Ռիշատ

Ռիշատ (Գուել֊Էր֊Ռիշատ, հայտնի է նաև որպես Սահարայի աչք), երկրաբանական ձևավորում տեղակայված Սահարա անապատի մավրիտանիական մասում, Ուդան բնակավայրի մոտ, Տաուդենիի սինեկլիզի մեջ[1]։

Ռիշատի կառուցվածքը արբանյակային լուսանկարը։ Լուսանկարը հիմնաված է ջերմային արտաճառագայթման վրաև արված է ռադիոմետրով ASTER 2000 թվականի հոկտեմբերի 7֊ին
Տեղագրական վերակառուցում (մասշտաբ 6:1 ըստ ուղղահայաց առանցքի) արբանյակային լուսանկար։ Գույների նշանակությունը․ հիմնածայր՝ շականակագույն, ավազ՝ դեղին, սպիտակ, բուսականություն՝ կանաչ, նստվածքներ՝ երկնագույն

Կառուցվածքի տրամագիծը 50 կիլոմետր է[2]։ Ռիշատի կառուցվածքի մեջ գտնվել է դոլերիտի ինտրուզիա[1][3]։ Արբանյակից արված լուսանկարի մեջ կանաչ գույնին համապատասխանում է աղքատիկ բուսականությունը, որ գոյացել է գոյացության կենտրոնից ավելի հարավ արևելք։ Բավականին երկար ժամանակ Ռիշատի կառուցվածքը ծառայել է որպես կողմնորոշիչ տիեզերագնացների համար, քանի որ հանդիսանում էր լավ տեսանելի օբիեկտ ոչինչով աչքի չնկնող անապատի ընդարձակ տարածքում։ Հատազետվել է մասնավորապես Վալենտին Լեբեդևի կողմից «Սալյուտ֊7» օդանավից, 1982 թվականի հոկտեմբերի 24֊ին, նա Ռիշատը համեմատեց մանկական բազմագույն օղակներով բուրգի հետ[4]:44։

Ծագում

Համարվում է, որ Ռիշատը առաջացել է հին պրոտերոզոյան և օրդովիկի ժամանակաշրջանների միջև (ամենահին օղակը ձևավորվել է 500—600 մլն տարի առաջ)։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ շրջանաձև կառուցվածքը համարվում է բախման խառնարան, սակայն այս գիտաենթադրությունը չի համապատասխանում հատակի հարթ մակերեսին և հարվածային ազդեցության հետքերով լեռնային տեսակների բացարձակ բացակայությունը։ Այն, որ կառուցվածքի ձևավորումը առաջացել է հրաբխային ժայթքման հետևանքով նույնպես քիչ է հավանական, քանի որ բացակայում է ժայթքումից առաջացած խառնարանը և հրաբխային լեռնատեսակները։

Ժամանակակից գիտնականները ենթադրում են[5], որ Ռիշատի նստվածքային ապարների կառուցվածքը համարվում է էրոզիայի գործունեության արդյունք երկրակեղևի բարձրացված հատվածներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշատ» հոդվածին։