Ռիո Գրանդե (քաղաք)

Ռիո Գրանդե (իսպաներեն՝ Río Grande), քաղաք Արգենտինայի ծայր հարավային մասում՝ «Հրո երկիր, Անտարկտիդա և և Հարավային Ատլանտիկայի կղզիներ» պրովինցիայում։ Այդ պրովինցիայի խոշորագույն բնակավայրն է և արդյունաբերական կենտրոնը, ինչպես նաև՝Ռիո Գրանդե դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հրո երկիր կղզու հյուսիս-արևելքում, Ռիո Գրանդե գետի գետաբերանի մոտ, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Աշխարհի ծայր հարավային բնակավայրերից մեկն է (ավելի հարավ ընկած են միայն արգենտինական Ուշուայա, Տոլյուին քաղաքներն ու չիլիական մի քանի ավան)։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 66 475 բնակիչ[1]; 2017 թվականին այդ ցուցանիշը հասել է 84 200-ի[2]։

Բնակավայր
Ռիո Գրանդե
իսպ.՝ Río Grande
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված էհուլիսի 11, 1921 թ.
Մակերես12 181 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ02964
Փոստային դասիչV9420
Պաշտոնական կայքriogrande.gob.ar/mun/index.php/es/
Ռիո Գրանդե (քաղաք) (Արգենտինա)##
Ռիո Գրանդե (քաղաք) (Արգենտինա)

Քաղաքը հիմնադրվել է 1921 թվականին, Պատագոնիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Սկզբնական շրջանում եղել է ֆերմերական ավան, որի բնակիչները շրջակայքում առկա հիանալի արոտավայրերի շնորհիվ զարկ են տվել անասնապահությանը[3]։

Քույր քաղաքներ

Կլիմա

Ռիո Գրանդեի կլիման, որի վրա ուժեղ ազդեցություն է գործում օվկիանոսը, հիմնականում սառն է, հաճախ՝ չափազանց քամոտ։ Այն բնորոշվում է որպես ենթաանտարկտիկական կամ ենթաբևեռային օվկիանոսային (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfc), կլոր տարին սառը ջերմաստիճանի գերակայությամբ, կիպ սահմանակցելով ցուրտ կիսաչոր (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk) և տունդրայի կլիմային (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ ET): Տարվա ամենատաք ամիսների՝ հունվարի ու փետրվարի միջին ամսական ջերմաստիճանը 11 °C (51.8 °F) է, ամենացուրտ ամիսներինը՝ 0 °C (32.0 °F): Ռիո Գրանդեն Արգենտինայի ամենացածր միջին ամսական ջերմաստիճան ունեցող քաղաքներից է[11]։ Տեղումների միջին տարեկան քանակությունը մոտավորապես 330 millimetres (13 in) է։ Ցերեկվա տևողության տատանումները չափազանց մեծ են. ձմռանը՝ մինչև յոթ ժամ, ամռանը՝ մինչև տասնյոթ ժամ։ Ձյուն կարող է տեղալ նույնիսկ ամռան կեսին, սառնամանիքներ կարող են լինել տարվա ընթացքում ցանկացած ժամանակ, բայց սովորաբար սկսվում են փետրվարի 23-ից և ձգվում մինչև նոյեմբերի 22[12]։ Ամառները հիմնականում քամոտ են ու ամպամած, սառնաշունչ գիշերներով։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 30.8 °C (87.4 °F), արձանագրվել է 2019 թվականի փետրվարի 4-ին[13]։ Ենթադրվում է, որ դա ծայր հարավում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանն է[14]։ Ամենացածր ջերմաստիճանը՝ −22.2 °C (−8.0 °F), արձանագրվել է 1984 թվականի հուլիսի 19-ին։

Ռիո Գրանդե, Արգենտինա (1981–2010, extremes 1941–1950 and 1961–present)[Ն 1]ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)27.5
(81.5)
30.8
(87.4)
27.0
(80.6)
23.0
(73.4)
15.4
(59.7)
13.5
(56.3)
11.6
(52.9)
12.8
(55)
17.5
(63.5)
21.0
(69.8)
23.4
(74.1)
24.8
(76.6)
30.8
(87.4)
Միջին բարձր °C (°F)16.1
(61)
15.7
(60.3)
13.5
(56.3)
10.5
(50.9)
6.5
(43.7)
3.1
(37.6)
3.0
(37.4)
5.2
(41.4)
8.3
(46.9)
11.4
(52.5)
13.4
(56.1)
15.1
(59.2)
10.2
(50.4)
Միջին օրական °C (°F)10.9
(51.6)
10.3
(50.5)
8.1
(46.6)
5.5
(41.9)
2.6
(36.7)
−0.1
(31.8)
−0.2
(31.6)
1.4
(34.5)
3.5
(38.3)
6.2
(43.2)
8.4
(47.1)
10.0
(50)
5.6
(42.1)
Միջին ցածր °C (°F)5.7
(42.3)
5.4
(41.7)
3.5
(38.3)
1.6
(34.9)
−0.8
(30.6)
−3.2
(26.2)
−3.1
(26.4)
−1.7
(28.9)
−0.2
(31.6)
1.6
(34.9)
3.3
(37.9)
4.8
(40.6)
1.4
(34.5)
Ռեկորդային ցածր °C (°F)−5.1
(22.8)
−6.0
(21.2)
−8.2
(17.2)
−13.2
(8.2)
−13.1
(8.4)
−20.0
(−4)
−22.2
(−8)
−14.9
(5.2)
−10.7
(12.7)
−8.2
(17.2)
−6.6
(20.1)
−5.5
(22.1)
−22.2
(−8)
Տեղումներ մմ (դյույմ)36.0
(1.417)
29.7
(1.169)
27.2
(1.071)
28.8
(1.134)
29.4
(1.157)
26.7
(1.051)
23.9
(0.941)
20.7
(0.815)
17.1
(0.673)
18.5
(0.728)
27.0
(1.063)
36.0
(1.417)
321.0
(12.638)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)12.410.99.99.89.98.07.67.67.97.89.211.3112.3
% խոնավություն72.774.677.882.486.087.786.584.579.573.870.070.678.8
Միջին ամսական արևային ժամ170.5175.2155.0114.077.584.086.8114.7147.0186.0186.0192.21688,9
Տոկոս հնարավոր արևի լույս33434036293735394244393637.8
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional[15][16]
Աղբյուր #2: Secretaria de Mineria (extremes and sun 1941–1950 and 1971–1990)[17]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Գրանդե (քաղաք)» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found