Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո

իսպանացի մոդել, դերասան

Ջոն Կորտախարենա Ռեդրուելո (իսպ.՝ Jon Kortajarena Redruello, մայիսի 19, 1985(1985-05-19) կամ մարտի 19, 1985(1985-03-19)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի մոդել։ Համարվում է մի շարք հայտնի նորաձևության տների դեմքը, ինչպիսիք են՝ Just Cavalli, Versace, El Corte Inglés, Giorgio Armani, Mango, Etro, Trussardi, Diesel, Guess, H&M[2], Tom Ford:

Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո
Ծնվել էմայիսի 19, 1985(1985-05-19) (39 տարեկան) կամ մարտի 19, 1985(1985-03-19)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԲիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ՄասնագիտությունՍուպերմոդել
 Jon Kortajarena Վիքիպահեստում

2009 թվականի հունիսի 26-ին «Forbes» ամսագիրը Կորտախարենային անվանել է ամենահայտնի մոդելը՝ տղամարդ մոդելների մեջ[3]։

Կարիերա

Ջոն Կորտախարենան աշխարհի ամենահայտնի մոդել տղամարդկանցից մեկն է։ 2009 թվականին նկարահանվել է Թոմ Ֆորդի «Միայնակ տղամարդը» ֆիլմում՝ մարմնավորելով համասեռական-մարմնավաճառ Կառլոսի դերը։

2012 թվականին նկարահանվել է Մադոննայի «Girl Gone Wild», իսկ 2015 թվականին՝ «Bitch I’m Madonna» երգերի տեսահոլովակներում։

2016 թվականին հայտնվել է Ֆերգիի «M.I.L.F. $» տեսահոլովակում։

Անձնական կյանք

Կորտախարենան նախընտրում է չխոսել իր անձնական կյանքի մասին։ Նա հանդիպել է Լյուկ Էվանսի, իսպանացի դերասան Ալֆոնսո Բասսավեի և Քայլի Մինոուգի հետ[4]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2009ֆՄիայնակ տղամարդըA Single ManԿառլոս
2016սLa verdadՄարկոս
2016ֆԶառիվայրAcantiladoՋուլիան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո» հոդվածին։