Ռիշտա

Ռիշտա կամ գվինեական որդ (տաջ.՝ թել, լատին․՝ dracunculus - փոքրիկ վիշապ օձ), մակաբույծ կլոր որդ, որն առաջացնում է դրակունկուլոզ ճիճվային հիվանդություն[2]։

Ռիշտա
Տեսակտաքսոն
ՀետևանքԴրակունկուլոզ
Անվանվել էՄադինա[1]
 Dracunculus medinensis Վիքիպահեստում

Հարուցիչ

Հարուցիչը նեմատոդների racunculus medinensis դասի (տեղադրվում է հիմնականում ենթամաշկային ճարպաշերտում)։ Էգի երկարությունը 32-120 սմ է, արուինը՝ մինչև 4 սմ, լայնությունը՝ 0,5-1,7 մմ։ Հիվանդանում են մարդը և որոշ կենդանիներ (շուն, շնագայլ և այլն)։

Տարածում

Տարածված է Աֆրիկայի[3], Հնդկաստանի, Արաբական թերակղզու, Իրանի, Բրազիլիայի մի շարք շրջաններում։ ԽՍՀՄ-ում նկատվել է Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ 1932 թվականից հետո դեպքեր չեն գրանցվել։

ամսաթիվՀարավային ՍուդանՄալիԵթովպիաՉադԳանաընդհանուր
20075,815[4]313[4]0[4]0[5]3,358[4]9486
20083,618[4]417[4]41[4]0[5]501[4]4577
20092,733186240[5]2423186
20101,698[6]57[6]21[6]10[6]8[6]1794
20111,028[7]12[7]8[7]10[7]0[7]1058
2012521[7]7[7]4[7]10[7]0542
2013113[7]11[7]7[7]14[7]0[7]148
201470[7]40[7]3[7]13[7]0[7]126
2015 (up to 30 April)0[7]0[7]0[7]3[7]0[7]3

Պաթոգենեզ

Dracunculus medinensis կենսական ցիկլ

Հարուցիչի վերջնական տերը մարդն է, հազվադեպ՝ շունը։ Միջանկյալ տերերը քաղցրահամ ջրերում ապրող ցիկլոպներն են, որոնց օրգանիզմում որդի թրթուրները զարգանում են։ Մարդը վարակվում է այդ ցիկլոպները ջրի հետ կուլ տալով։ Վարակումից 9-14 ամիս անց առաջանում են ալկրգիական երևույթներ (եղնջացան, շնչահեղձության նոպաներ և այլն), սրտխառնոց, փսխում, լուծ, ուշաթափություն և այլն։ Մաշկի վրա, որդի տեղադրության հատվածում, գոյանում է բուշտ, որը մի քանի օր անց պատռվում է և բացվածքում երևում որդի գլխիկը։ Ջրի հետ շփվելիս (լողանալիս) ախտահարված հատվածից որդի թրթուրներն անցնում են ջրի մեջ։

Դրակունկուլոզը կարող է բարդանալ ձուսպապարկի բորբոքումով, որդերի անշարժացմամբ։

Բուժում

Բուժումը որդի վիրաբուժական հեռացում, հակաալերգիական և հակաբորբոքային միջոցներ։ Կանխարգելումը․ ջրամատակարարման աղբյուրների սան․ պահպանության կանոնների կիրառումը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Зоология беспозвоночных/под ред. В. Вестхайде и Р. Ригера. — М.: Т-во научных изданий КМК, 2008.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։