Պոսեյդոն

APOLON

Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլք։

Պոսեյդոն
Տեսակջրի աստվածություն, հունական դիացաբանության աստված և օլիմպիական աստված
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Այլ մշակույթներումՆեպտուն
Երևի համընկնում էՆեպտուն, Ahti?, Ægir?, Նյորդ[1] և Yam?
ՎայրՕլիմպոս, ծով
ՀայրԿրոնոս[2][3]
ՄայրՀռեա[2][4]
ԵղբայրԶևս և Հադես
ՔույրԴեմետրա, Հերա, Հեստիա
Քույր/ԵղբայրՀեստիա, Հադես, Զևս[2][5], Հերա և Դեմետրա
ԱմուսինArne?, Ամփիտրիտա, Տիրո, Էվրիտա և Corcyra?
ԿողակիցԱֆրոդիտե, Թեմիստո, Aba?, Էֆրա, Agamede?, Alcyone?, Alope, Ամիմոնե, Anippe?, Lysianassa?, Arene?, Արետուսա, Argiope?, Astypalaea?, Beroe?, Calchinia?, Hermippe?, Calyce?, Canace?, Celaeno?, Սելենո, Cerebia?, Ceroessa?, Քիոնե (Բորեասի դուստր), Chrysogeneia?, Cleito?, Cleodora?, Դեմետրա, Europa?, Eurycyda?, Eurynome?, Գեա, Հալիա, Helle?, Hippothoe?, Iphimedeia?, Լիբիա, Մեդուսա Գորգոնա, Melantho daughter of Deucalion?, Melite?, Molione?, Mytilene?, Oenope?, Պերիբեա, Փիլիրա, Pirene?, Salamis?, Satyrion?, Syme?, Theophane?, Thoosa?, Melanthia?, Midea?, Ascra?, Pitane?, Pronoe?, Pero?, Laodice?, Alistra?, Alta?, Anticleia?, Bithynis?, Brylle?, Celusa?, Դիոպատրա, Larissa?, Arethusa? և Antiope?
ԶավակներBoeotus?, Ալոեուս, Aeolus?, Պոլիֆեմոս, Eryx?, Neleus?[6][7], Տրիտոն, Պրոտևս, Ռոդոս, Benthesikyme?, Halirrhothius?, Phaeax?, Nireus?, Amphimarus?, Պելիաս[8], Բելոս[9], Պրոկրուստյան մահիճ, Անթեոս, Amycus?, Evadne?, Onchestus?, Nauplius?, Էոլոս, Atlas?, Acessamenus?, Achaeus?, Pelasgus?, Ագենոր[10], Cymopoleia?, Ergiscus?, Թեսևս, Dictys?, Actor?, Belus?, Aethusa?, Հիրիուս, Anthas?, Hippothoon?, Busiris?, Idas?, Աբանտ, Cercyon of Eleusis?, Eurypylus?, Ancaeus?, Erginus?, Peratos?, Minyas?, Cycnus?, Triopas?, Epopeus?, Ասոպուս, Nycteus?, Lycus?, Eurypylus?, Celaenus?, Polydectes?, Byzas?, Եվմոլպոս, Ampheres?, Elasippus?, Mestor?, Azaes?, Արեյոն, Despoina?, Euphemus?, Eleius?, Bellerophon?, Խարիբդա, Almops?, Paeon?, Taphius?, Otus?, Ephialtes?, Ալֆեպ, Lelex?, Chrysaor?, Պեգաս, Eirene?, Delphus?, Mygdon of Bebryces?, Eurytus?, Cteatus?, Mytilus?, Megareus of Onchestus?, Astacus?, Sithon?, Nausithous?[11][12], Aon?, Phocus?, Cychreus?, Taras?, Cycnus?, Chthonius?, Leucon?, Աբդերոս, Chios?, Melas?, Agelus?, Alebion?, Bergion?, Lamia?, Lepreus?, Palaestinus?, Periphetes?, Phineus?, Poltys?, Sarpedon?, Սկիրոն, Sinis?, Syleus?, Taenarus?, Բուտես, Ավգեաս, Eumelus?, Էոլոս և Բեոտոս, Chrysomallos?, Parnassus?, Periclymenus?, Amyrus?, Autochthon?, Mneseus?, Lamus?, Լևկոնոյա, Evaemon?, Phthius?, Sikanos?, Siculus?, Hyperes?, Anathamus?, Antheus?, Arpiátes?, Anthes?, Aspledon?, Alcippe?, Athos?, Byzinus?, Caanthus?, Cenchrias?, Chryses?, Cromus?, Dicaeus?, Dorus?, Dyrrachius?, Eusirus?, Glaucus?, Oeoclus?, Leches?, Hopleus? և Diaprepes?
Ասպարեզծով, երկրաշարժ և Ձիաբուծություն
ՀատկանիշներԾովի աստված
 Poseidon Վիքիպահեստում

Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա[13], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։

Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախա-Օլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։

Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։

Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված տիրույթը/հայրենիքը։

Ստուգաբանություն

Ամենավաղ հաստատված ամվամբ հայտնությունը, գծային վանկային ձեռագրով՝ Po-se-da-o[14] կամ Po-se-da-wo-ne, համապատասխանում են Poseidaōn և Poseidawonos Միկենյան հունարենին։ Հոմերոսյան հունարենում հայտնի է որպես Ποσειδάων (Poseidaōn), Էոլիկական հունարենում ՝ Ποτειδάων (Poteidaōn), իսկ Դորիկական հունարենում որպես՝ Ποτειδάν (Poteidan), Ποτειδάων (Poteidaōn) և Ποτειδᾶς (Poteidas)[15]: Պոսեյդոնի հիմնական մակդիրն էր Γαιήοχος / Gaiēochos (Երկիր- թափահարիչ/ող), որը նույնպես հայտնաբերվել էր գծային վանկային ձեռագրերում։ Մեկ այլ հաստատված E-ne-si-da-O-NE[16] բառը հիշեցնում է իր Ennosidas և Ennosigaios մակդիրները, որոնք մատնանշում էին Պոսեյդոնի խթոնիկ բնույթը։

Պոսեյդոնի անվան ծագումը անհասկանալի է։ Համաձայն մի տեսությանը, անունը առաջացել է երկու բաղադրիչ տարրերից՝ "ամուսին" կամ "Տեր" (հունարեն πόσις (posis) - ից PIE * pótis) և "հող" (δᾶ (da), Դորիկական հունարենից γῆ (GE)), այսինքն Տեր Հողի, Հողի Հայր կամ Ամուսին։ Ըստ այդ թեորեմին, Պոսեյդոն անվան ստուգաբանությունը կապ է հաստատում [[]Դեմետրա]] աստվածուհու հետ, ում անունը նշանակում է "Երկրի մայր": Ուոլտեր Բյորկերտ գտնում էր, որ "da երկրորդ տարրը մնում է անհուսալիորեն անորոշ" և գտնում է, որ "ամուսինը Երկրի" ընդերքը «միանգամայն անհնար է ապացուցել»։

Մեկ այլ տեսության համաձայն, երկրորդ՝ "հող" (δᾶ (da) տարրը մեկնաբանվում է, որպես δᾶϝον dâwon "ջուր" բառ։ Այսինքն, հանգում ենք Posei-dawōn "Տեր Ջրի" տարբերակին։ Կա նաև հնարավորություն, որ տարրը ունի նախա-հունական ծագում։ Պլատոնն իր Cratylus երկխոսության մեջ տալիս է երկու այլընտրանքային ստուգաբանություններ. ποσί – δεσμον և πολλά εἰδότος կամ πολλά εἰδῶν[17]:

Պոսեյդոն դիցաբանության մեջ

Ծագում

Կրոնոսի և Հռեայի երկրորդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Կրոնոսը կուլ էր տվել նրան, և մյուս զավակներին, դեռևս նորածին ժամանակ, սակայն հետագայում փրկվում է, իր մյուս եղբայրների և քույրերի հետ միասին, Զևսի շնորհիվ։

  • Ըստ որոշ բանահյուսությունների, նա, ինչպես և իր եղբայր Զևսը, չի կիսում իր մյուս եղբոր ու քույրերի ճակատագիրը, որոնց կուլ էր տվել Կրոնոսը։ Նրան փրկել էր դաժան հորից և սարսափելի ճակատագրից մայրը՝ Հռեան, որը թաքցրել էր նորածին Պոսեյդոնին գառների հոտի մեջ, իսկ ամուսնուն՝ Կրոնոսին, ասել էր, թե քուռակ է ծնել։
  • Սիցիլյան Դեոդորը պատմում է, որ Հռեան կարողացել էր թաքցնել նորածին Պոսեյդոնին Կրոնոսից, տալով իր ամուսնուն կուլ տալ երեխայի փոխարեն ձիու մտրակ։ Հետագայում երիտասարդ Պոսեյդոնին գաղտնի փոխանցում է Օվկիանոսի դստերը՝ Կաֆիրեին և հրաբխային ոգիներին՝ Տելքիներին, Ռոդոս կղզից, ովքեր մեծացրել են և դաստիարակել փոքր աստծուն։
  • Համաձայն Ջոն Ցեցեսին (John Tzetzes), Պոսեյդոնի դայակն էր Արնեն, ով խաբել էր Կրոնոսին, երբ նա փնտրում էր որդուն, և չէր մատնել Պոսեյդոնին։ Նա մեծացել էր Ռոդոսում և նրան պահպանել են Տելքիներ[18], ինչպես Զևսն էր մեծացել Կրետեում և պահպանվել Կորիբանտներով։ "Ոդիսականում" նրա հայրենիքը համարվում էր Էգեան։
  • Ըստ այլ տարբերակի, Կրոնոսը գցել էր նրան ծով[19]։

Պոսեյդոն և Ամփիտրիտե

Ծովի հորձանուտի խորքում կանգնած է ամպրոպային Զևսի եղբոր, երկրասասան մեծ Պոսեյդոնի զարմանահրաշ պալատը։ Տիրում է Պոսեյդոնը ծովերին, և ծովի ալիքները ենթարկվում են ահեղ եռաժանիով զինված նրա ձեռքի մինչև իսկ ամենաթեթև շարժմանը։ Այնտեղ, ծովի խորքում, ապրում է Պոսեյդոնը իր գեղանի ամուսին Ամփիտրիտեի՝ ծովային գուշակ ծիրանազարդ Ներևսի դստեր հետ, որին ծովային խորքերի մեծ տիրակալ Պոսեյդոնն առևանգել է հոր մոտից։ Մի անգամ տեսել է, թե Ներեոսի դուստրն ինչպես է իր քույրերի հետ շուրջպար բռնել Նաքսոս կղզու ափին։ Գերվել է ծովի աստվածը սքանչելի Ամփիտրիտեով և կամեցել տանել նրան իր երկանվով։ Բայց խուսափել է Ամփիտրիտեն իրեն հետապնդող աստծուց և ապաստան գտել տիտան Ատլասի մոտ, որն իր հզոր ուսերի վրա պահում է երկնակամարը։ Երկար ժամանակ Պոսեյդոնը չէր կարողացել գտնել Ներեոսի գեղանի դստերը։ Ի վերջո, նրա ապաստանի տեղը հայտնել է դելփինը. Այդ ծառայության համար Պոսեյդոնը դելփինին դասել է երկնային համաստեղությունների մեջ՝ Պոսեյդոնը Ատլասի մոտից հափշտակել է Ներեոսի գեղանի դստերը և ամուսնացել նրա հետ։
Այդ ժամանակից ի վեր Ամփիտրիտեն, իր ամուսին Պոսեյդոնի հետ, ապրում է ստորերկրյա պալատում։ Պալատից վերև շառաչում են ծովային ալիքները։ Ծովի աստվածությունների բազմությունը շրջապատում է Պոսեյդոնին՝ հլու-հնազանդ նրա կամքին։ Նրանց մեջ է նաև Պոսեյդոնի որդին՝ Տրիտոնը, որ իր խեցեղեն փողի որոտալից հնչյուններով ահեղ փոթորիկներ է առաջ բերում։ Աստվածների մեջ էին նաև Ամփիտրիտեի գեղանի քույրերը՝ ներեիդները (ներեհուները)։ Պոսեյդոնը տիրում է ծովերին։ Երբ հրաշք նժույգներ լծած երկանվով Պոսեյդոնը սուրում է ծովի վրայով՝ հավերժ ծփացող ալիքները ետ են քաշվում և ճամփա բացում տիրակալ Պոսեյդոնի առաջ։ Իր գեղեցկությամբ մինչև իսկ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով, իսկ նրա շուրջը խաղում են դելփինները. ձկները դուրս են լողում ծովի խորքից և խռնվում նրա երկանվի շուրջը։ Երբ Պոսեյդոնը նշան է անում իր ահեղ եռաժանիով՝ լեռների պես բարձրանում են փրփրաբաշ ալիքները և ծովի վրա մոլեգնում է կատաղի փոթորիկը։ Եվ այդ ժամանակ ծովային ալիքները դղրդոցով բախվում են առափնյա ժայռերին և ցնցում երկիրը։ Բայց առաջ է մեկնում Պոսեյդոնն իր եռաժանին ալիքների վրա, և նրանք հանդարտվում են։ Փոթորիկը մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ։

Պոսեյդոն և նրա շրջապատը

Պոսեյդոն, Տրիտոն և Ամփիտրիտե
Շատ աստվածություններ են շրջապատում Զևսի եղբորը՝ Պոսեյդոնին. Նրանց մեջ է ծովային գուշակ ծերունի Ներեոսը, որ գիտակ է ապագայի բոլոր նվիրական գաղտնիքներին։ Սուտն ու խաբեությունը օտար են Ներևսին։ Աստվածներին ու մահկանացուներին նա միայն ճշմարտությունն է հայտնում։ Իմաստուն են գուշակ ծերունու տված խորհուրդները։ Հիսուն գեղանի դուստր ունի Ներեոսը։ Ուրախ-ուրախ խայտում են դեռատի ներեիդները ծովի ալիքների մեջ՝ շողալով իրենց աստվածային գեղեցկությամբ։ Ձեռք-ձեռքի տված նրանք շարեշար դուրս են լողում ծովային հորձանուտի միջից և շուրջպար բռնում հանդարտված ծովի՝ մեղմորեն դեպի ափ գլորվող կոհակների շոյող ծփանքի տակ։ Եվ առափնյա ժայռերի արձագանքը կրկնում է նրանց նրբահյուս երգի հնչյունները, որոնք նման են ծովի մեղմ աղմուկին։ Ներեոսի դուստրերը հովանավորում են ծովագնացին և նրան երջանիկ նավարկություն պարգևում։
Ծովի աստվածությունների մեջ է և ծերունի Պրոտևսը, որ ծովի նման փոխում է իր կերպարը, և ըստ ցանկության, տարբեր կենդանիների ու հրեշների տեսք ընդունում։ Նա ևս գուշակ աստված է, միայն թե նրան պիտի հանկարծակի բերել, տիրել նրան և ստիպել, որ բաց անի ապագայի գաղտնիքը։ Երկիրը ցնցող Պոսեյդոնի ուղեկիցների մեջ է նաև Գլավքոս աստվածը՝ ծովայինների ու ձկնորսների հովանավորը, նա ևս օժտված է գուշակության ձիրքով։ Հաճախ, ծովի խորքից դուրս լողալով, նա կանխատեսել է գալիքը և իմաստուն խորհուրդներ տվել մահկանացուներին։ Հզոր են ծովի աստվածները, մեծ է նրանց իշխանությունը, բայց նրանց բոլորի վրա էլ իշխում է Զևսի եղբայր մեծն Պոսեյդոնը։
Բոլոր ծովերն ու բոլոր երկրները ողողում է ալեհեր Օվկիանոսը՝ տիտան աստվածը, որ իր պատվով ու փառքով հավասար է մինչև իսկ Զևսին։ Նա ապրում է հեռվում, աշխարհի սահմանագլխին, և նրան չեն հուզում երկրի գործերը։ Օվկիանոսը երեք հազար որդի ունի՝ գետային աստվածներ, և երեք հազար դուստր՝ առվակների ու աղբյուրների աստրվածուհինները։ Օվկիանոս մեծ աստծու որդիներն ու դուստրերը բարություն ու հրճվանք են բերում մահկանացուներին իրենց հավերժահոս կենսատու ջրերով, հագեցնում են ամբողջ երկիրը և ամենայն կենդանի արարածի։

Պոսեյդոնի մրցությունները

Կան մի քանի առասպելներ, որոնք պատմում են Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերի մասին քաղաքների շուրջ։ Չնայած Երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր, Պոսեյդոնը ժամանակ առ ժամանակ վիճարկում էր այլ Օլիմպիացիներից բացառիկ իրավունքներ ձեռք բերել տիրապետման որոշակի տարածքների նկատմամբ։ Այդպես եղել է Ատիկայի նկատմամբ, որի համար Պոսեյդոնը մրցում է իր եղբոր աղջկա, Աթենասի հետ[20]։ Նա հարվածել է իր եռաժանիով Միջնաբերդի բլրին և, այսպիսով ստեղծել էր ջրի աղբյուր (կամ, այլ տարբերակով, ձի[21]Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, առաջարկել էր որպես նվեր Ատիկային ձիթապտղի ծառ։ Աստվածները (կամ այլ լեգենդի համաձայն, հերոս Կեկրոպս և Էրիսեքտոն) խոստովանել են, որ Աթենասի նվերը ավելի օգտակար է, և կոչել են հիմնական ատիկական / դասական քաղաքը նրա անվամբ։ Զայրացրեց Պոսեյդոնին պարտության զգացումը, ջրհեղեղներ առաջացրեց Ատիկայում[22]։

Կորինթոս տարածքը վիճարկել էր Հելիոսից[23], բայց հարյուրաձեռքանի հսկա Բրիարևսը, գործելով որպես արբիտր, արժանացրել էր Պոսեյդոնին միայն Իսթմուս նեղուցին (Պելոպոնեսի և Կենտրոնական Հունաստանի միջև), իսկ Հելիոսին տվել էր ամբողջ Կորինթոս քաղաքը, իր միջնաբերդով։ Աթենասի հետ էլի էր եղել վիճարկություն, բայց արդեն Թրեզեն քաղաքի հանդեպ։ Զևսը որոշում էր կայացրել և բաժանել էր քաղաքը երկուսի միջև։ Ապարդյուն փորձել էր խլել Դիոնիսոսից Նաքսոս[24] և Էգեյան կղզիները։ Հերայից ուզում էր խլել Արգոլիսը, բայց Զևսը փոխանցել էր վեճի որոշումը քաղաքի առաջին բնակիչներին՝ Փորոնեոսին և գետի աստվածներին՝ Ինաքոսին, Կիփիսին և Աստերիոնին։ Երբ նրանք արտահայտվեցին Հերայի օգտին, զայրացած Պոսեյդոնը չորացրել էր վերը նշված երեք գետերը։ Զևսից ուզում էր խլել նայադ Էգինեին, կամ այլ տարբերակով. Էգինե[25] կղզին, բայց ապարդյուն։ Ապոլլոնից ուզում էր վիճարկել Դելփիկներ, սակայն և այստեղ ծովի աստվածը հաջողության չի հասնում։ Միայն լեգենդար Ատլանտիսն էր կոչվում Պոսեյդոնի և նրա հետնորդների թագավորությունը։ Սակայն Զևսը հետագայում պատժում է ատլանտիսներին, անոմիայի, անարխիայի համար։

Պոսեյդոնը և Տրոյայի պարիսպը

Նեպտունի քանդակը

Պոսեյդոնը ստիպված էր ճանաչել Զևսի գերիշխանությունը, բայց՝ համարելով իրեն նրան հավասար, դեմ է դուռս գալիս Զևսին։Պոսեյդոնը և Ապոլլոն, Հերայի գաղափարին համաձայն, (կամ Աթենասի[26] ու Հերայի, կամ էլ Ափրոդիտեի ու Հերայի) կազմակերպել էին ապստամբություն Զևսի դեմ։ Սակայն ըմբոստ եռյակը տանուլ է տալիս և արժանանում է շանթարձակի զայրույթին։ Կա վարկած, որ նրանց փրկել էր Թետիսը։ Նրանք ժամանակավորապես զրկվում էին իրենց աստվածային իշխանությունից և աքսորվում էին ծառայել Տրոյայի Լաոմեդոն[27] թագավորին։ Լաոմեդոնը կարկադրում է նրանց կառուցել հսկայական պարիսպ[28] ամբողջ քաղաքի շուրջ և խոստանում է լավ պարգևատրել նրանց, բայց նա դրժում է իր տված խոստումը։ Վրեժխնդրությամբ լցված ( նախքան տրոյական պատերազմ), Պոսեյդոնը մի ահռելի հրեշ է ուղարկում Տրոյայի վրա։ Հետագայում այդ հրեշին սպանում է Հերակլեսը։

Բրոնզեդարյան Հունաստան

Նեպտուն եռաժանիով

Եթե պահպանված գծային վանկային ձեռագրերին՝ կավե տախտակիկների վրա, կարելի է վստահել, ապա PO-SE-da-wo-ne ("Պոսեյդոն") անունը ավելի հաճախ է հանդիպում, քան di-u-ja («Zeus") անունը։

PO-SE-de-ia – անվան կանացի տարբերակն նույնպես գտնվել է, ինչը ցույց է տալիս, որ կա կորցրաց ամուսնուն աստվածոհի, փաստորեն, նախքան Ամփիտրիտեի հայտնվելը, Պոսեյդոնը արդեն ուներ կին։

Պոսեյդոնը հաճախ կրում էր WA-na-ka (wanax) տիտղոսը և գծային վանկային արձանագրություններում հայտնի էր ինչպես դժոխքի արքա։ Պոսեյդոնի խթոնյան բնույթը ընդգծվում էր E-ne-si-da-O-ne տիտղոսով, Միկենյան Կնոսում և Պիլոսում[16], և հզոր հատկանիշով (երկրաշարժ առաջացնել, որը ուղեկցվում էր փլուզներով)։ Ամնիսոս (Կրետե) քարայրում Էնիսիդաոն (Enesidaon) կապված էր Իլիփիայի՝ ծննդաբերության աստվածուհու պաշտամունքի հետ։ Պիլոսյան տախտակիկների վրա արված էր զոհաբերական ապրանքների օգրագործման գրառումները ՝ "Երկու թագուհու և Պոսեյդոնի" համար (wa-na-soi, wa-na-ka-te - "Երկու թագուհի և Թագավոր") : "Երկու թագուհի" գրառումը կարող էր կապված լիներ Դեմետրայի և Պերսեփոնեի հետ, կամ այլ աստվածուհիների հետ, որոնք ոչ մի կապվածությում չունեին Պոսեյդոնի հետ հետագա ժամանակաշրջաններում[29]։

Հնարավոր է, որ Դեմետրան հանդես է գալիս որպես Da-ma-TE գծային վանկային (Միկենյան հունարեն) (PN EN 609) արձանագրությամբ, սակայն հայտնաբերված Պիլոսում գծային վանկային՝ E-ne-si-da-O-ne, կապված Պոսեյդոնի և Si-to PO-tini-ja, հավանաբար կապված Դեմետրայի հետ, ձեռագրերի մեկնաբանությունը դեռևս վեճիլի է։ Միկենյան մշակույթում չկար կապվածություն Պոսեյդոնի և ծովի միջև։ Հոմերը և Հերոդոտոսը վկայում են, որ Պոսեյդոնը դարձավ Ծովի Արքան, հոր՝ Կրոնոսի պարտությունից հետո, երբ եղբայրներով սկսել էին բաժանել աշխարհը. Զևսին հասավ երկինքը, Հադեսին բաժին հասավ դժոխքը, իսկ Պոսեյդոնին՝ ծովը, սակայն Երկիրը և Օլիմպոս լեռը պատկանում էր բոլոր երեքին հավասարաչափ։

Նոբուո Կոմիլան ենթադրում էր, որ Պոսեյդոնը ի սկզբանե եղել էր ազնվական հնդեվրոպական ձի-աստված, հետագայում ձուլվելով հույների կողմից, վերափոխվում է ծովի աստվածությանը, դուռս մղելով Պրոտեոսին և Ներեոսին, հակառակն էր պնդում Ուոլտեր Բյորկերտը, ով եմթադրում էր, որ հույների պաշտամունքը Պոսեյդոնին, որպես ձի-աստվածին, կարող էր կապված լինել ձիու և ռազմական կառքերի ներդրմանը Անատոլիայից Հունաստան 1600մ.թ.ա։ Ամեն դեպքում, Պոսեյդոնի կարևորությունը կարելի է տեսնել Հոմերի "Ոդիսականում", որտեղ Պոսեյդոնն է, այլ ոչ թե Զևս, հիմնական իրադարձությունների շարժիչ։

Կենակիցներ և երեխաներ

Սիրուհիններ և երեխաններ
ՄայրըԵրեխան
Ամփիտրիտե
  1. Տրիտոն
  2. Ռոդիս
  3. Բենթեսիկիմե
Ափրոդիտե
  1. Ռոդիս (վարկած է)
  2. Սիբիլ (վարկած է)
Դեմետրա
  1. Դեսպոինե
  2. Արեոն, խոսացող ձի
Գեա
  1. Անթեոս
  2. Քարիբդիս
Հեստիա( մերժում)
Աբա հավերժահարսԷրգիսկուս[30]
ԱգամեդեԴիկտիս
ԷթրեԹեսևս
Ալիստրե[31]Օգիգոս
Ալքիոնե
  1. Էթուզա
  2. Հիրևս
  3. Հիպերենոր
  4. Հիպերես
  5. Անթաս
ԱլոպեՀիպոթուն
Ամփիմեդուզա, դանայուհիԷրիթրաս
ԱմիմոնեՆաուպլոս
ԱրենեԻդաս (վարկած)
Ամե (Մելանիպե)
  1. Էլոս
  2. Բոիթոս
ԱրեթուզեԱբաս
ԱսկրեՕեոկլոս[32]
Աստիդամեա, Փորբասի դուստրԿոկոն
Աստիպալեա
  1. Անկևս
  2. Էվրիպիլոս Կոսից
Բերոա, Ափրոդիտեի դուստր
Բոդեա
  1. Էրգինոս
Կաինևս
ԿալքինիաՊերատուս
Կանակիս
  1. Հոպլևս
  2. Նիրևս
  3. Ալոևս
  4. Էրոպևս
  5. Տրիոպաս
Կելեինե
  1. Լայքոս
  2. Նեկտևս
  3. Եվրիպիլոս
  4. Լիքաոն
Կելենո դանայուհիԿելենոս
Կերեբիա[33]
  1. Դիկտուս
  2. Պոլիդևկոս
ԿերուզաԲիզաս
ԿլեոդորաՊարնասոս
ՔիոնեԷվմոլպոս
ՔրիզոգենիաՔրիզաս
Կորկիրա հավերժահարսՓաեքս
Կորոնիս
Դիոպատրա հավերժահարս
ԷվրիալեՕրիոն (վարկած)
ԷվրիցիդեԷլևս
ԷվրինոմեԲելերոփոն
Էվրիտե/ԲաթիկլեաԱլիրոթիոս
Հալիա
  1. Ռոդիս (վարկած է)
  2. վեց որդի
Հարպալե/Սկամանդրոդիկե/ԿալիկեԿիկնոս
Հելլա
  1. Ալմոպս
  2. Էդոնաս
  3. Պաիոն
ՀերմիպեՄինիաս (վարկած է)
ՀիպոթոեՏափիոս
ԻփիմեդեաԱլոադներ
Լաոդիկե[34]
Լարիսա
  1. Արքևս
  2. Պելասգոս
  3. Պիթիոս
ԼեիսԱլտեփոս[35]
Լիբիս
  1. Ագենոր
  2. Բելոս
  3. Լելեզ
Լիսինասա/ԱնիպեԲոսիրիս
Մեքիոնիկե/ԵվրոպաԵվփեմոս արգոնավորդ
Մեդուզա
  1. Պեգասոս
  2. Քրիսաոր
ՄելանթեաԷյրենե
ՄելանթոԴելփոս
Մելիա
  1. Ամիկոս
  2. Միկդոն
ՄելիսաԴիրփակիոս[36]
Մեսթրե
ՄիդեաԱսպլեդոն
ՄելիոնեՄելիոնիդներ (Էվրիտոս և Կտըտոս)
ՄիտիլենեՄիտոն[37]
ՕենոպեՄիգերոս
Օլբիա հավերժահարսԱստակոս[38]
ՕսսաՍիթոն
Պեյրենե
  1. Կենքրիաս
  2. Լեքես
ՊերիբոեՆավսիթոս
Պերո կամ Կելուզա հավերժահարսԱսոպոս
Պիտանե հավերժահարս/ ԼենաԷվադնե
ՓիոնիկՏորոն[39]
ՊրոնոեՓոկուս
Ռոդիս[40]
  1. Լալիսոս
  2. Կամերոս
  3. Լինդոս
ՌոդոպեԱթոս[41]
ՍալամիսԿիքրևս
Սատիրիա Տարասի հավերժահարսՏարաս[42]
ՍիմեՔթոնիոս
ԹեմիստոԼևքոն (վարկած)
ԹեոփանեԽոյ (Ոսկե գեղմ)
Թիա
Տիրո
  1. Պելիաս
  2. Նելեոս
ԹուզաՊելիփեմոս
Անանուն, Ամփիկտիոնի դուստրԿերկիոն
Քիոսի հավերժահարս
  1. Մելաս
  2. Ագելաս
Անանուն կանայք
  1. Ամփիմարոս[43]
  2. Ամիրոս[44]
  3. Էոն[45]
  4. Աստրաևս[46]
  5. Կալավրոս[47]
  6. Կորինեթես (վարկած)
  7. Կիմոփոլեա
  8. Կրոմաս[48]
  9. Գերեն[49]
  10. Դիքևս[50]
  11. Էվսեիրոս
  12. Լալեբիոն[51]
  13. Լեստրիգոն
  14. Լամոս
  15. Լոտիս (վարկած)
  16. Մեսապոս
  17. Օնքեստոս[52]
  18. Օվրեա[53]
  19. Պելեստինոս[54]
  20. Փորբաս Ակարնանիայից
  21. Պոլթիս
  22. Պրոկրուստես
  23. Պրոտեոս
  24. Սարպեդոն Աինոսից
  25. Սկիրոն
  26. Սիլևս
  27. Տիներոս (վարկած)

Պոսեյդոնը բազմաթիվ հերոսների հայրն էր։ Նրանցից ամենահայտնին էր Աթենացիների սիրելի հերոս Թեսևսը։

Պլատոնի առասպելներում, Պոսեյդոնը և Կլեիտոն ունեին տասը որդի. Ամփերես, Ատլաս, Ավտոֆթոն, Ազևս, Դիապրեպես, Էլասիպոս, Էվամոն, Էվմելոս (Գադերիոս), Մեստոս, Մնեսևս։

Նաև ունեցել յ սիրային կապ Ներիտեսի, Պելոպսի և Պատրոկլոսի հետ։

Ատրիբուտներ

  • Եռաժանի, որը փախարինում էր Զևսի կայծակին, ըստ այլ աղբյուրների, Պոսեյդոնը սկզբում բռնում էր մի պարզ, ձկնորսական հարպուն, նիզակ,
  • Դելփին, ջրի մակերեսի հանգիստության մարմնացումն է,
  • Ձի (սև), ջրի բուռն և կատաղած հատկությունների մարմնացումն է,
  • Ցուլ (սև), ջրային հոսքերի զայրույթի և բռնի ուժի մարմնացումն է,
  • Նոճենի[55]։

Պոսեյդոնի տիտղոսները

  • Պոսեյդոնը ունի բազմաթիվ տիտղոսներ, շատերը ստացվել են իր աստվածային գործառույթներից.
Հունարեն անվանումըԼատիներեն անվանումըՆշանակությունը
ΒασιλευςBasileusԹագավոր, Տեր
ΠελαγαιοςPelagaeusՋրային, ծովային
ΑιγαιωνAegaeonԷգեյան ծովի
ΠροσκλυστιοςProsclystiusՈվ բոլորի դեմ
ΑσφαλιοςAsphaliusԱպահովող անվտանգ ճանապարհորդություն
ΕποπτηςEpoptesՎերակացու, դիտող
ΓαιηοχοςGaeochusԵրկիր պահող (բռնող)
ΕννοσιγαιοςEnnosigaeusԵրկիր թափ տվող
ἹππιοςHippiusՁիու
ἹπποκουριοςHippocuriusՁի մրցող, ծանոթացնող
ΦυταλμιοςPhytalmiusԲույսեր դաստիարակող
ΠατροςPatrusՀայր, նախնիներ
ΓενεθλιοςGenethliusՀարազատ, ցեղի
ΔωματιτηςDomatitesՁիու
ΛαοιτηςLaoitesՄարդու
  • Այս տիտղոսները տոպոգրաֆիկ բնույղի են.
Հունարեն անվանումըԼատիներեն անվանումըՆշանակությունը
ΙσθμιοςIsthmiusԻսթմոսցի (Կորինթոս)
ΤαιναριοςTaenariusՏայնարոնցի (Լակոնիա)
ΓενεσιοςGenesiusԳենեզիոնից (Արգոլիս)
ΣαμιοςSamiusՍամոսցի (Էլիս կղզի)
ἙλικωνιοςHeliconiusՀելիկոն լեռից (Բիոտիա)
ΟνχηστιοςOnchestiusՕնքեսթոնցի (Բիոտիա))
ΑιγαιοςAegaeusԷգեացի (Էվբոա)
  • Գլխավոր տիտղոսներ, որոնք կապված են նրա սրբավայրերի հետ.
Հունարեն անվանումըԼատիներեն անվանումըՆշանակությունը
ΠοσειδιονPoseideumՊոսեյդոնի տաճար
ΠοσειδωνιονPoseidoneumՊոսեյդոնի տաճար
ΠοσειδωνιαPoseidoniaՊոսեյդոնի փառատոն
ΙσθμιαIsthmiaԻսթմիամ Խաղեր
Նեպտունի հաղթանակ

Պոսեյդոնի երկրպագություն

Պոսեյդոնի պաշտամունքը լայն տարածում ուներ ամբողջ Հին Հունաստանում, հիմնականում ափամերձ տարածքներում և կղզիներում. հատկապես հարուստ էր իր պաշտամունքի վայրերով Պելեպոնեսը, իոնացիները պաշտում էին նրան, որպես նրանց ցեղի հովանավոր։

Պոսեյդոնը համարվում էր ձիաբուծության հովանավոր և ուներ Hippias (ձիու, ձիերի) մականուն։ Ըստ Բեթի Ռեդիսի, Պոսեյդոնի ձիերը, ում հետ նա պաշտվում էր, ի սկզբանե խտոնիկ էին, այլ ոչ թե ծովային։ Հենց նա էր, ով, ըստ լեգենդի, ստեղծել էր ձի և սովորեցրել վերահսկել այն։ Իր պատվին կազմակերպվում էին Իսթմիական խաղեր ձեիրի մարզադաշտերում։

Պոսեյդոնը հին հունական աստվածների հետ միասին մասնակցել էր տիտանների դեմ ճակատամարտին։ Հենց նա է, ով պատրաստել էր պղնձե դուռը[56], որի միջոցով պարտված տիտանները փակ էին մնում Տարտարոսում։

Ըստ Կրետացիներ, նա առաջին էր, ով ստեղծել էր նավ և զբաղվել ծովային աշխատանքներով[57]։

Պոսեյդոն աստուած Հին Հունաստանում համարվում էր առաջին ձի ստեղծողը։ Նա ստեղծել էր ձին կամ Ատիկայում, երբ վիճում էր Աթենասի հետ այդ տարածքի տիրապետման համար, կամ Թեսալիայում, երբ սերմնահեղուկ էր թափել Գեա՝ երկրի աստվածուհու վրա։ Պոսեյդոնը նաև սովորեցրել էր մարդկանց հեծնել և սանձել ձիերին։

Կրետե կղզու առասպելական Մինոս թագավորի խնդրանքվ, Պոսեյդոնը ջրի խորքից դուռս է հանում հսկայական ցուլին, որպիսզի հենց իրեն էլ այն զոհաբերվի։ Բայց Մինոսը հրաժարվում է ցուլին զոհաբերերել, այդպիսով մեծ վիրավորանք է հասցնում Պոսեյդոնին։ Ապա վերջինը՝ ցասումով լի, ներշնչում է թագավորի կնոջը՝ Պասիֆեին, անհագ սեր ցուլի նկատմամբ։ Այդ ահավոր կրքի պտուղը դարձավ հրեշ ցուլ Մինոտավրոսը։ Հետագայում Թեսևսը սպանում է նրան։ Ըստ Ա.Ֆ. Լոսեվի, հնագույն պատկերացությունը Պոսեյդոնի մասին եղել է կապված հողի բերրիության հետ, տոգոնված խոնավությունով։ Նա նշում է՝ "Օլիմպիական Պոսեյդոնը ամուր կապված է հենց ծովի հետ, պահպանելով, որպես մնացուկ, մականուններ, որոնք վկայում են նախկինում հողի հետ կապվածությանը. առասպելներ Պոսեյդոնի զոոմորֆ երրորդությունից մեկից՝ ձիու և ցուլի և լեգենդն Պոսեյդոնի մասին, որտեղ նա եռաժանիով ջուր է կոտրոմ քարից և աղբյուրներ ստեղծում":

Լյուբկերի բառարանում նշված է՝ "Հին Պալիստինյան ժամանակահատվածում, Պոսեյդոնը ոչ միայն ծովի աստուած էր, այլև աստուածն էր տարածված երկրի վրա և նրա շուրջը ամենայն ջրին, նա հնարավորություն էր տալիս առաջանալ աղբյուրներին, գետերին ու լճերին։ Հետևաբար, նա եղել է նաև բուսական թագաւորության սնուցողը և արգասավորն, ու կանգնաց էր մոտ Դեմետրային"

Ըստ Բեթի Ռեդիսի ձեռնարկի, Պոսեյդոնը ի սկզբանե երկրաշարժերի աստվածն էր և միայն ավելի ուշ ծովի։ Լյուբկերի մոտ, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ նա գետինը ընդգրկող ու պահողն է, նաև, որ նա երկրաշարժ առաջացնողն և գետինը տատանողն է։

Համաձայն Հոմերին, Տրոյական պատերազմի ժամանակ նա եղել է աքեյնցիների կողմից։ Եռաժանի հարվածով Պոսեյդոնը կոտրում է մի ապառաժ և ոչնչացնում է դրանով Օիլիդին։ Այնուհետև, Պոսեյդոնը հետապնդում է Ոդիսևսին, նրա համար, որ նա համարձակվել էր կուրացնել իր որդի Պոլիփեմոսին։ Ըստ լեգենդի, Պոսեյդոնը եռաժանի հարվածով բացել էր Թեսալիայում Թեսալյան դաշտավայրը։ Գեղեցկուհի Անդրոմեդան պետքէ զոհաբերվեր Պոսեյդոնին, որպիսզի մեղմանար նրա զայրույթը, բայց չքնաղ Անդրոմեդային փրկության է հասնում քաջ Պերսևսը։

Պոսեյդոնը մշակույթում

Պատկերասրահ

Պոսեյդոն կինոյում

  1. Տիտանների բախում (1981)
  2. Հերակլեսի զարմանալի արկածները (1995 -1999)
  3. Փերսի Ջեքսոն և Հրեշների Ծով (2013)
  4. Փերսի Ջեքսոն և Կայծակների հափշտակողը (2010)
  5. Անմահները (2011)
  6. Ոդիսևս (1997)
  7. Ոդիսևս և Մառախուղային կղզի (2008)
  8. Տիտանների բախում (2010)
  9. Տիտանների զայրույթ (2012)

Գրականություն

  • Պրելլեր "Հունական դիցաբանություն"
  • Վելքեր "Հունական դիցաբանություն"
  • Պանոֆկա "Պոսեյդոն և Դիոնիսոս"
  • Գերհարդ "Պոսեյդոնի ծագումը, բնույթը և գործողության ոլորտը"
  • Էշվեյլեր "Պոսեյդոնի դիցաբանական անուները"
  • Հոլբախ "Պոսեյդոնի պաշտամունքի բնույթը"

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Посейдон// Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Ն․ Կուն - Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոսեյդոն» հոդվածին։