Պերուական խոլահավ

թռչունների տեսակ
Պերուական խոլահավ
Պերուական խոլահավ
Պերուական խոլահավ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգԽոլահավազգիներ (Suliformes)
ԸնտանիքԽոլահավեր (ընտանիք) (Sulidae)
ՑեղԽոլահավեր (Sula)
ՏեսակՊերուական խոլահավ (S. variegata)
Միջազգային անվանում
Sula variegata
Tschudi, 1843
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Պերուական խոլահավ (լատին․՝ Sula variegata), խոլահավերի տեսակ[1]։ Պերուական հոսանքի էնդեմիկ է, կարևոր գիշատիչ է իր կենսացենոզում։ Պերուական ծովափի ամենաբազմաթիվ թռչունն է[2]։ 20-րդ դարի կեսին պերուական խոլահավի թվաքանակը հասավ 3 միլիոն առանձնակի[3]։ Բուգենվիլի ձկնկուլից հետո գուանոյի երկրորդ ամենակարևոր արտադրողն է բոլոր ծովաթռչունների միջև։

Նկարագրություն

Սավառնող թռչունի վերին մասերը դարչնագույն են, իսկ ստորինը՝ սպիտակ։ Կտուցը երկար է, մոխրագույն, գլուխը՝ սպիտակ։

Էգերը, որպես կանոն, ավելի խոշոր են, քան արական սեռի ներկայացուցիչները. նրանց մարմինը միջինում 19%-ով ավելի ծանր է, իսկ թևերը՝ 4%-ով մեծ[4]։

Տաքսոնոմիա

Պերուական խոլահավերի ենթատեսակներ չկան, սակայն տեսակների որոշ ներկայացուցիչներ հիբրիդացվում են կապտաոտ խոլահավերի հետ[5]։

Տարածվածություն և կենսակերպ

Գաղութները բնադրում են ավազոտ հարթավայրում, որտեղ բոլոր կողմերից քամիներ են փչում, ինչը նրանց բներին թույլ է տալիս մնալ մոտավորապես 28 °C-ից 38 °C ջերմաստիճանի միջակայքում[6]։

Վարքագիծ

Գուանոյից և հողից պատրաստված պերուական խոլահավի բույնը

Թռչնի սննդակարգի հիմքը կազմում է պերուական անձրուկը։ Սնվում են նաև թյունիկով և այլ սննդով։ Որսն անում են Պերուական հոսանքի սառը ջրերում։

Պերուական խոլահավերը սուզորդներ են՝ սուզվելու համեմատաբար կարճ ժամանակով՝ 3,1–3,4 վայրկյան։ Սուզումները տևում են մինչև 15 վայրկյան։ Սուզման միջին խորությունը 2,3–4,3 մետր է, դրանք համեմատաբար ոչ խորը սուզվող թռչուններ են։

Կերը փնտրում ափին բավականին մոտ, սովորաբար իրենց բներից 5 կմ-ից պակաս հեռավորության վրա, սակայն նրանց տեսել են ափից մինչև 40 կմ հեռավորության վրա։ Նրանց կեր որոնելու ճամփորդությունները տևում են ընդամենը մի քանի ժամ, ինչը կարճ է՝ համեմատած այլ նման ծովային թռչունների հետ, որոնք կեր փնտրելու համար կարող են մի քանի օր անցկացնել ծովում։ Դա խոսում է այն մասին, որ պերուական խոլահավերը կեր որոնելիս նախընտրում են չհեռանալ իրենց գաղութից[6][7]։

Պերուական խոլահավի միջին արագությունը մոտավորապես 44 կմ/ժ է, սակայն նրանք կարող են թռչել մինչև 139 կմ/ժ արագությամբ[8]։

Բազմացում

Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն հիմնական բազմացման սեզոնը տեղի է ունենում հարավային գարուն-ամառ ժամանակահատվածում (սեպտեմբեր-մարտ)։ Զույգերը կարող են տարվա ընթացքում երկրորդ անգամ փորձել բազմանալ՝ կախված սննդի առկայությունից։ Ձվերի քանակը տատանվում է մեկից մինչև չորս ձու, բայց ամենից հաճախ 2-3 ձու են ածում։ Ձվերը գունատ-կապույտ են։ Ե՛վ էգ, և՛ արու ծնողները թուխս են նստում 4-ից 5 շաբաթ։ Ձագերը մեծանում են մոտավորապես 3 ամսում։ Ի թիվս այլ փոփոխականների, բազմացման հաջողությունը կախված է սննդի առկայությունից և կապված է գաղութի գտնվելու վայրից, դրա չափից և բուծման ժամանակից[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուական խոլահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուական խոլահավ» հոդվածին։