Ռադոյե Դոմանովիչ

Ռադոյե Դոմանովիչ (սերբ.՝ Радоје Домановић, փետրվարի 4 (16), 1873[1], Ovsište, Սերբիայի իշխանություն[2] - օգոստոսի 4 (17), 1908[1], Բելգրադ, Սերբիայի թագավորություն[2]), սերբ արձակագիր, երգիծաբան։

Ռադոյե Դոմանովիչ
Радоје Домановић
Ծնվել էփետրվարի 4 (16), 1873[1]
ԾննդավայրOvsište, Սերբիայի իշխանություն[2]
Վախճանվել էօգոստոսի 4 (17), 1908[1] (35 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիայի թագավորություն[2]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, գիտաֆանտաստիկ գրող, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն Սերբիայի թագավորություն
ԿրթությունԲելգրադի համալսարան (1894) և First Kragujevac Gymnasium?
Ուշագրավ աշխատանքներThe Leader?
Կայքdomanovic.org
 Radoje Domanović Վիքիպահեստում

Ռադոյե Դոմանովիչը սերբական գրականության մեջ քննադատական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Գրական կյանք է մուտք գործել Ալեքսանդր Օբրենիվիչի ռեժիմի տարիներին։

Գրական գործունեության սկզբին Ռադոյե Դոմանովիչը անդրադառնում է սերբական գրականության ավանդական թեմաներին՝ պատկերելով գավառի ու գյուղի կյանքին, սակայն շոիտով նա անցում է կատարում քաղաքական երգիծանքը։ Թեպետ նա իր ստեղծագործություններում շոշափում է ժամանակակից քաղաքական դաշտում առկա խնդիրներւ, սակայն դրանց սուր երգիծանքը չի կորցրել արդիականությունը նաև այսօր։ Նրա ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ «Առաջնորդը», «Մեռյալ ծովը», «Ստրադիան», որտեղ ծաղրվում է բռնապետությունն ու անհոգի բյուրոկրատիան, քաղաքական վախկոտությունը, անսկզբունքայնությունն ու ստրկամտությունը, այսօր էլ պահպանել են իրենց հնչեղությունը[3]։

Ռադոյե Դոմանովիչը հայերեն

  • Ստրադիա (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1957, 99 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վախթանգ Գևորգյան։
  • Ստրադիա Արխիվացված 2020-02-24 Wayback Machine (վիպակ), Ե., «Շեմ», 2009, 103 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վախթանգ Գևորգյան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադոյե Դոմանովիչ» հոդվածին։