Ջորջի Հենլի

Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի (անգլ.՝ Georgina Helen "Georgie" Henley, ծնվել է 1995 թվականի հուլիսի 9-ին, Իլկլի, վեսթ Յորքշիր, Անգլիա[1]), անգլիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Լյուսի Պևենսի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում, որի համար արժանացել է «Phoenix Film Critics Society Award» մրցանակի, երիտասարդ դերասանուհիների շրջանում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Ջորջի Հենլի
Ջորջի Հենլին 2008 թվականին
Ծնվել է1995 թվական, հուլիսի 9
ԾննդավայրԻլկլի, Վեսթ Յորքշիր, Անգլիա
ԿրթությունՔլեր քոլեջ (հունիսի 22, 2016) և Bradford Grammar School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլուհի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1995 - այժմ
Ընտրանի«Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը»,
«Ջեյն Էյր»,
«Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը»
Ամուսին(ներ)Ջորջինա Հելեն (Ջորջի) Հենլի
Georgina Helen "Georgie" Henley
Ջորջի Հենլի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Վաղ մանկությունում նկարահանվել է գովազդներում։ Հետագայում Ջորջին խաղացել է տեղական «Ilkley Upstagers» անվանումով թատերական օղակում, որտեղ նրան հայտնաբերել է Պիպ Հոլի քասթինգ-տնօրենը՝ ֆիլմի նկարահանումների համար քասթինգի ժամանակ։ Ջորջին ստանում է դերը, շրջանցելով ավելի քան 2000 այլ թեկնածուների։ Ջորջին «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նկարահանումների մասին. «Ես ցնցված էի նկարահանումների ծավալով, սկզբում վախենալու էր հավատալ նրան, ինչ տեղի է ունենում։ Սակայն ինձ բոլորը շատ էին օգնում, ինչի համար մեծագույն շնորհակալություն մեր հիանալի նկարահանման խմբին»։ Ֆիլմը վարձույթում հավաքում է ավելի քան 700 միլիոն դոլլար և Ջորջիին բերում է երկու մրցանակ՝ «Phoenix Film Critics Society Award» և «Young Artist Award»։

Լյուսիի դերը Ջորջին խաղում է նաև ֆիլմի շարունակությունում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը», 2008 թվական, ինչպես նաև երրորդ մասում՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը», որի պրեմիերան կայացել է 2010 թվականին։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմի թողարկումից հետո ջորջին նաև խաղացել է իր «Babes in the Wood» թատերական խմբի բեմադրությունում, որը կարելի էր դիտել 2006 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 4-ը։ Նաև նա կատարել է երիտասարդ Ջեյն Էյրի դերը BBC հեռուստաալիքում նույնանուն ֆիլմի ադապտացիայում։

Այժմ Ջորջին բնակվում է Իլկլիում, 2013 թվականից ուսումնասիրում է անգլերեն լեզուն և գրականությունը Քեմբրիջի համալսարանի Քլեր քոլլեջում[2]։

Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին Ջորջի Հենլին մասնակցել է Վուդի Ալենի «Play it Again Sam» («Խաղա ևս մեկ անգամ, Սեմ»), Մարգարեթ Էթվուդի «The Penelopiad» («Պենելոպիադա»), Էնթոնի Բերջեսի «The Trojan Women» («Տրոյուհիները») և «A Clockwork Orange» («Լարովի նարինջ») թատերական բեմադրություններում։

2014 թվականին Ջորջի Հենլին մասնակցություն է ունեցել Էդինբուրգի փառատոնին, «Cambridge Shortlegs»-ի հետ միասին, ևս մեկ անգամ «Պենելոպիադա»-ում խաղալով Էվրիկլեի դերը։

2015 թվականին Ջորջին նկարահանում է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Tide» («Մակընթացություն»)։

Ընտանիք

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2005Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանըThe Chronicles of Narnia: The Lion, the Witch and the WardrobeԼյուսի Պևենսի
2005Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը (համակարգչային խաղ)The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the WardrobeԼյուսի Պևենսի
2006Ջեյն ԷյրJane Eyreերիտասարդ Ջեյն
2008Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն ԿասպիանըThe Chronicles of Narnia: Prince CaspianԼյուսի Պևենսի
2008Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը (համակարգչային խաղ)The Chronicles of Narnia: Prince CaspianԼյուսի Պևենսի
2010Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողըThe Chronicles of Narnia: The Voyage of the Dawn TreaderԼյուսի Պևենսի
2014Դպրոցական նախագիծPerfect SistersԲեթ Անդերսոն
2014Գիշերվա քույրությունThe Sisterhood of NightՄերի Ուորեն
2016Նարնիայի ժամանակագրություններ։ Արծաթե գահThe Chronicles of Narnia: The Silver ChairԼյուսի Պևենսի
2016Նարնիայի ժամանակագրություններ։ Վերջին ճակատամարտThe Chronicles of Narnia: The Last BattleԼյուսի Պևենսի
2016Լիակատար հասանելիությունAccess All AreasՆաթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջի Հենլի» հոդվածին։