Տաջիկերեն

Տաջիկերեն (забони Тоҷикӣ, երբեմն անվանվում է պարսկերենի տաջիկական բարբառ, պարս.՝ فارسی تاجیکی - ֆարսի-տոջիկի), Տաջիկիստանի պետական լեզուն, Աֆղանստանի տարածաշրջանային լեզուներից մեկը, տարածված է նաև Ուզբեկստանի որոշ շրջաններում։ Տաջիկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղավորման իրանական խմբին։

Տաջիկերեն
забо́ни тоҷикӣ́ [za’bɔːni tɔːd͡ʒi’ki]
Ինքնանվանում
Տեսակլեզու, կենդանի լեզու, Persian dialect? և պաշտոնական լեզու
Ենթադասպարսկերեն և languages of Tajikistan?
Երկրներ{{{2}}} Տաջիկստան
{{{2}}} Աֆղանստան
{{{2}}} Ուզբեկստան
{{{2}}} Ղրղզստան
Սփյուռք՝
{{{2}}} Ղազախստան
 Ռուսաստան
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Տաջիկստան
Խոսողների քանակ14 000 000 մարդ (2018)[1]
Լեզվակիրների թիվը6 մլն․
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Հնդիրանական ճյուղ
Իրանական խումբ
Արևմտաիրանական ենթախումբ
Գրերի համակարգկիրիլիցա
IETFtg
ԳՕՍՏ 7.75–97տաջ 640
ISO 639-1tg
ISO 639-2tgk
ISO 639-3tgk

Տաջիկերենի տարածվածությունը
 Tajik language Վիքիպահեստում

Դասական պարսկերենից առանձնացումը տեղի է ունեցել մոտավորապես 15-րդ դարում։ Ներկայումս տաջիկերենը զգալիորեն տարբերվում է պարսկերենից, իսկ 1940 թվականին կյուրեղյան գրերի հիման վրա այբուբենի ընդունումն էլ ավելի է ամրապնդել այդ տարբերությունը։ Բացի դրանից տաջիկերենի բառապաշարը պարսկերենի համեմատությամբ ավելի արխայիկ է, նրանում նաև մեծ է ռուսերենից փոխառված բառերի թիվը։

Գրերը

Մինչև 1928 թ. տաջիկերենի գրերի հիմքում դրված էին արաբական գրերը (պարսկերենի այբուբենի նմանությամբ)։

Տաջիկերենի այբուբենը արաբերեն գրերի հիմքի վրա
رذدخحچجثتپبا
/ɾ//z//d//χ//h//ʧ//ʤ//s//t//p//b//o/
قفغعظطضصشسژز
/q//f//ɣ//ʔ//z//t//z//s//ʃ//s//ʒ//z/
یهونملگک
/j//h//v//n//m//l//ɡ//k/

1930 - 1940 թթ. օգտագործվում էր լատինատառ այբուբեն

A aB bC cÇ çD dE eF fG g
Ƣ ƣH hI iĪ īJ jK kL lM m
N nO oP pQ qR rS sŞ şT t
U uŪ ūV vX xZ zƵ ƶ'

Կիրիլիկ գրերի հիման վրա ժամանակակից այբուբենը

А аБ бВ вГ гҒ ғД дЕ еЁ ё
Ж жЗ зИ иЙ йӢ ӣК кҚ қЛ л
М мН нО оП пР рС сТ тУ у
Ӯ ӯФ фХ хҲ ҳЧ чҶ ҷШ шЪ ъ
Э эЮ юЯ я

Ծանոթագրություններ

Տես նաև

  • Տաջիկերեն Վիքիպեդիա
  • Տաջիկերեն գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաջիկերեն» հոդվածին։