Ջոն Ուիք
«Ջոն Ուիք» (անգլ.՝ John Wick), 2014 թվականի ամերիկյան մարտաֆիլմ, որը հանդիսանում է Դևիդ Լեյտչի և Չադ Ստահելսկու ռեժիսորական դեբյուտը։ Գլխավոր դերերը կատարել են Կիանու Ռիվզը, որը նույնպես հանդես է եկել, որպես գործադիր պրոդյուսեր և Միքայել Նյուկվիսթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում[17]։ Ֆիլմը կինովարձույթ դուրս եկավ ԱՄՆ-ում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին[18]։
Սյուժե
Նախկին վարձու մարդասպան Ջոն Ուիքը (Կիանու Ռիվզ) անանուն հիվանդության հետևանքով կորցնում է իր կնոջը Էլենին (Բրիջիտ Մոյնահան)։ Նրա հետմահու նվերը դարձավ շան ձագ Դեյզին, նամակի հետ միասին, որում նա հույս է հայտնել, որ շունը կօգնի Ջոնին հաղթահարել կորուստը։ Ուիքը կապվում է շան ձագի հետ և նրանք միասին էին անցկացնում օրվա մեծ մասը վարելով 1969 թվականի Ford Mustang Mach 1 մեքենան։ Մի օր Ջոնը հանդիպում է ռուսական մաֆիայի երեք գանգստերների և նրանց առաջնորդ՝ Իոսիֆ Տարասովին (Ալֆի Ալեն), ով պնդում է, որ Ջոնը պետք է մեքենան վաճառի իրեն։ Ջոնը հրաժարվում է և երեք հոգի հետևում են նրան, գիշերը ներխուժում են իր տունը, ծեծում Ջոնին, սպանում շանը ու գողանում մեքենան։ Հաջորդ օրը Իոսիֆը փորձում է փոխել մեքենայի համարները, բայց ավտովերանորոգողը՝ Աուրելիո Մարտինոն (Ջոն Լեգուիզամո) իմանալով, ումից է նա գողացել մեքենան, հրաժարվում է և ծեծում Իոսիֆին։ Հետո Աուրելիոյի մոտ գալիս է ինքը Ջոնը և իմանում է, որ իրեն թալանել է Իոսիֆը՝ Նյու Յորքում ռուսական մաֆիայի սինդիկատի ղեկավար՝ Վիգգո Տարասովի տղան, որը Ջոնի նախկին գործատուն էր։ Վիգգոն իմանում է Աուրելիոյից, ինչ է տեղի ունեցել նրա և Ջոնի հետ, որից հետո նույնպես ծեծում է Իոսիֆին և բացատրում, որ թալանվածը Ջոն Ուիքն է, Վիգգոյի նախկին լավագույն մարդասպանը, Բաբա Յագա (անգլ.՝ Boogeyman) մականունով։ Ջոնը, հեռանալով հանուն իր կնոջ, ով նախկինում օգնել էր Վիգգոյին։ Ջոնը ստեղծում է սինդիկատ, որը վերացնում է նրա թշնամիներից շատերին։
Ցանկանալով պաշտպանել որդուն, Վիգգոն փորձում է խոսել Ջոնի հետ, բայց ապարդյուն։ Վիգգոն վարձու մարդասպաններ է ուղարկում Ջոնին սպանելու համար, իսկ հետո գլխի համար նշանակում է 2 միլիոն դոլար, այդ թվում` Մարկուսին (Ուիլեմ Դեֆո), Ջոնի ընկերոջը։ Մինչդեռ այս ընթացքում Ուիքը բացել էր իր փողով և զենքով լի գաղտնարանը և զբաղվել մարդասպաններով, մեկնելով «Կոնտինենտալ» հյուրանոց նա մոլորեցնում է մարդասպաններին ասելով, որ իր տարածքում բացի նրանցից ոչ ոք չի կարող բիզնեսով զբաղվել։ Վիգգոն էլ իր հերթին կրկնապատկում է պարգևը։
Ուինսթոնը (Յան Մակշեյն)՝ հյուրանոցի սեփականատերը, հաղորդում է, որ Վիգգոն փորձում է թաքցնել որդուն «Կարմիր Շրջան» գիշերային ակումբում։ Ջոնն գնում է ակումբ, սպանում մի քանի պահակներին և Վիկտորին՝ Իոսիֆի ընկերներից մեկին։ Վիգգոյի աշխատողը՝ Կիրիլը (Դանիել Բերնհարդ) կանգնեցնում է Ջոնին, և նա վերքերի բուժման համար թաքնվում է հյուրանոցում։ Միսիս Փերկինսը (Էդրիանն Փալիկի)՝ վարձկաններից մեկը, ով նաև Ջոնի ծանոթներից մեկն էր, փորձում է սպանել Ջոնին դիպուկահարի կրակոցով, բայց նրան փրկում է Մարկուսը։ Փերկինսից Ուիքը իմանում է, որ Վիգգոն ունեցվածքը պահում է եկեղեցում։
Ջոնը գնում է եկեղեցի, սպանում պահակներին և այրում Վիգգոյի փողերը ու տարբեր արժեքավոր իրեր։ Տարասովը և նրա թիմը ժամանում են եկեղեցի ու բռնում Ջոնին։ Կիրիլը պատրաստվում է սպանել Ուիքին, բայց նրան դիպուկահար կրակոցից փրկում է Մարկուսը։ Ուիքը սպանում է Կիրիլին, գտնում Վիգգոյին և պարզում, թե որտեղ է նա թաքցնում իր որդուն և ստիպում է նրա գլխի համար պարգևը հետ վերցնել։ Ուիքը գտնում է Իոսիֆին և սպանում նրան։
Փերկինսը իմանում է, որ Մարկուսը օգնել է Ջոնին և պատմում է դրա մասին Վիգգոյին։ Վիգգոն տանջում և սպանում է Մարկուսին, տեղեկացնելով դրա մասին Ջոնին։ Փերկինսը գալիս է Ուինսթոնի հետ հանդիպմանը, որտեղ նրանց հետ են կանչում «Կոնտինենտալ» ակումբի պահակները ու կանոններ խախտելու համար սպանում։ Դրանից հետո Ուինսթոնը հայտնում է Ջոնին Վիգգոյի գտնվելու վայրը։ Ջոնի և Ուինսթոնի միջև տեղի է ունենում մարտ, որտեղ երկուսն էլ միմյանց ծանր վիրավորում են։ Թողնելով մեռնող Վիգգոյին, Ջոնը հասնում է անասնաբուժական կլինիկա և կարում վերքերը։ Վերցնելով կլինիկայից պիտբուլի ձագին, Ջոնը հեռանում է։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Կիանու Ռիվզ | Ջոն Ուիք |
Միքայել Նյուկվիսթ | Վիգգո Տարասով |
Ալֆի Ալեն | Իոսիֆ Տարասով |
Ուիլեմ Դեֆո | Մարկուս |
Դին Ուինթերս | Ավի |
Էդրիանն Փալիկի | միսիս Փերկինս |
Դանիել Բերնհարդ | Կիրիլ |
Բրիջիտ Մոյնահան | Հելեն Ուիք |
Ջոն Լեգուիզամո | Աուրելիո |
Յան Մակշեյն | Ուինսթոն |
Ռիգան Բրիջիթ | Էդդի |
Մարքեթինգ
Ջոն Ուիքը հայտնվել է Payday 2 համակարգչային խաղում, խաղալու կերպարի ձևով[19]։
Ընդունում
Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունենում է 83 % վարկանիշ 152 գրախոսությունների հիման վրա, 10-ից 6,8 միջին բալլով[20]։ Metacritic կիյքում ֆիլմը ունենում է 100-ից 67 բալլ, 36 քննադատների արձագանքների հիման վրա[21]։
Փիթեր Թրիվերսը, Rolling Stone-ից բարձր գնահատեց ֆիլմը`նրան տալով 4 աստղից 3։ Նա նաև նշել է Մակշեյնի, Դեֆոյի և Լեգուիզամոյի «հյութեղ խաղը»[22]։ Ջորդան Հոֆմանը, The Guardian-ից՝ տվել է ֆիլմին 5 աստղից 4, նաև նա գովել է Մակշեյնի և Դեֆոյի խաղը[23]։
Կիանու Ռիվզը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանը, «Համբավի վերականգման համար մրցանակ» կատեգորիայում։
Սիքվել
2015 թվականի փետրվարին Դևիդ Լեյտչը և Չադ Ստահելսկին հաստատել են, որ ֆիլմի սիքվելը արդեն գտնվում է մշակման փուլում[24]։ «Ջոն Ուիք 2» սիքվելի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 9-ին[25]։ 2016 թվականի հոկտեմբերին Ստահելսկին հայտարարել է, որ երրորդ ֆիլմը արդեն աշխատանքի մեջ է[26]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Ջոն Ուիք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում