոն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի հունվարի 31-ին՝ Իսպանիայի գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[13][14]։ Ժիրոնայի կազմում Պոռոն անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[15][16]։

Մանչեսթեր Սիթի

2019 թվականի օգոստոսի 8-ին Պոռոն 11 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[17][18], ինչից հետո վարձավճարով միացավ Ռեալ Վալյադոլիդին[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Մադրիդի դեմ խաղում[22][23]։

Միջազգային կարիերա

Պոռոն ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ[24]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ժիրոնա B2017–18Սեգունդա Դիվիզիոն B5353
Ժիրոնա2017–18Լա Լիգա001010
2018–1932021341
Ընդհանուր320310000351
Վալյադոլիդ (վարձավճար)2019–20Լա Լիգա200020
Կարիերայի ընդհանուր393310000424

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Պոռո» հոդվածին։