Ջինս

Ջինս, ամենօրյա հագուստ՝ խիտ բամբակյա կտորից։ Առաջին անգամ պատրաստվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից՝ որպես ֆերմերների աշխատանքային հագուստ։Սկզբում ջինսերը կարում էին անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի պարուսինից։ Հետագայում կանեփը փոխվեց բամբակի և «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960-ական թվականներ) կանեփային կտոր չէր օգտագործվում արտադրությունում։

Կապույտ ջինս

Ծագումնաբանություն

Դեռ 16-րդ դարում Եվրոպայում հայտնի էր jean բամբակյա սարժ, անկյունագծային հյուսվածքով։ Հին ֆրանսերենում առաջացավ «jane» բառը իտալական «gene» բառից և այդտեղից անցավ անգլերենին։Կտորի անունը առաջացել է Ջենովա տեղանունից։ Կտորը վերամշակում էին Ֆրանսիայում, Նիմ քաղաքում (de Nimes)։ Ջենովան տալիս էր լեղակ ներկանյութ։

Պատմություն

Պատմաբանները վաղուց հետազոտեցին ջինսի ծագումը իրենց անուններով անգլերենում՝ denim և jeans: Առաջինը ցույց է տալիս ֆրանսիական Նիմ ազգին, որը հայտնի էր իր պինդ կտորներով, երկրորդը՝ իտալական Ջենովային, տեքստիլ գործարաններով։
Առաջին ջինսերը հայտնվեցին ամերիկացի բեռնակիրների մոտ։ Հնագիտական որոնումները դեռ ոչինչ չտվեցին, գրավոր աղբյուրներում մնացին միայն քիչ տեղեկություններ այն մասին որ 17-րդ դարի կեսերին Ջենովայից այդ տիպի էժան կտորներ[1] էին մատակարարում հյուսիսային Եվրոպա (հատկապես Անգլիա)։ Ջինսին նմանատիպ կտորի լուսանկարներ արվեստագետների կողմից գտնվել են 17-րդ դարի անհայտ իտալական վարպետի[2] լուսանկարներում։
Ջենովայից Մեծ Բրիտանիա ներմուծեցին կտոր, որը հետագայում ստացավ «դենիմ» անունը։ Տաբատները կարում և ծախում էին ամբողջ Եվրոպայով «ջեյն» կամ «ջին» անունի տակ։
1750 թվականին Ջոն Հոլկերը գրեց «Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության օրինակների գիրք», որտեղ նկարագրված և պատկերված էին տաբատի 8 մոդել, հիշեցնող ժամանակակից ջինս։ Մոտավոր 1300 թվականին ֆրանսիական Նիմ քաղաքում պատրաստում էին serge[3] de Nimes կտավը։ 150 տարուց այդ կտորից «denim» անվան տակ սկսեցին կարել ջինսեր։ Մոտավոր 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի գիտարշավը ուղևորվեց դեպի Հնդկաստան տանող ճանապարհի որոնմանը։ Նավի առագաստները նույնպես պատրաստված էին serge de Nimes կտորից։
1597 թվականին իտալական նավաստիները Ջենովա քաղաքից տաբատները հագնում էին պարուսինից։ Ժամանակի ընթացքում պարուսինից տաբատները սկսեցին ասել «ջենես», կամ ամերիկական ձևով՝ «ջինս»։
Հայտնվելով 19-րդ դարի կեսերին որպես քովբոյների և ոսկի փնտրողների համազգեստ, հիմա պրակտիկ ջինսերը գրավեցին ամբողջ աշխարհը։

Դասակարգում

Ջինսի տիպերը

ԼուսանկարԱնունՆկարագրում
Slim FitՆեղացրած ձևով, ամբողջությամբ կիպ ջինս
Regular FitԴասական 5 գրպանով ջինսեր
Relaxed FitԱզատ ձևի
Loose FitԼայն, խողովակաձև, ազատ ամբողջ երկարությամբ, հատկապես ներքևում
SkinnyՆեղ, կիպ ջինսեր
Easy FitԱզդրը գըկող ջինսեր
Straight FitՈւղիղ կարվածքով
Low WaistՑածրացված իրան
Boot CutԵրկարացված ջինսեր, ազդրը գըկող
BaggyՍրանք շատ լայն են, հատկապես իրանում
CaprisԵրկարությամբ մոտավորապես մինչև սրունքի կեսը
ГалифеՍրունքները գըկող և լայնացված աղդրերում
ДжегинсыՇատ կիպ, լեգինսների և ջինսերի միջև
BasicԴասական ձև, թեթևակի նեղացված ներքևում, 5 գրպան

Ջինսե կտորի տեսակները

  • Դենիմ - ամենաթանկ կտորը, կոշտ, լվանալուց հետո դառնում է փափուկ։
  • Շամբրի - դենիմի տարատեսակ։
  • Կոտրատված սարժ։
  • Ջին - էժան, հավասար ներկված կտոր, դենիմի տարատեսակ։
  • Ստրետչ - բամբակ լայկրայի հետ։
  • Բնական ստրետչ - ռամի, 44-45 %, բամբակի հետ։
  • Էկրյու (ֆր.՝ écru) - չներկված բամբակե կտոր, բնական ջինս։

Հետաքրքիր փաստեր

  • Ջինսը դարձել են հիպիի ֆիրմային հագուստը։
  • Ջինսը դեֆիցիտ էր ԽՍՀՄ-ի ժամանակ։
  • 2001 թվականին Levi Strauss & Co ընկերությունը աուկցիոնում ծախսեց 45 հազար դոլար, որպեսզի գնի մի զույգ ջինս, որը արտադրել է հենց ինքը մոտավորապես 1880 թվականին, որը գտնված էր հանքափորի գյուղում Նևադա նահանգում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինս» հոդվածին։