Ջովանի Ֆերարի

իտալացի ֆուտբոլիստ

Ջովաննի Ֆերրարի, (իտալ.՝ Giovanni Ferrari, դեկտեմբերի 6, 1907(1907-12-06)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - դեկտեմբերի 2, 1982(1982-12-02), Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ջուզեպե Ֆուրինոյի հետ միասին հանդիսանում են Իտալիայի ութակի չեմպիոններից[2]։

Ջովանի Ֆերարի
Քաղաքացիությունը Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 6, 1907(1907-12-06)[1]
ԾննդավայրԱլեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 2, 1982(1982-12-02) (74 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Հասակ172 սանտիմետր
Քաշ70 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան և հարձակվող

Կենսագրություն

Առաջին անգամ խաղացել է 19 տարեկանում, հարազատ քաղաքի թիմի կազմում։ Շատ շուտով նրան նկատեցին Յուվենտուսի ընտրողները, ովքեր էլ նրան բերել են Պիեմոնտի մայրաքաղաք՝ ապահովելով հիանալի ապագա։ Յուվենտուսում անցկացրած տարիներին խաղացել է 160 խաղ՝ գոլ խփելով յուրաքանչյուր երրորդ խաղում։ Այստեղ իր առաջին հաղթանակը տարել է Սկուդետոյում՝ 1931 թվականին, երբ նրանք կրկին չորրորդ հորիզոնականում էին։ Այսպիսով, «Ծեր Սինյորան» հինգ լիգա անընդմեջ նվաճեց հաղթողի տիտղոսը, որը մինչ օրս էլ համարվում է ազգային առաջնության ռեկորդ։

Հավաքականում առաջին խաղն անց է կացրել Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, որը տեղի է ունեցել 1930 թվականի փետրվարի 9-ին և ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ իտալացիների։ Չորս տարի անց երկնակապույտների հավաքականով հաղթանակ է տոնում աշխարհի առաջնությունում և դա կրկնվում է նաև հաջորդ մունդիալում։ Հատկանշական է, որ առաջինից երկրորդ թիմերում տեղ են գտնում միայն չորս խաղացողներ` Ֆերարրին, Ջուզեպե Մենցան, պաշտպան Էրալդո Մոնցելիոն, և դարպասապահ Գուիդո Մազետին։

Երրորդ աշխարհի առաջնությունը, որին պետք է մասնակցեր Ֆերարին, պետք է լիներ 1962 թվականին, միայն այս դեպքում Պաուլո Մացայի հետ միասին՝ որպես մարզիչ։

Յուվենտուսից դուրս գալուց հետո Ջովանի Ֆերարին շարունակում է իր կարիերան Միլանի «Ինտերնացիոնալում»։ Այդ ակումբում խաղաց 125 խաղ, որտեղից ստացավ ևս երկու չեմպիոնական տիտղոս՝ 1938 և 1940 թվականներին։ Իր ութերորդ ռեկորդական գավաթը Ֆերարին նվաճել է «Բոլոնյաի» կազմում։

Իտալիայի ֆուտբոլի պատմության մեջ այդպիսի արդյունքի հաջողվել է հասնել միայն երկուսին՝ Ջուզեպե Ֆուրինոյի և Վիրջինիո Ռոզետային, որոնց բոլորը գիտեն Սկուդետոից։

Մահացել է 1982 թվականին, լյարդի արյունահոսությունից։ Մի քանի օրից պետք է լրանար նրա 75-ամյակը։ Նա ուներ աղջիկ և թոռ։ 2007 թվականին իր հայրենի քաղաքում բացվեց հուշատախտակ[3]։

Ելույթների վիճակագրություն

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթ[4]Մետրոպի գավաթԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ալեքսանդրիա1923/2430----30
1924/25121----121
Ընդամենը1510000151
Ինտերնացիոնալ1925/261716----1716
Ընդամենը171600001716
Ալեքսանդրիա1926/2718111312003123
1927/283222--003222
1928/292812--002812
1929/302617--002617
Ընդամենը1046213120011774
Ընդամենը Ալեքսանդրիա1196313120013275
Յուվենտուս1930/313416--313717
1931/323318--403718
1932/333311--413712
1933/343416--624018
1934/35267--763313
Ընդամենը1606800241018478
Ինտերնացիոնալե Ամբրոզիանա1935/3625820623310
1936/3730744003411
1937/3830910433512
1938/391500000150
1939/4080000080
Ընդամենը108247410512533
Բոլոնյա1940/4116240--202
Ընդամենը1624000202
Յուվենտուս1941/426130--91
Ընդամենը61300091
Ընդամենը Յուվենտուս1666930241019379
Ամբողջ կարիերան42617427163415487205

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Ֆերարի» հոդվածին։