Ռենատո Տապիա

Ռենատո Տապիա Կարտիխո (իսպ.՝ Renato Tapia Cortijo; հուլիսի 28, 1995(1995-07-28)[1][2], Լիմա, Պերու[2]), պերուացի ֆուտբոլիստ, «Ֆեյենորդ» ակումբի և Պերուի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Տապիա Ռենատո
Renato Tapia Cortijo
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌենատո Տապիա Կարտիխո
Քաղաքացիությունը Պերու
Ծննդյան ամսաթիվհուլիսի 28, 1995(1995-07-28)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[2]
Հասակ176 սմ
Քաշ77 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖեյենորդ
Համար20
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Տվենտե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2014—2016Նիդերլանդներ Տվենտե 31 (6)
2016—այժմՆիդերլանդներ Ֆեյենորդ26 (2)
Ազգային հավաքական
2011Պերու Պերու (մինչև 17)4 (0)
2013Պերու Պերու (մինչև 20)6 (0)
2015—այժմՊերու Պերու34 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Ռենատոն նիդերլանդական «Տվենտե» ակումբի սան է։ 2014 թվականի օգոստոսի 9-ին «Կոմբյուրա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիայի շրջանակներում[3]։ 2015 թվականի հունվարի 31-ին «Կոմբյուաա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռենատեն խփել է իր առաջին գոլը «Տվենտե» ակումբի կազմում[4]։

2016 թվականի սկզբին Ռենատոն տեղափոխվել է «Ֆեյենորդ» ակումբի կազմ[5]։ Տրանսվերի արժեքը կազմում էր 2.4 մլն եվրո։ Փետրվարի 7-ին ամստերդամի «Այաքս» ակումբի դեմ խաղի ժամանակ Ռենատոն կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ 2017 թվականին նա իր թիմին օգնել է 18 տարվա մեջ առաջին անգամ հաղթել առաջնությանը։

Միջազգային կարիերա

2011 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի պատանեկան հավաքականի կազմում մասնակցելում Հարավային Ամերիկայի առաջնությանը, որը անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[7], Էվադորի[8], Բոլիվիայի[9] և Ուրուգվայի[10] հավաքականների դեմ խաղերում։

2013 թվականին Ռենատոն ընդգրկվել է Պերուի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը անցկացվում էր Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Վենեսուելայի[11], Պարագվայի[12], երկու անգամ Ուրուգվայի[13][14] և Էկվադորի[15][16] հավաքականների դեմ խաղերում։

2015 թվականին Վենեսուելայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ռենատոն կատրել է իր նորամուտը Պերուի ազգային հավաքականի կազմում[17]։

2016 թվականի ամռանը Ռենատոն ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Հայիթիի[18], Էկվադորի[19], Բրազիլիաի[20] և Կոլումբիայի[21] հավաքականների դեմ խաղերում։

Նույն թվականի սեպտեմբերի 7-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Էկվադորի հավաքականի դեմ խաղում Ռենատոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[22]։

2018 թվականին Ռենատոն ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[23] և Ավստրալիայի[24] հավաքականների դեմ խաղերում։

Գոլերը Պերուի հավաքականի կազմում

#ամիսվայրհակառակորդհաշիվարդյունքմիցությաուն
01.7 սեպտեմբերի, 2016Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Էկվադեր2:12:1ԱԱ 2018 որակավորման փուլ
02.13 հուլիսի, 2017Վիրգեն դե Չապի, Արեքիպա, Պերու Ճամայկա2:03:1Ընկերական խաղ
03.27 մարտ, 2018Ռեդ Բուլ Արենա , Հարրիսոն, ԱՄՆ Իսլանդիա0:11:3Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

Թիմանյի

«Ֆեյենորդ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատո Տապիա» հոդվածին։