Պրոլետարիատ

Պրոլետարիատ (լատին․՝ proletarius - «սերունդ տվող»[1]), վարձու աշխատողների սոցիալական խավ, հասարակության այն անդամները, որոնց միակ նշանակալի տնտեսական արժեքը համարվում է իրենց աշխատուժը (աշխատունակությունը)[2]։ Պրոլետարիատի մաս կազմող անձը կոչվում է պրոլետար։ Մարքսիստական փիլիսոփայության մեջ պրոլետարիատը դիտվում էր որպես բանվորների դասակարգ, որոնք զրկված լինելով արտադրության իրենց սեփական միջոցներից՝ ապրելու համար հարկադրված էին վաճառել իրենց աշխատանքային ուժը։

Ժան Ֆրանսուա Միլլե․ «Քաղհանիչով մարդը»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ