Պոնցիրուս եռատերև

բույսերի տեսակ
Պոնցիրուս եռատերև
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԿարգՍապածաղկավորներ
Ընտանիքսատապազգիներ
ՑեղՊոնցիրուս
ՏեսակՊոնցիրուս եռատերև
Լատիներեն անվանում
P. trifoliata (Լ.) Raf.


Պոնցիրուս եռատերև (լատին․՝ P. trifoliata (Լ.) Raf.), սատապազգիներ ընտանիքի, Պոնցիրուս ցեղի բույս։

Նկարագրություն

Փոքր, տերևաթափ ծառ է' վրանաձև սաղարթով, մեծ մասամբ աճում է թփանման։ ճյուղերի կեղևը կանաչամոխրավուն է։ Ընձյուղները կանաչ են, մերկ, անկյունավոր սեղմված, ծոցային փշերով, որոնց երկարությունը հասնում է 1 —3 (հազվադեպ' 5—7) սմ-ի։ Բողբոջները մանր են, գրեթե կլորավուն։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները եռամաս են, թևավոր կոթուններով, մինչև 7 սմ երկարությամբ, տերևիկները նստադիր են, հակառակ ձվաձև, աղեղնաեզր, մերկ։ Ծաղկային բողբոջները հիմնադրվում են ամռանը։ Ծաղիկները սպիտակ են, 3—8 սմ տրամագծով, համարյա նստադիր, 4—6 (երբեմն' 6—7) բաժակաթերթիկներով, պսակաթերթիկները երկարավուն, հակառակ-ձվաձև են, 4—5 (երբեմն' 6—7) հատ։ Առէջները 8—1 0-ն են, ազատ, սերմնարանը 6—8 բնանի է, բազմաթիվ սերմնաբողբոջներով։ Պտուղը հատապտղանման է, գնդաձև, 4—6 սմ տրամագծով, ոսկեդեղին, մանր մազմզուկապատ, բազմասերմ, դառնաթթու, տտիպ պտղամսով, ուտելու համար պիտանի չէ։ Ծաղկում է ապրիլ, մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Բնափայտը արդյունաբերական նշանակություն չունի' մանր չաւիերի պատճառով։ Տարածված է կենտրոնական Չինաստանում, Հիմալայներում։ Բազմանում է սերմերով։

Տարածվածություն

Տարածված է կենտրոնական Չինաստանում, Հիմալայներում։ Բազմանում է սերմերով։

Հեռանկարային է մեր հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։Մեղրիում մինչև 1970-ական թվականները կային խոշոր թփեր, որոնք առատորեն ծաղկում և պտղաբերում էին։ Մինչև 1963—1964 թվականների ցուրտ և երկարատև ձմեռը, աճում էր նաև Երևանում։ Ներկայումս հանդիպում է Բագրատաշենում, Իջևանում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնցիրուս եռատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնցիրուս եռատերև» հոդվածին։