Ջեյմի Ֆոքս

ամերիկացի դերասան

Էրիկ Մարիոն Բիշոպ (անգլ.՝ Eric Marlon Bishop, դեկտեմբերի 13, 1967(1967-12-13), Terrell, Քաուֆման շրջան, Տեխաս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջեյմի Ֆոքս (անգլ.՝ Jamie Foxx), ամերիկացի դերասան, երգիչ, հումորիստ, գրող և պրոդյուսեր։

Ջեյմի Ֆոքս
անգլ.՝ Jamie Foxx
Ջեյմի Ֆոքս 2013 թվականի հունվարին
Ծնվել էդեկտեմբերի 13, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՏերել, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունTerrell High School? և United States International University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրոնՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի
ՄասնագիտությունԴերասան, երգիչ, հումորիստ, գրող, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1989-ներկա
Ժանրերժամանակակից R&B, սոուլ, փոփ, հիփ հոփ և երաժշտական կոմեդիա
Համատեղ ապրող(ներ)Քեյթի Հոլմս
Երեխա(ներ)2
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 4937
jamiefoxxmusic.com

2004 թվականին «Ռեյ» կենսագրական ֆիլմում երաժիշտ Ռեյ Չարլզին մարմնավորելուց հետո, նա ստացել է Օսկար և BAFTA մրցանակներ «Լավագույն դերասան» անվանակարգում[1][2], ինչպես նաև ստացել է Ոսկե գլոբուս «Լավագույն դերասան երաժշտական կամ կատարեգական ֆիլմում» անվանակարգում[3]։ Նա հանդիսատեսին հայտնի է նաև «Հանցակիցը» (2004), «Երազանքի աղջիկներ» (2006), «Մենակատար» (2009), «Ջանգոն ազատված» (2012) և «Անհավանական Սարդ-մարդը 2» (2014) ֆիլմերից։

Ջեյմի Ֆոքսը նաև հայտնի է որպես երգիչ։ Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնք բարձր հորիզոնականներ են զբաղեցրել հիթ շքերթներում և վաճառվել են միլիոնավոր օրինակներով[4][5]։ Նա Գրեմմի մրցանակի դափնեկիր է։

Անձնական կյանք

Ֆոքսը ունի երկու դուստր՝ Քորինը (ծնվ․ 1994 թ․) և Էնըլայզը (ծնվ․ 2009 թ․)[6][7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Ֆոքս» հոդվածին։