Ջեյմս Ռոդեյ

ամերիկացի դերասան

Ջեյմս Ռոդեյ (անգլ.՝ James Roday), ծննդյան անունը՝ Ջեյմս Դեվիդ Ռոդրիգես[2] (անգլ.՝ James David Rodriguez, ապրիլի 4, 1976(1976-04-04)[1], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Առավել ժողովրդականություն է ձեռք բերել «Պայծառատես» սերիալում խաղացած Շոն Սփենսեր դերով։

Ջեյմս Ռոդեյ
Ծնվել էապրիլի 4, 1976(1976-04-04)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[1]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և William Howard Taft High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, գրող, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր

Կենսագրություն

Ռոդեյը (Ջեյմս Դեվիդ Ռոդրիգես) ծնվել է Տեխասում՝ Սան Անտոնիոյում[2], որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը[3]։ Նրա հայրը՝ Ջեյմս Ռոդրիգեսը մեքսիկական արմատներ ունի, իսկ մայրը՝ Իրեն Ռոդրիգեսը՝ անգլիական, իռլանդական և շոտլանդական[4][5]։

Ռոդեյն Նյու-Յորքի համալսարանում ավարտել է թատերական բաժինը՝ կերպարվեստի բնագավառում ստանալով բակալավրի աստիճան[6]։

22 տարեկանում ընտրել է պրոֆեսիոնալ անուն՝ Ջեյմս Ռոդեյ, քանի որ «Ջեյմս Ռոդրիգեսը» արդեն գրանցվել էր ԱՄՆ-ի դերասանների գիլդիայում[3]։ Կարիերան սկսել է տարբեր թատերական ներկայացումներից, որոնց թվում էր «Երեք քույրերը»[7]։ Կարերիայում բեկումնային է եղել «Պայծառատես» հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերը, որը USA Network հեռուստաալիքով հեռարձակվել է ութ եթերաշրջան[8]։

Անձնական կյանք

Ռոդեյը Բրեդ Ռայդերի հետ միասին Լոս Անջելեսում հիմանդրել է «Red Dog Squadron» թատերական ընկերությունը, որի գեղարվեստական ղեկավարներից մեկն էր[9][10]։

2006-2013 թվականներին հանդիպել է «Պայծառատեսը» ֆիլմի գործընկերոջ՝ Մեգի Լոուսոնի հետ[11]։

Ֆիլմագրություն

Որպես դերասան

ՏարիՀայերեն անվանումԱնգլերեն անվանումԴերԾանոթագրություն
1999ՇուտովComing SoonՉեդ
2000Եղիր ինքդ քեզ հետGet RealԹրենտ Սայքս
2001Շնորհակալություն երկնքինThank HeavenՔարտուղար
2001Առաջին տարիներFirst YearsԷդգար «Էգ» վարդՀիմնական կազմ
2002Ռեփլի-ՔեյթRepli-KateՄաքսԳլխավոր դեր
2002Շոուն սկսվում էShowtimeԿինոօպերատոր «Մաքսիս»
2005Մտեք առանց թակելուDon't Come KnockingՄայք, տնօրենի առաջին օգնակն
2009ԳեյմերGamerԼրագրող
2011Սիրո խայթոցներLove BitesՋեֆTMI
2015ՍոուսGravyՄարտիՆաև ռեժիսոր և համասցենարիստ
2015Սուրբծննդյան նախօրեChristmas EveԲի
2017Պայծառատես (ֆիլմ)Psych: The MovieՇոն ՍփենսերՆաև ռեժիսոր և համասցենարիստ
2018Միլիոնավոր մանրուքներA Million Little ThingsԳերիԳլխավոր դեր

Որպես ռեժիսոր

ՏարիՀայերեն անվանումԱնգլերեն անվանումԾանոթագրություն
2009—2014ՊայծառատեսPsych8 էպիզոդ, նաև առաջատար դերասան և որոշ էպիզոդների սցենարիստ
2014Shoot The MoonՓորձնական դրվագ, նաև սցենարիստ
2015ՍոուսGravyՆաև դերասան, համասցենարիստ
2015Բաթլ ՔրիկBatttle CreekHomecoming
2015—2016ՌոուզվուդRosewood5 էպիզոդ
2016Պիկ ժամRush HourKnock, Knock... House Creeping!
2017Արյունոտ մրցավազքBlood Drive2 էպիզոդ
2018ԲնակիչըThe Resident1 էպիզոդ

Որպես սցենարիստ

ՏարիՀայերեն անվանումԱնգլերեն անվանումԾանոթագրություն
2002ՎարորդըThe DriverԱռաջին չօգտագործված սևագիր սցենար
2006—2014ՊայծառատեսPsych16 էպիզոդ, նաև առաջատար դերասան և որոշ էպիզոդների սցենարիստ
2014Կրոկոց լուսնինShoot The MoonՓորձնական դրվագ, նաև սցենարիստ
2015Ճշմարտության որոնումQuest For TruthՓորձնական դրվագ, նաև ռեժիսոր
2015ՍոուսGravyՆաև դերասան և ռեժիսոր
2017Պայծառատես (ֆիլմ)Psych: The MovieՆաև առաջատար դերասան և պրոդյուսեր

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱնվանում
2006ՈւղեկիցՏղամարդու լավագույն դեր հեռուստատեսային սերիալում՝ կատակերգություն կամ մյուզիքլՊայծառատեսԱռաջադրված
2008ALMA AwardsԿատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերԱռաջադրված
2009EWwy AwardԿատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանԱռաջադրված
2010Image AwardsԼավագույն հեռուստասցենար՝ էպիզոդ High Top Fade OutԱռաջադրված
2011Imagen Foundation AwardsԿատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանԱռաջադրված
2012Imagen Foundation AwardsԿատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանՀաղթանակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռոդեյ» հոդվածին։