Ռալֆ Հենրի Բաեր

Ռալֆ Հենրի Բաեր (անգլ.՝ Ralph Henry Baer, մարտի 8, 1922(1922-03-08)[1][2], Rodalben, Հարավարևմտյան Պֆալց, Ռայնլանդ Պֆալց[3] - դեկտեմբերի 6, 2014(2014-12-06)[4][5][6][…], Մանչեսթր (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]), հրեա-գերմանական ծագմամբ ամերիկացի գյուտարար, տեսախաղերի նախագծող, ինժեներ, գործարար, որն ստացել է «Տեսախաղերի հայր»[13] մականունը՝ այդ ինդուստրիայի զարգացման գործում (հատկապես համակարգչային խաղերի ստեղծման առաջին տարիներին) իր ունեցած հսկայական ավանդի համար։

Ռալֆ Հենրի Բաեր
անգլ.՝ Ralph H. Baer
Ծնվել էմարտի 8, 1922(1922-03-08)[1][2]
Rodalben, Հարավարևմտյան Պֆալց, Ռայնլանդ Պֆալց[3]
Մահացել էդեկտեմբերի 6, 2014(2014-12-06)[4][5][6][…] (92 տարեկան)
Մանչեսթր (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]
բնական մահով
Քաղաքացիություն Գերմանիա[7] և  ԱՄՆ[8][9]
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար, video game developer և դիզայներ
Հաստատություն(ներ)Loral Corporation? և Sanders Associates?
Գործունեության ոլորտտեխնոլոգիա
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ
Գիտական աստիճանգիտության բակալավր (1949)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Պարգևներ
Կայքralphbaer.com
 Ralph Baer Վիքիպահեստում

Կենսագրություն

ԱՄՆ նախագահ Ջ. Բուշ կրտսերը (աջից) Ռալֆ Բաերին (ձախից) հանձնում է Ազգային մեդալ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում, 2006 թվականի փետրվար

Ռուդոլֆ Հենրիխ Բաերը (գյուտարարի իսկական անունը) ծնվել է 1922 թվականի մարտի 8-ին Ռոդալբեն քաղաքում։ Նրա հայրը՝ Լեո Բաուերը, աշխատել է որպես կաշվեկար մոտակա Պիրմազենս քաղաքի կոշկեղենի արտադրամասում[14]։ Մայրը եղել է Լոտտե Բաուերը (մինչև ամուսնությունը՝ Կիրշբաում, անգլ.՝ Charlotte Lauren Kirschbaum, 1899—1999):

1933 թվականին՝ 11 տարեկան հասակում, երբ իշխանության գլուխ են անցնում նացիստները, Բաերը հեռացվում է դպրոցից՝ իր հրեական ծագման պատճառով[15]։ Նրա ընտանիքը զգում է, որ երկրում հրեաների հետապնդումներն ավելի են սաստկանում, ուստի 1938 թվականի օգոստոսին, երբ Ռուդոլֆը 16 տարեկան էր, նրանք արտագաղթում են ԱՄՆ և ժամանում Նյու Յորք։ Դա տեղի է ունենում տխրահռչակ «Բյուրեղապակյա գիշերվանից»[13] երեք ամիս առաջ։ Շուտով ապագա գյուտարարը փոքր-ինչ փոխում է իր անունը և հպատակագրվում՝ դառնալով ԱՄՆ քաղաքացի[16][17][18][19][20][21][22][23]։

ԱՄՆ ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ անց Բաերն արդեն աշխատում էր մանիկյուրային հավաքածուների տուփեր արտադրող գործարանում՝ շաբաթական վաստակելով 12 դոլար (2014 թվականի գներով՝ ավելի քան 200 դոլար[24]). հենց այդտեղ 16-ամյա պատանին արել է իր առաջին գյուտը՝ փայտե սեղմակ, որը պահում էր 5-6 տուփ միաժամանակ[25], ինչն զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը[26]։ Վեց ամիս անց նա մետրոյում տեսել է ամսագրի շապիկ, որի վրա գրված էր այն մասին, որ ռադիոյի և հեռուստատեսության սպասարկման ոլորտում կարելի է մեծ գումարներ աշխատել։ Ոգեշնչված այդ գաղափարից՝ Բաերը սկսել է թեմատիկ գրականություն գնել, 1940 թվականին ավարտել է Ռադիոյի Ազգային ինստիտուտը՝ «ռադիոտեխնիկ» մասնագիտությամբ։ Ծախսելով այդ ամենի համար շուրջ մեկուկես տարի՝ Բաերը թողել է աշխատանքը գործարանում և սկսել է զբաղվել ռադիոընդունիչների, հեռուստացույցների, ալեհավաքների սպասարկմամբ։ 1943 թվականին նա զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայել ԱՄՆ-ում, այնուհետև ևս երկու տարի Անգլիայի և Ֆրանսիայի ռազմական հետախուզությունում[13]՝ շարքայինի կոչումով (անձնական համար՝ 32887607)[15]:

Պատերազմից վերադառնալով՝ Բաերն ընդունվել է Ամերիկյան հեռուստատեսային տեխնոլոգիաների ինստիտուտը Չիկագոյում և 1949 թվականին ավարտել այն՝ «հեռուստատեսային ինժեներ» մասնագիտությամբ (այն ժամանակ ծայրահեղ հազվադեպություն) և «գիտությունների բակալավրի» աստիճանով[27][28][29]։ Նույն թվականին Բաերը գլխավոր ինժեների պաշտոն է ստացել Wappler, Inc. փոքրիկ ֆիրմայում, որը կենտրոնացած էր բժշկական էլեկտրական սարքավորումների ստեղծման վրա։ Այստեղ ևս նա կարողացել է իրեն դրսևորել որպես գյուտարար. նա կատարելագործել է և ստեղծել էլեկտրական հերձադանակներ, էպիլյատորներ և այլ սարքեր։

1951 թվականին Բաերը տեղափոխվել է Loral Corporation ընկերություն, որտեղ ևս աշխատել է որպես ավագ ինժեներ՝ զբաղվելով IBM-ի համար անհրաժեշտ սարքավորումների բարելավմամբ։

1952 թվականից մինչև 1956 թվականը աշխատել է Transitron, Inc. ընկերությունում որպես ավագ ինժեներ, իսկ ավելի ուշ՝ որպես փոխնախագահ[30]։

1955 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ էլ ապրել է իր կյանքի մնացած մասը[31]։

1956 թվականին Բաերը հիմնադրել է իր սեփական ընկերությունը։ Այնտեղ աշխատել են մինչև 500 ինժեներներ, որոնք զբաղվել են հիմնականում ռազմական պատվերներով[32]։ Հենց այդ աշխատանքն էր, որ Բաերին այնպիսի գաղափար ներշնչեց, որն արդյունքում հանգեցրել է աշխարհում առաջին խաղային վահանակի ստեղծմանը։

1972 թվականին Բաերն սկսել է համագործակցել նոր ձևավորված Atari ընկերության հետ, որն այդ նույն տարում ստեղծել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողված արկադային ավտոմատներից մեկը՝ Pong, որի խաղի էությունը հիմնված էր Բաերի նախագծած «Սեղանի թենիսի»[33] վրա։ Ավելի ուշ Բաերի և Նոլան Բուշնելի (Atari նախագահի) միջև այդ խաղի արտոնագրման հետ կապված երկարատև վեճ սկսվեց։

1975 թվականին նա սկսել է ինքնուրույն խորհրդատվական բիզնես և համագործակցել Marvin Glass & Associates-ի հետ (Չիկագո)[34]։

1987 թվականին Բաերն անցել է թոշակի, սակայն մինչև իր կյանքի վերջը շարունակել է առաջարկել և ստեղծել նոր տեսախաղեր և էլեկտրոնային խաղալիքներ[35]։ Բաերն ունի 50 արտոնագիր ԱՄՆ-ում և ևս 100-ը՝ ողջ աշխարհում[26], որոնք կապված են ոչ միայն տեսախաղերի և էլեկտրոնային խաղալիքների հետ, այլև, օրինակ, բացիկների, դռան խոսող գորգերի և սուզանավերին հետևող համակարգերի հետ[25]։

2005 թվականին լույս է տեսել Բաերի «Տեսախաղեր։ Սկզբում»[36] գիրքը։ 2006 թվականին Ռալֆ Բաերն իր բոլոր սարքավորումներն ու փաստաթղթերը, որ կապված են իր գյուտերի հետ, նվիրել է Սմիթսոնյան ինստիտուտին[37]։

Անձնական կյանք և մահ

1952 թվականին Ռալֆ Բաերն ամուսնացել է Դենա Ուինսթոնի հետ։ Զույգը միասին ապրել է ավելի քան կես դար՝ մինչև Դենայի մահը 2006 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ՝ Ջեյմսը, Մարկը և Նենսին։ Ինքը՝ Ռալֆ Բաերը, մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մահվան պահին նա ուներ երեք երեխա և չորս թոռ[38]։ Նա թաղվել է իր մահից երեք օր անց՝ Adath Yeshurun տաճարի մոտ[39]։

Գյուտեր

«Շագանակագույն տուփ» Սմիթսոնյան ինստիտուտում
  • Ռալֆ Բաերին անվանում են տեսախաղերի գյուտարար։ Հեռուստատեսային էկրանը խաղերի համար օգտագործելու նրա առաջին փորձերը սկսվել են 1966 թվականից[26]։ Իր համար կանխապես ապահովելով երկու ինժեներների պաշտպանությունը և փորձի համար ստանալով 2500 դոլար (մոտ 17000 դոլար՝ 2014 թվականի գներով)[25]՝ Բաերը երկու տարում ստեղծել է «Շագանակագույն տուփը»՝ աշխարհում առաջին բարձակավոր համակարգը տեսախաղերի համար։ Այն ստացել է նման անվանում, քանի որ նրա արտաքին շերտը պատրաստված էր նրբատախտակից։ Չորս տարի շարունակ Բաերը չէր կարողանում գտնել այնպիսի ֆիրմա, որը կստանձներ այդ անսովոր ապրանքը շուկայում առաջ մղելու գործը։ Դա տեղի է ունեցել միայն 1972 թվականին, երբ Բաերը վերափոխել է իր «Շագանակագույն տուփը». այդ բարձակն ստացել է Magnavox Odyssey անվանումը[25]։ Ամբողջ աշխարհում այդ կցուրդներից վաճառվել է մոտ 330 հազար հատ։ Ներկայումս առաջին «Շագանակագույն տուփերից» մեկը պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում։
  • 1971 թվականի մարտին Բաերն ստացել է աշխարհում առաջին արտոնագիրը «հեռուստատեսային խաղային և ուսուցանող սարքերի» համար[40]։
  • 1972 թվականին Բաերն ստեղծել է աշխարհում առաջին լուսային ատրճանակը՝ մեկը նրանցից, որ կարողացել են մուտք գործել մասսայական շուկա՝ Shooting Gallery:
  • 1975-1978 թվականներին Բաերը նշանակալի ներդրում է ունեցել Magnavox Odyssey սերիայի կցուրդների մոդելների զարգացման գործում։
  • 1978 թվականին[34] հանրությանն է ներկայացվել Հովարդ Մորիսոնի հետ համատեղ մշակված «Սայմոն» խաղը[41], իսկ 1979 թվականին՝ նրա «Սուպեր Սայմոն» շարունակությունը։
  • 1979 թվականին թողարկվել է անգլ.՝ Ideal Maniac խաղը, որն ավելի քիչ հանրաճանաչություն է ունեցել, քան «Սայմոնը»։

Մրցանակներ և ճանաչում

  • 2004 — ԱՄՆ Ազգային մեդալ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում[42][43][44]
  • 2005 — G-Phoria «Լեգենդ» անվանակարգում[45]
  • 2008 — IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award[46]
  • 2008 — «Պիոներ» մրցանակ Խաղեր մշակողների համաաժողովում[47]
  • 2010 — ընդգրկվել է Գյուտարարների փառքի ազգային սրահում (National Inventors Hall of Fame)[48]
  • 2014 — Էդիսոնի մեդալ[49]
  • 2014 — Քարնեգի կորպորացիայի կողմից ընդգրկվել է «Ներգաղթյալները՝ Ամերիկայի հպարտություն»[39] ցուցակում
  • Էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի ինժեներների Ինստիտուտի ցմահ պատվավոր անդամ
  • Բայերը հետմահու պարգևատրվել է Ինտերակտիվ արվեստների և գիտությունների ակադեմիայի Պիոներ մրցանակով 2015 թվականիի Խաղերի մշակողների համաժողովում[50][51]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Further reading

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Հենրի Բաեր» հոդվածին։