Ջեյ Էռնանդես

դերասան

Ջեյ Էռնանդես (անգլ.՝ Jay Hernandez, փետրվարի 20, 1978(1978-02-20)[1], Մորելիա, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան[2]։ NBC հեռուստաալիքի «Hang Time»-ում իր հեռուստատեսային դեբյուտից հետո կատարել է իր կինոդեբյուտը՝ Քիրստեն Դանստի հետ միասին նկարահանվելով «Խենթ և Գեղեցիկ» (2001) ռոմանտիկ դրամայում։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Փառքի շողերում» (2004), «Հոսթել» (2005), «Շատ վատ մայրիկները» (2016), «Ինքնասպանների ջոկատ» (2016) և այլն։ 2018 թվականին սկսել է մարմնավորել Թոմաս Մագնումին «Մասնավոր հետախույզ Մագնում» հեռուստասերիալի վերաթողարկման մեջ։

Ջեյ Էռնանդես
Ծննդյան թիվ՝փետրվարի 20, 1978(1978-02-20)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Մորելիա, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գործադիր պրոդյուսեր
IMDb։ID 0379596

Վաղ կյանք

Էրնանդեսը քարտուղար և հաշվապահ Այսիսի (ի ծնե՝ Մալդոնադո)[3][4] և մեխանիկ Խավիեր Էռնանդեսի որդին է[3][5]։ Ունի երկու ավագ եղբայր (Մայքլ և Գաբրիել) և կրտսեր քույր (Ամելիա)։ Իր ապագա կնոջը՝ Դանիել Դյութչերին, հանդիպել է 14 տարեկան հասակում, իսկ նա եղել է 17 տարեկան[5]։ Ընդունվել է Ռոուզմիդի Դոն Բոսքոյի անվան տեխնիկական համալսարան, բայց ավարտական դասարանում տեղափոխվել է Մոնտեբելլոյում գտնվող Շուր ավագ դպրոց[4]։ Լոս Անջելեսի բարձրահարկ շենքերից մեկի վերելակում ծանոթացել է մենեջեր Հովարդ Թայների հետ, որն էլ ենթադրել է, որ վերջինիս Հոլիվուդում սպասվում է հաջողված դերասանական կարիերա[3][4][5]։ Հովարդը վերջինիս ուղղորդել է դեպի դերասանական արվեստների դպրոց, իսկ հետո ուղարկել է նրա լուսանկարները քասթինգային տարբեր գործակալությունների։

Կարիերա

1998-ից 2000 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարել է Անտոնիո Լոպեսի դերը NBC-ի «Hang Time» հեռուստասերիալում։ Նրա կարիերայում բեկումնային է եղել 2001 թվականին «Touchstone Pictures»-ի «Խենթ և գեղեցիկ» ֆիլմում Քիրսթեն Դանսթի հետ դերակատարմամբ հանդես գալը։ Դրանից հետո նա նկարահանվել է մի քանի խոշոր հոլիվուդյան ֆիլմերում, այդ թվում նաև «Կառլիտոի ուղին։ Իշխանության վերելք» ֆիլմում գլխավոր դերակատարումը[6], 2005 թվականի «Հոսթել» սարսափ ֆիլմում[4] և «Համաշխարհային առևտրի կենտրոն» ֆիլմերում դերակատարումները։ Նա նկարահանվել է «Ավազակ տղաներ» (2010) քրեական մարտաֆիլմում։

2005 թվականին «Կառլիտոյի ուղին։ Իշխանության վերելք» քրեական պրիքվելում կատարել է Կառլիտո Բրիգանտեի դերը, այդ դերը 1993 թվականի համանուն ֆիլմում կատարել է Ալ Պաչինոն։

Էլի Ռոթի «Հոսթել» (2005) և դրա սիքվել «Հոսթել 2» ֆիլմերում մարմնավորել է Փեքսթոնին։

2016 թվականին «Շատ վատ մայրիկները» ֆիլմում կատարել է Ջեսսի Հարքնեսի դերը, իսկ «Ինքնասպանների ջոկատը» սուպերհերոսային ֆիլմում կատարել է նախկին գանգսթեր և մետամարդ Էլ Դիաբլոյի դերը։

2018 թվականին CBS-ի «Մասնավոր հետախույզ Մագնում» հեռուստասերիալում մարմնավորել է Թոմաս Մագնումի կերպարը[7]։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի սեօտեմբերի 24-ին[8]։ Չորս եթերաշրջանից հետո այն չեղարկվել է 2022 թվականի մայիսին, բայց հունիսին NBC-ն շարունակել է հեռուստասերիալը՝ հավելյալ երկու եթերաշրջանի պատվերով[9]։

Անձնական կյանք

2006 թվականին ամուսնացել է «Hang Time» հեռուստասերիալի իր խաղընկերուհի Դանիելլա Դյութչերի հետ[10]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1998-2000սHang TimeԱնտոնիո Լոպես
1999սUSA HighԽոսե
2000սՄերկUndressedԷդդի
2000սՄեկ աշխարհOne WorldՕկտավիո
2000ֆԱպրել կյանքըLiving the LifeԿիկիհո
2001ֆԽենթ և գեղեցիկCrazy/BeautifulԿառլոս Նունիես
2001ֆՋո ՌայդJoy RideՆավաստի
2002ֆՆորեկըThe RookieԽոակին «Ուոք» Կամպոս
2002սԱմերիկյան ընտանիքAmerican FamilyՍիսկո Գոնսալես
2004ֆՊտտող պահTorqueԴալթոն
2004ֆԹիմ 49։ Հրե աստիճանLadder 49Քիթ Փերես
2004ֆՓառքի շողերումFriday Night LightsԲրայան Չավես
2005-2007սԿարասՆուե
2005ֆՔոչվորըКөшпендіԵրալի
2005ֆՀոսթելHostelՓեքսթոն
2005ֆԿառլիտոյի ուղին 2։ Իշխանության վերելքըCarlito’s Way: Rise to PowerԿառլիտո Բրիգանտե
2006ֆՀամաշխարհային առևտրի կենտրոնWorld Trade CenterԴոմինիկ Պեցուլո
2006ֆRipperԲրեդ Սանդերս
2006-2007սՎեցնյակSix DegreesԿառլոս Գրին
2007ֆԳրայնդհաուսGrindhouseԲոբի
2007ֆՇնորհակալության օրThanksgivingԲոբի
2007ֆLive!Live!Պաբլո
2007ֆՀոսթել 2Hostel: Part IIՓեքսթոն
2008ֆԱմերիկյան որդիAmerican SonՋունիոր Մորալես
2008ֆԲարի գալուստ ԼեյքվյուLakeview TerraceԽավիեր Վիլլառեալ
2008ֆԿարանտինQuarantineՋեյք
2008ֆՏոնի հետ ոչինչ չի կարող համեմատվելNothing Like the HolidaysՕզզի
2009ֆՄարմնի խորամանկությունBody PoliticԲեն
2010ֆԱվազակ տղաներTakersԷդդի Հաթչեր
2010ֆԻնձ ապաստան տուրGimme ShelterՓոլ Օ'Բրայեն
2011ֆՄեծն Գեթսբին հինգ րոպեումThe Great Gatsby in Five MinutesՋեյ Գեթսբի
2012ֆԼՕԼLOLՋեյմս
2012սՎերջին հույսըLast ResortՓոլ Ուելս
2013սՆեշվիլNashvilleԴանտե Ռիվաս
2013սՈւրվական աղջիկներըGhost Ghirlsգործակալ Սանչես
2013ֆՇարքային հեծելակTrooperԿառլոս Կոտո
2014սՎտանգավոր կապերGang RelatedԴենիել Աքոստա
2015ֆՄաքսMaxսերժանտ Ռեյես
2015ֆԳիշերը դեռ սկսվում էThe Night Is YoungԴին
2015-2016սՏարածությունThe ExpanseԴմիտրի Հեյվլոք
2016ֆՇատ վատ մայրիկներըBad MomsՋեսի Հարքնես
2016ֆԻնքնասպանների ջոկատSuicide SquadԷլ Դիաբլո / Չատո Սանտանա
2017ֆDouble Dutchess: Seeing Doubleջիմմի Ռոհաս
2017ֆՇատ վատ մայրիկները 2A Bad Moms ChristmasՋեսի Հարքնես
2017սՍկանդալScandalՔյորթիս Փրայս
2017ֆՊայծառությունBrightՌոդրիգես
2018-2021սՄասնավոր հետախույզ ՄագնումMagnum, P.I.Թոմաս Մագնում
2019մֆԽաղալիքների պատմություն 4Toy Story 4Հայր Բոննի
2019սԲոջեք ՀորսմենBoJack Horsemanինքն իրեն
2019սՀավայի 5.0Hawaii Five-0Թոմաս Մագնում

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱրդյունքՖիլմ
2002ALMA AwardsԿինոֆիլմի անվանի դերասանԱռաջադրվածԽենթ և գեղեցիկ
2006Fangoria Chainsaw AwardsՏղա,ում հետ չես ուզենա գործ ունենալՀոսթել
Teen Choice AwardsՖիլմ՝ ընտրության ճիչ
2020National Hispanic Media Coalition Impact AwardsՀեռուստասերիալի անվանի դերասանՀաղթանակՄասնավոր հետախույզ Մագնում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Էռնանդես» հոդվածին։