Բիլբաո
Բիլբաո (բասկերեն՝ Bilbo, իսպաներեն՝ Bilbao), քաղաք Իսպանիայի հյուսիսում։ Բիլբաոն Բիսկայա պրովինցիայի կենտրոնն է։ Այն Բասկերի երկրի ամենամեծ մունիցիպալիտետն է և 10-րդ խոշորագույնը Իսպանիայում[1]։ Բիլբաոյում զարգացած է ծանր արդյունաբերությունը. արդյունաբերությամբ այն երկրորդն է Իսպանիայում՝ զիջելով միայն Բարսելոնային[2][3]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բիլբաո | |||||
բասկ.՝ Bilbo, իսպ.՝ Bilbao | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Բասկերի երկիր | ||||
Քաղաքապետ | Ինակի Ասկունա | ||||
Հիմնադրված է | 1300 թ. | ||||
Մակերես | 41,3 կմ² | ||||
ԲԾՄ | 19 մ | ||||
Պաշտոնական լեզու | բասկերեն և իսպաներեն | ||||
Բնակչություն | 353 200 մարդ (2005) | ||||
Խտություն | 8 615 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +34 94 | ||||
Փոստային դասիչ | 48001-48015 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BI | ||||
Պաշտոնական կայք | bilbao.net | ||||
Պատմություն
Հնում Բիլբաոյի տեղում եղել է ձկնորսական բնակավայր։ 1300 թվականի հունիսի 15-ին քաղաքը հիմնադրել է Բիսկայայի տիրակալ Դիեգո Լոպես V դե Արոն[4]։
Հետագայում առևտրի համար իր բարենպաստ դիրքի ու քաղաքայի անկախության շնորհիվ, որից Բիլբաոն օգտվում էր որպես Բիսկայայյի քաղաք, այն սկսել է արագ զարգանալ։ Իսպանիայի ներքին պատերազմները քիչ են անդրադարձել քաղաքի վրա, սակայն այն շատ է տուժել Ֆրանսիայի հետ պատերազմի պատճառով[5]։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլբաո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան