Ռադիոյի համաշխարհային օր

Ռադիոյի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է փետրվարի 13-ին։ Հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի կողմից։



Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՓետրվարի 13
Հաստատված2012
Անվանված էռադիոկայան
Ի հիշատակռադիոկայան[1][2]
Կայքdiamundialradio.org/?qen(իսպ.), worldradioday.org(անգլ.), en.unesco.org/commemorations/worldradioday(անգլ.) և un.org/en/observances/radio-day(անգլ.)

Տոնի հաստատում

2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը 36/C63 բանաձևում փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր։ Այդ օրը՝ 1946 թվականին, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծել է ՄԱԿ-ի ռադիոն։ Ի սկզբանե առաջարկն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իսպանիայի մշտական պատվիրակության կողմից[3]։

ՄԱԿ-ը պաշտոնապես աջակցում է Ռադիոյի համաշխարհային օրվան։

2013 թվականի հունվարի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պաշտոնապես ընդունել է Ռադիոյի համաշխարհային օրվա հռչակումը։ 67-րդ նիստում ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի վերաբերյալ բանաձևը, որը փետրվարի 13-ին հռչակվել է Ռադիոյի համաշխարհային օր։ Նախաձեռնությունը բխել է նաև Իսպանիայի թագավորության կողմից և առաջադրվել է ՄԱԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչության կողմից[4]։

Աղբյուր

Ռադիոյի համաշխարհային օրվա ստեղծման գաղափարը հղացել է Ռադիոյի իսպանական ակադեմիայի նախագահ Խորխե Ալվարեսը։ 2008 թվականի հունվարին նա ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուրայի աջակցությունը։ 2011 թվականին Իսպանիայի դեսպան Իոն դե լյա Ռիվայի պաշտոնական առաջարկությամբ հաստատվել է Ռադիոյի համաշխարհային օրը։ Ավելի ուշ՝ 2012 թվականին, Ռադիոյի իսպանական ակադեմիան առաջ է քաշել Ռադիոյի համաշխարհային օրվա կոմիտեի ստեղծման գաղափարը, որի նպատակն է խթանել այս օրվա ամենամյա նշումը և այդ կերպ մեծացնել հաղորդակցման այս միջոցի հեղինակությունը[5]։

Ռադիոյի համաշխարհային օրվա թեմաներ

ՏարիԹեմա
2016Ռադիոն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ
2015[2]Երիտասարդությունը և ռադիոն
2014Սեռերի հավասարությունը ռադիոյում
2013[3]Ռադիոյի համաշխարհային օր 2013
2012[4]Ռադիոյի համաշխարհային օր 2012

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ