Ջորջ Ֆորման

Ջորջ Էդվարդ Ֆորման (անգլ.՝ George Edward Foreman; հունվարի 10, 1949(1949-01-10)[1][2], Marshall, Տեխաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 1969-1977 և 1987-1997 թվականների ծանրքաշային կարգում բռնցքամարտի ներկայացուցիչ։ 1968 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ծանրքաշային կարգում WBC (1973-1974), IBF (1994-1995) և WBA (1973-1974, 1994-1995) վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն։

Ջորջ Ֆորման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրMarshall, Տեխաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունWheatley High School?
Մասնագիտությունբռնցքամարտիկ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGeorge Foreman III?
Կայքgeorgeforeman.com
 George Foreman Վիքիպահեստում

The Ring ամսագրի կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» (1973, 1976) և «Տարվա վերադարձ» տիտղոսներին (1994)։ WBC-ն Ֆորմանին համարել է բռնցքամարտի պատմության մեջ ամենաջախջախիչ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ։ The Ring ամսագրի տվյալներով՝ բռնցքամարտի պատմության 100 լավագույն փանչերների շարքում Ֆորմանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

1994 թվականին 45 տարեկան հասակում Ֆորմանը նվաճել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով բռնցքամատի պատմության մեջ ամենահին չեմպիոնը (այս ռեկորդը 2010 թվականին գերազանցել է կիսածանրքաշային կարգի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոփկինսը, բայց Ֆորմանը մնում է ծանրքաշային կարգում ամենահին չեմպիոնը)։

Կարիերան սիրողական բռնցքամարտում

1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերի ժամանակ նա հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Յոնաս Չեպուլիսին։ Վերջինիս Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդում։

Կարիերան պրոեֆեսիոնալ բռնցքամարտում

Պրոֆեսիոնալ ռինգում Ջորջի առաջնաելույթը եղել է 1969 թվականի հունիսին։ 

1969 թվականի օգոստոսին Ֆորմանը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չակ Վեպներին։

1970 թվականի օգոստոսին, 3-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Ջորջ Չուվալոյին։

Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս

1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկների՝ Ջորջ Ֆորմանի և աշխարհի բացարձակ չեմպիոն Ջո Ֆրեյզերի միջև։ Առաջին և երկրորդ ռաունդներում Ֆրեյզերը 3-ական անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ֆորմանը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել։ Մարտը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։

1973 թվականի սեպտեմբերին Ֆորմանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Խոսե Ռոմանին։

1974 թվականի մարտին 2-րդ ռաունդում Ֆորմանը նոկաուտի է ենթարկել Կեն Նորտոնին։

«Աղմուկ ջունգլիներում»

1974 թվականի հոկտեմբերին Ջորջ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։ Մարտը անցել է խոնավության և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ պատճառով բռնցքամարտիկները հենց առաջին ռաունդներից ֆիզիկապես թուլացել են։ Ֆորմանը փորձել է այնպես անել, որպեսզի սահմանափակի Ալիի շարժումները։ Այդ պատճառով Ալիին նա անընդհատ հետապնդելով հասցրել է պարանների մոտ և հարվածներ հասցրել նրա իրանին։ Մուհամմեդը արագ հասկացել է, որ մրցակիցը լավ է պատրաստվել ռինգում իր շարժումները կանխատեսելու համար։ Այդ պատճառով Մուհամմեդը 2-րդ ռաուդնի կեսից սկսել է կախվել պարաններից։ Ֆորմանին մարտում օգնել են նրա ուժը և երիտասարդությունը։ Առաջին ռաունդների ընթացքում Ֆորմանը մեծ քանակությամբ հարվածներ է հասցրել մրցակցին, որոնցից Ալին կարողացել է խելամտորեն պաշտպանվել։ Մարտի կեսերին Ֆորմանը աստիճանաբար թուլացել է։ 8-րդ ռաունդում Ալին հանկարծակի հակագրոհի է անցել և նոկաուտի է ենթարկել Ֆորմանին։ Այդպես Ալին դարձել է կրկնակի չեմպիոն։ Մարտը ստացել է «Աղմուկ ջունգլիներում» անունը և The Ring ամսագրի կողմից ճանաչվել որպես «Տարվա մարտ»։

Մարտից հետո Ֆորմանը Ռոյթերսի գործակալության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

Ալիի դեմ մարտից առաջ իմ մարզիչը ինձ մի բաժակ հեղուկ տվեց։ Հեղուկից համ էր գալիս. կարծես նրա մեջ ինչ-որ բժշկական պատրաստուկ կար։ Սեդլերը համառորեն պնդում էր, որ դա սովորական ջուր է։ Դրանից հետո ես երբեք չեմ աշխատել Դիկ Սեդլերի հետ։ Մենք երկուսս էլ գիտենք, որ այդ գիշեր ինչ-որ բան է տեղի ունեցել։
Ջորջ Ֆորմանը երիտասարդ հասակում

1976 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Ռոն Լայլի հետ։ Առաջին ռաունդի վերջին Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա, բայց հաջողության չի հասել։ 2-րդ և 3-րդ ռաունդներում Ֆորմանը առավելություն է ունեցել։ Նա Լայլին հասցրել է անկյուն և հարվածներ հասցրել նրան։ 4-րդ ռաունդում Լայլը կրկին հարձակվել է Ֆորմանի վրա և հարվածների տարափ հասցրել։ Արդյունքում Ֆորմանը հայտնվել է նոկդաունի մեջ։ Շուտով Ֆորմանը բարձրացել է։ Երկու մարզիկները սկսել են հարվածներ փոխանակել։ Այս անգամ Լայլը կրկին նոկդաունի է ենթարկվել։ Լայլը բարձրացել է, Ֆորմանը փորձել է կրկին հարվածել հակառակորդին, բայց Լայլը դիմակայել է և ինքն է հարձակման անցել։ Արդյունքում ռաունդի ավարտից 2 վայրկյան առաջ Ֆորմանն է ենթարկվել նոկդաունի։ 5-րդ ռաունդի սկզբում Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա։ Ֆորմանը հազիվ կարողացել է ոտքի վրա կանգնել։ Լայլը մի շարք ծանր հարվածներ է հասցրել Ֆորմանի գլխին։ Դրանից հետո Ջորջը ինքն է անցել հարձակման և մի շարք հարվածներ հասցնելով՝ նոկդաունի է ենթարկել Լայլին։ 10 հաշվին Լայլը շարունակել է պառկած մնալ ռինգի հատակին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։

1976 թվականին Ֆորմանի և Ջո Ֆրեյզերի միջև տեղի է ունեցել 2-րդ մարտը։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել։

1977 թվականի մարտին Ջորջ Ֆորմանը միավորների տարբերությամբ պարտություն է կրել Ջիմի Յանգից։ Այս պայքարում Յանգը զարմացրել է շատ հեռուստադիտողների՝ իր պայքարի ձևով։ 12-րդ ռաունդում նա Ֆորմանին նոկդաունի է ենթարկել և հաղթել դատավորների միաձայն որոշմամբ։ Այդ մարտից հետո Ֆորմանը 10 տարի դուրս չի եկել ռինգ։ Նա Հյուստոնում եկեղեցի է կառուցել, ստեղծել է երիտասարդական կենտրոն և ճամփորդել է ամբողջ աշխարհում՝ նվիրատվության համար գումար հավաքելով։

Վերադարձ

1987 թվականի մարտին Ֆորմանը վերադարձել է ռինգ։ Առաջին մարտը եղել է Սթիվ Զոուսկիի դեմ։ Վերջինիս նա տեխնիկական նակաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում։

1988 թվականի մարտին հանդիպել է Դուայթ Մուհամմեդ Կավիի հետ։ Կավին 4 ամսում քաշը ավելացրել է 14 կգ-ով։ Կավին մշտապես առաջ է շարժվել և մի շարք հարվածներ է հասցրել իր հակառակորդին՝ փորձելով նոկաուտի ենթարկել նրան։ Ավել քաշը զգացվել է 6-րդ ռաունդում, երբ Կավին ի վիճակի չի եղել շարունակել մարտը մինչև վերջ։ Նոկդաունից նրան փրկել է ռինգի պարանը։ Սակայն արդեն 7-րդ ռաունդում Կավին բաց է թողել աջ հուկ հարված, որից հետո շրջվել է և վերադարձել իր անկյուն։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։

1988 թվականի հունիսին Ֆորմանը տեխնիկական նոկաուտով 4-րդ ռաունդում հաղթել է Կառլոս Էռնանդեսին։

1988 թվականի հոկտեմբերին Ֆորմանը տեխնիկական 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Թոնի Ֆուլիլանգին։

1988 թվականի դեկտեմբերին Ֆորմանը հանդիպել է Դևիդ Ջակոյի հետ։ Առաջին ռաունդում Ֆորմանը երեք անգամ Ջակոյին նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։ Այս պայքարում Յանգը զարմացրել է բոլորին իր պայքարի ձևով։

1989 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Մարկ Յանգին։ Յանգը համարվում էր բյուրեղային ծնոտ ունեցող բռնցքամարտիկ և շատերը վստահ էին, որ մարտում հաղթող կճանաչվի Ֆորմանը։ Յանգը ճիշտ մարտավարություն էր ընտրել Ֆորմանի դեմ մարտի համար։ Նա անընդհատ շարժվել է Ֆորմանի շուրջը։ Չթողնելով նրան հարվածային հեռավորության վրա՝ Յանգը ներխուժել է և բռունցքով հարվածներ հասցրել միջին և մոտ հեռավորության վրա՝ աշխատելով երկու ձեռքերով, միանգամից հարձակվել է և դիմել կլինչ բռնվածքի։ Ֆորմանը մարտի մեծ մասում փորձել է ջեբ հարվածներ հասցնել իր մրցակցին, բայց դրանք ոչ միշտ էին հասնում արդյունքի։ 5-րդ ռաունդում Ֆորմանը Յանգին հասցրել է ձախ կողային հարված։ 7-րդ ռաունդում Ֆորմանը ճշգրիտ հարվածով ծանր նոկդաունի է ենթարկել Յանգին։ Յանգը բարձրացել է։ Ֆորմանը փորձել է կրկին հարվածել։ Սակայն Յանգի անկյունից սրբիչ են նետել և մարտը դադարեցվել է։

1989 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Բերտ Կուպերին։ 2 ռաունդներից հետո Կուպերը հրաժարվել է շարունակել մարտը։

1989 թվականի հուլիսին Ֆորմանը հանդիպել է Էվերետ Մարտինին։ 8-րդ ռաունդում Ֆորմանը նոկդաունի է ենթարկել Մարտինին և հաղթող է ճանաչվել դատավորների միաձայն որոշմամբ։

1990 թվականի հունվարին, 2-րդ ռաունդում, նոկաուտի է ենթարկել Ջերի Կունիին։

1990 թվականի ապրիլին, 4-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Մայք Ջեյմսոնին։

1990 թվականի հունիսին, 2-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Էդիլսոն Ռոդրիգեսին։

Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս

1991 թվականի ապրիլին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի հետ։ Շատերը մտածում էին, որ հաղթելու շանս ունի 42-ամյա Ֆորմանը։ Նա կշռել է 257 ֆունտ (117 կգ) և եղել է լավ ֆիզիկական վիճակում։ Ֆորմանը մարտի սկզբում շարժվել է առաջ՝ խուսափելով Հոլիֆիլդի լավագույն հարվածներից։ Երբեմն էլ նա է ուժեղ հարվածներ հասցրել հակառակորդին։ Հոլիֆիլդը, բավականին ծանր քաշի պատճառով, միավորների մեծ տարբերությամբ զիջել է իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է շատերին։ Նա անց է կացրել ամբողջական 12 ռաունդներ և Հոլիֆիլդին հաղթել է միավորների առավելությամբ։ 7-րդ ռաունդը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը հայտարարել է, որ իրականացել է նրա երազանքի կեսը և կարողացել է ապացուցել մարդկանց, որ թեկուզ 40 տարեկանում կարելի է հասնել նպատակներին։

1991 թվականի դեկտեմբերին Ֆորմանը 3–րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է անհաղթելի բռնցքամարտիկ համարվող Ջիմի Էլիսին։

1992 թվականի ապրիլին Ֆորմանը հանդիպել է Ալեքս Ստյուարտի հետ։ Մինչև 2-րդ ռաունդը Ֆորմանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել իր հակառակորդին, բայց Ստյուարտը հետո սկսել է միմյանց հետևից հաջողություններ արձանագրել։ Ֆորմանը միշտ հարվածել է գոտկատեղից ներքև հատվածին, որի համար 10-րդ ռաունդում մրցադատավորը հանել է նրա միավորներից (մարտի ընթացքում հինգերորդ անգամ)։ Մարտի ավարտին Ֆորմանի դեմքը այտուցվել է․ աչքերի տակ հայտնվել են կապտուկներ, քթից արյուն է հոսել։ Ֆորմանը հաղթել է միավորների փոքրագույն առավելությամբ՝ 94:94; 94:93; 94:93։ Շատերը մտածում էին, որ դատավորները Ստյուարտից «գողացել են» իր հաղթանակը։

1993 թվականի հունվարին հանդիպել է Պիեր Կաուտզերի հետ։ Ֆորմանը Կաուտզերին նոկդաունի է ենթարկել 4-րդ և 8-րդ ռաունդներում և տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել 8–րդ ռաունդում։

Մարտ Թոմի Մորիսոնի դեմ

1993 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Թոմի Մորիսոնի հետ։ Նրանք պայքարում էին WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար, որից հրաժարվել էր Մայքլ Մուրերը։ Ամբողջ մարտը Մորիսոնը անց է կացրել իր ոճով. նա ջեբ հարվածներ է հասցրել հանգստացել, հարձակվել և հարվածներ հասցրել երկու ձեռքերով, դիմել կլինչ բռնվածքների կամ էլ հետ նահանջել։ Ջորջը իր մրցակցին զիջել է արագությամբ։ Հանդիպման ավարտին, երեք մրցավարների որոշմամբ, հաղթող է ճանաչվել Թոմի Մորիսոնը՝ 117:110 (երկու անգամ), 118:109 հաշվով։

Չեմպիոնական մարտ Մայքլ Մուրերի դեմ

1994 թվականի նոյեմբերին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Մայքլ Մուրերի հետ։ Ավելի թեթև Մուրերը արագության շնորհիվ հաղթում էր մարտը։ Վերջին ռաունդից առաջ Ֆորմանը հաղթել էր ընդամենը 4 ռաունդ։ 10-րդ ռաունդի կեսին Ֆորմանը երկու անգամ հարվածել է հակառակորդի ծնոտին և շարունակել է հարվածներ հասցնել նրան։ Մուրերը ընկել է ռինգի հատակին։ 10 հաշվին նա շարունակել է պառկած մնալ գետնին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։ Ջորջ Ֆորմանը 45 տարեկանում դարձել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենածեր բռնցքամարտիկը։

1995-1997

Շուտով WBA-ի Թոնի Տակերի դեմ առաջադրած պարտադիր մարտից հրաժարվելու համար նա զրկվել է այդ վարկածով չեմպիոնի տիտղոսից

Մարտ Ակսել Շուլցի դեմ

1995 թվականի ապրիլին հանդիպել է Ակսել Շուլցին։ Նրանք պայքարում էին նաև WBU տիտղոսի համար։ Ֆորմանը հաղթել է դատավորների մեծամասնության որոշամբ։ Սակայն այդ որոշումը վիճելի է եղել։ IBF-ը Ֆորմանին պարտադրել է ռևանշ տալ, բայց նա հրաժարվել է։ IBF-ը նրան զրկել է այդ տիտղոսից։

1997 թվականին Ֆորմանը հանդիպել է անհաղթելի Լու Սավարեզեի հետ։ Ֆորմանը հաղթող է ճանաչվել դատավորների մեծամասնության որոշմամբ։ Այդ որոշումը մինչև այսօր էլ համարվում է բռնցքամարտի ամենավիճելի որոշումներից մեկը։

1997 թվականի նոյեմբերին, դատավորների մեծամասնության որոշումով, նա պարտություն է կրել Շեննոն Բիգսի դեմ մարտում։ Դրանից հետո Ֆորմանը լքել է բռնցքամարտը։

Վերադառնալու փորձեր

Լարի Հոլմսը և Ջորջ Ֆորմանը մարտի համար պայմանագիր են ստորագրել 1999 թվականի հունվարի 23-ին՝ Հյուստոնում։ Մի քանի շաբաթ հետո Ֆորմանը չեղյալ է համարել մարտը, որովհետև նրան մարտի համար պետք է վճարեին 10 միլիոն դոլար, բայց վերջնաժամկետին հասցրել էին վճարել ընդամենը 1 միլիոն դոլար։ Այդ գումարը հետագայում Ֆորմանը հետ չի վերադարձրել։

2004 թվականի փետրվարին Ջորջ Ֆորմանը հայտարարել է, որ շարունակում է մարզվել՝ ռինգ դուրս գալու համար։ Չհաստատված հակառակորդի՝ Տրևոր Բերբիկի դեմ մարտը այդպես էլ տեղի չի ունեցել։

Բռնցքամարտից հետո

Բռնցքամարտի կարիերան ավարտելուց հետո կրկին դարձել է քահանա և օգնել ընչազուրկներին։

Մարտերի վիճակագրություն

Պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 81 հանդիպում, որոնցից 76-ը ավարտել է հաղթանակով, 5-ը՝ պարտությամբ։

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագորություն
811997 թվական նոյեմբերի 22 Շեննոն Բրիգս (29-1-0) Taj Majal Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆMD12 (12)Դատավորների հաշիվ՝ 114/114, 112/116, 113/117:
801997 թվական ապրիլի 26 Լու Սավարիզ (36-0-0) Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆSD12 (12)Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 2-րդ պաշտպանություն)։ Դատավորների հաշիվ՝ 113/114, 115/112, 118/110:
791996 թվական նոյեմբերի 3 Կրոուֆորդ Գրիլմսլի (20-0-0) Tokyo Bay NK Hall, Ուրայասու, Տիբա, ՃապոնիաUD12 (12)Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում IBA ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 116/112, 117/111, 119/109:
781995 թվական ապրիլի 22 Ակսել Շուլց (21-1-1) MGM Grand, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆMD12 (12)Ծանրքաշային կարգում IBF վարկածով չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում World Boxing Union ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 114/114 и 115/113 (երկու անգամ)։
771994 թվական նոյեմբերի 5 Մայքլ Մուրեր (35-0-0) MGM Grand, Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆKO10 (12) WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Մուրերի առաջին պաշտպանություն)։
761993 թվական հունիսի 7 Թոմի Մորիսոն (36-1-0) Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆUD12 (12)Ծանրքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 109/118 и 110/117 (երկու անգամ)։
751993 թվական հունվարի 16 Պիեր Կիցեր (39-4-0) Reno-Sparks Convention Center, Ռինո, Նևադա, ԱՄՆTKO8 (10)
741992 թվական ապրիլի 11 Ալեքս Ստյուարտ (28-3-0) Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆMD10 (10)Դատավորների հաշիվ՝ 94/94 и 94/93 (երկու անգամ)։
731991 թվական դեկտեմբերի 7 Ջիմի Էլիս (16-0-1) Reno-Sparks Convention Center, Ռինո, Նևադա, ԱՄՆTKO3 (10)
721991 թվական ապրիլի 19 Էվանդեր Հոլիֆիլդ (25-0-0) Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆUD12 (12)Ծանրքաշային կարգում WBC, WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Հոլիֆիլդի առաջին պաշտանությունը)։ Դատավորների հաշիվ՝ 112/115, 111/116, 110/117:
711990 թվական սեպտեմբերի 25 Տերի Անդերսոն (19-3-0) New London Arena, Լոնդոն, Մեծ ԲրիտանիաKO1 (10)
701990 թվական հուլիսի 31 Կեն Լակուստա (20-15-0) Northlands Agricom, Էդմոնտոն, Ալբերտա, ԿանադաKO3 (10)
691990 թվական հունիսի 16 Ադիլսոն Ռոդրիգես (36-3-0) Caesars Palace, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆKO2 (10)
681990 թվական ապրիլի 17 Մայք Ջեյմեսոն (14-15-0) Caesars Tahoe, Circus Maximus Showroom, Սթեյլեյն (Նևադա), Նևադա, ԱՄՆTKO4 (10)
671990 թվական հունվարի 15 Ջերի Կունի (28-2-0) Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆTKO2 (10)
661989 թվական հուլիսի 20 Էվերետ Մարտին (17-7-1) Convention Center, Տուսոն, Արիզոնա, ԱՄՆUD10 (10)Մարտինը 8-րդ ռաունդում ենթարկվել է նոկդաունի։ Դատավորների հաշիվ՝ 97/92, 98/91, 99/91:
651989 թվական հունիսի 1 Բերտ Կուպեր (20-4-0) Pride Pavilion, Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆRTD2 (10)
641989 թվական ապրիլի 30 Ջեյ Բի Ուիլյամսոն (23-4-0) Moody Center, Գալվեստոն, Տեխաս, ԱՄՆTKO5 (10)
631989 թվական փետրվարի 16 Մանոէլ դե Ալմեյդա (3-8-2) Atlantis Theater, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆTKO3 (10)
621989 թվական հունվարի 26 Մարկ Յանգ (10-13-0) War Memorial Auditorium, Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆTKO7 (10)
611988 թվական դեկտեմբերի 28 Դևիդ Ջակո (37-3-1) Casa Royal Hotel, Բեյքերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆTKO1 (10)
601988 թվական հոկտեմբերի 27 Թոնի Ֆուլիլանգի (37-3-1) Civic Center, Маршалл, Տեխաս, ԱՄՆTKO2 (10)
591988 թվական սեպտեմբերի 10 Բոբի Հիտց (14-2-0) The Palace, Օբերն Հիլս, Միչիգան, ԱՄՆTKO1 (10)
581988 թվական օգոստոսի 25 Լադիսլաո Միհանգոս (21-6-0) Lee Civic Center, Ֆորտ Մայերս, Ֆլորիդա, ԱՄՆTKO2 (10)
571988 թվական հունիսի 26 Կառլոս Էռնանդես (18-5-1) Tropicana Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆTKO4 (10)
561988 թվական մայիսի 21 Ֆրենկ Լյուքս (16-27-0) Sullivan Arena, Անքորեջ, Ալյասկա (նահանգ), ԱՄՆTKO3 (10)
551988 թվական մարտի 19 Դուայթ Մուհամմեդ Կավի (28-5-1) Caesars Palace, Sports Pavilion, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆTKO7 (10)
541988 թվական փետրվարի 5 Գուիդո Տրանե (13-6-4) Caesars Palace, Sports Pavilion, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆTKO5 (10)
531988 թվական հունվարի 23 Թոմ Տրիմ (22-14-1) Sheraton Twin Towers, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆKO1 (10)
521987 թվական դեկտեմբերի 18 Ռոկի Սեկորսկի (20-7-0) Bally’s Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆTKO3 (10)
511987 թվական նոյեմբերի 21 Թիմ Անդերսոն (18-8-0) Sports Complex, Օռլանդո,Ֆլորիդա, ԱՄՆTKO4 (10)
501987 թվական սեպտեմբերի 15 Բոբի Կրեբտրի (30-15-1) Hitchin' Post USA, Սփրինգֆիլդ (Իլինոյս), Միսսուրի, ԱՄՆTKO6 (10)
491987 թվական հուլիսի 9 Չարլզ Հոստեթեր (16-4-0) Oakland Coliseum, Օքլենդ , Կալիֆոռնիա, ԱՄՆKO3 (10)
481987 թվական մարտի 9 Սթիվ Զուսկի (25-11-0) Arco Arena, Սակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆTKO4 (10)
Ընդմիջում
471977 թվական մարտի 17 Ջիմի Յանգ (20-5-2) Coliseo Roberto Clemente, Սան Խուան (Պուերտո Ռիկո), Պուերտո ՌիկոUD12 (12)Ֆորմանը նոկդաունի է ենթարկվել 12-րդ ռաունդում։ Դատավորների հաշիվ՝ 114/115, 112/116, 111/118:
461977 թվական հունվարի 22 Պեդրո Ագոստո (28-7-1) Civic Auditorium, Պենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆTKO4 (10)Ագոստոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 3 անգամ 4-րդ ռաունդներում։
451976 թվական հոկտեմբերի 15 Ջոն Դինո Դենիս (18-3-1) Sportatorium, Հոլիվուդ (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆTKO4 (10)
441976 թվական օգոստոսի 14 Սքոթ Լեդու (18-3-1) Utica Memorial Auditorium, Յուտիկա (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆTKO3 (10)
431976 թվական հունիսի 15 Ջո Ֆրեյզեր (32-3-0) Nassau Coliseum, Յունիոնդեյլ, Նյու Յորք, ԱՄՆTKO5 (12)Ծանքաշային կարգում NABF տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանությունը)։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։
421976 թվական հունվարի 24 Ռոն Լայլ (31-3-1) Caesars Palace, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆKO5 (12)Ծանրքաշային կարգում NABF ազատ տիտղոս։
411974 թվական հոկտեմբերի 30 Մուհամմեդ Ալի (44-2-0) Stade du 20 Mai, Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունKO8 (15)Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 3-րդ պաշտպանություն)։
401974 թվական մարտի 26 Քեն Նորտոն (30-2-0) El Poliedro, Կարակաս, ՎենեսուելաTKO2 (15)Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի երկրորդ պաշտպանություն)։ Նորտոնը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։
391973 թվական սեպտեմբերի 1 Խոսե Ռոման (44-7-1) Nippon Budokan, Տոկիո, ՃապոնիաKO1 (15)Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։
381973 թվական հունվարի 22 Ջո Ֆրեյզեր (29-0-0) National Stadium, Քինգսթոն, ՃամայկաTKO2 (15)Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆրեյզերի 5-րդ պաշտպանություն)։ Ֆրեյզերը առաջին և երկրորդ ռաունդներում 3-ական անգամ ենթարկվել է նոկդաունի։
371972 թվական հոկտեմբերի 10 Տերի Սորել (4-15-0) Salt Palace, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆKO2 (10)
361972 թվական մայիսի 11 Միգել Անխել Պաես (48-15-13) Coliseum Arena, Օքլենդ,Կալիֆոռնիա, ԱՄՆKO2 (10)Ծանրքաշային կարգում Pan American տիտղոս։
351972 թվական ապրիլի 10 Տեդ Գուլիկ (15-5-1) Forum, Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆKO2 (10)
341972 թվական մարտի 7 Կլարենս Բուն (3-24-1) Civic Center, Բոմոնտ, Տեխաս, ԱՄՆKO2 (10)
331972 թվական փետրվարի 29 Ջո Մյորֆի Գուդվին (1-14-1) Municipal Auditorium, Օստին, Տեխաս, ԱՄՆKO2 (10)
321971 թվական հոկտեմբերի 29 Լուիս Ֆաուստինո Պիրես (18-7-1) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆRTD4 (10)
311971 թվական հոկտեմբերի 7 Олли Уилсон (21-40-0) Municipal Auditorium, Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆKO2 (10)
301971 թվական սեպտեմբերի 21 Լերոյ Կոլդուել (11-9-1) Բոմոնտ, Տեխաս, ԱՄՆKO2 (10)
291971 թվական սեպտեմբերի 14 Վիկ Սքոթ (1-2-0) El Paso County Coliseum, Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆKO1 (10)
281971 թվական մայիսի 10 Գրեգորիո Պերալտա (82-6-8) Coliseum Arena, Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆTKO10 (15)Ծանքաշային կարգում NABF ազատ տիտղոս։
271971 թվական ապրիլի 3 Սթեմֆորդ Հարիս (14-22-2) Playboy Club Hotel, Լեյք Ջենիվա, Վիսկոնսին, ԱՄՆKO2 (10)
261971 թվական փետրվարի 8 Չարլի Բոստոն (3-0-0) Auditorium, Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆKO1 (10)
251970 թվական դեկտեմբերի 18 Մել Տուրնբոու (8-10-0) Seattle Center Arena, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆTKO1 (10)
241970 թվական նոյեմբերի 18 Բուն Կիրկման (22-1-0) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆTKO2 (10)
231970 թվական նոյեմբերի 3 Լու Բեյլի (15-30-5) Fairgrounds Arena, Օկլահոմա Սիթի, Օկլահոմա, ԱՄՆTKO3 (10)
221970 թվական օգոստոսի 4 Ջորջ Չուվալո (59-15-2) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆTKO3 (10)
211970 թվական հուլիսի 20 Ռոջեր Ռասել (13-7-2) Spectrum, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆKO1 (10)
201970 թվական մայիսի 16 Ջորջ Ջոնսոն (17-18-4) Forum, Ինգլվուդ , Կալիֆոռնիա, ԱՄՆTKO7 (10)
191970 թվական ապրիլի 29 Ահարոն Իսթլինգ (19-7-2) Arena, Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆTKO4 (10)
181970 թվական ապրիլի 17 Ջեյմս Ջ Վուդի (14-5-1) Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆTKO3 (10)
171970 թվական մարտի 31 Ռուֆուս Բրասել (13-2-0) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆTKO1 (10)
161970 թվական փետրվարի 16 Գրեգորիո Պերատա (77-5-8) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆUD10 (10)Դատավորների հաշիվ՝ 5/4, 7/3, 9/1:
151970 թվական հունվարի 26 Ջեք Օ Խալորան (18-5-2) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆKO5 (10)
141970 թվական հունվարի 6 Չառլի Պոլիտ (11-14-3) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆKO4 (10)
131969 թվական դեկտեմբերի 18 Գարի Հոբո Ուիլեր (4-3-0) Seattle Center Coliseum, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆTKO1 (10)
121969 թվական դեկտեմբերի 16 Լևի Ֆորտե (19-21-2) Auditorium, Մայամի Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆUD10 (10)Ֆորտեն նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
111969 թվական դեկտեմբերի 6 Բոբ Հազելթոն (3-6-0) International Hotel & Casino, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆTKO1 (6)
101969 թվական նոյեմբերի 18 Մաքս Մարտինես (7-7-0) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆKO2 (10)
91969 թվական նոյեմբերի 5 Լեո Փիթերսոն (3-4-0) Սքրանթոն, Փենսիլվանիա, ԱՄՆKO4 (8)
81969 թվական հոկտեմբերի 31 Ռոբերտո Դավիլա (21-15-0) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆUD8 (8)Դատավորների հաշիվ՝ 7/0 и 7/1 (երկու անգամ)։
71969 թվական հոկտեմբերի 7 Վերնոն Կլեյ(8-4-0) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆTKO2 (6)
61969 թվական սեպտեմբերի 23 Ռոյ Ուոլես (7-11-1) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆKO2 (6)
51969 թվական սեպտեմբերի 18 Ջոնի Քերոլ (12-19-2) Seattle Center Coliseum, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆKO1 (6)
41969 թվական օգոստոսի 18 Չակ Վեպներ (18-4-2) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆTKO3 (8)
31969 թվական հուլիսի 14 Սիլվեսթր Դյուլեր (6-1-0) Rosecroft Raceway, Օքսոն Հիլ (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆTKO1 (6)
21969 թվական հուլիսի 1 Ֆրեդ Ասքյու (2-6-1) Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆKO1 (6)
11969 թվական հունիսի 23 Դոն Վալդհեյմ (5-4-2) Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆTKO3 (6)
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Անձնական կյանք

Ֆորմանը խոսում է Հյուստոնում, Տեխաս, 2009 թվական սեպտեմբեր

Ֆորմանը 1985 թվականին ամուսնացել է Մերի Ջոան Մարտելիի հետ։ Դրանից առաջ նա ամուսնացել է 4 անգամ՝ Ադրիանա Կալհոունի (1971-1974), Սինթիա Լյուիսի (1977-1979), Շարուն Գուդսոնի (1981-1982 ) և Անդրեա Սկեյտեի (1982-1985) հետ[4]։

Ֆորմանը ունի 12 երեխա՝ 5 տղա՝ Ջորջ, Ջորջ III, Ջորջ IV, Ջորջ V, Ջորջ VI, և 7 դուստր։ Իր կայքում Ֆորմանը գրում է․

Ես իմ հինգ որդիներին անվանել եմ Ջորջ Էդվարդ Ֆորման, որպեսզի նրանք միշտ ինչ-որ ընդհանուր բան ունենան։ Ես ասում եմ նրանց, որ եթե մեզանից մեկը բարձրանա, մենք բոլորս միասին կբարձրանանք, և եթե ինչ-որ մեկը ընկնի, մենք բոլորս միասին կընկնենք[5]։

Իր հոր օգնությամբ Ջորջ III-ը սկսել է զբաղվել բռնցքամարտով և ձեռներեցությամբ։ Ջորջ IV-ը մասնակցել է Ամերիկյան Գրիտ մրցույթին և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Մերի Ջոան Մարտելի հետ ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու դստրերը՝ Նատալիան և Լեոլան։ Առանձին ամուսնության արդյունքում ծնվել են Ֆրեդան և Միչին։ Միչիի մայրը Ադրիանա Կալհոունին է։ Ֆրեդան և Ջորջիտան նույնպես ծնվել են առանձին ամուսնության արդյունքում։ Ֆրեդան որոշակի հաջողություններ է ունեցել բռնցքամարտում։ Նա թոշակի է անցել 2001 թվականին։ Սակայն 2019 թվականին՝ 42 տարեկան հասակում, ինքնասպանություն է գործել[6][7][8]։ 2009 թվականին նա որդեգրել է Իզաբելա Բրանդիե Լիլիյային (Ֆորման)[4][9], իսկ 2012 թվականին՝ Քորթնի Իսահակին (Ֆորման)[4]։ Իզաբելա Ֆորմանը ապրում է Շվեդիայում, որտեղ 2010 թվականից զբաղվում է բլոգերությամբ՝ ներկայանալով BellaNeutella անունով[10]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆորման» հոդվածին։