Ռիք Էսթլի

Ռիք Էսթլի (անգլ.՝ Rick Astley, փետրվարի 6, 1966(1966-02-06)[1], Newton-le-Willows, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), 1980-ական թվականների բրիտանացի պարային երաժշտության կատարող, բարիտոն[3]։ Նրա ամենահայտնի երգն է՝ «Never Gonna Give You Up»-ը, որը 5 շաբաթ անընդմեջ մնացել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականներում, իսկ 2007 թվականին ստեղծել է համացանցային մեմ «Rickrolled»-ը[4].

Ռիք Էսթլի
Ռիք Էսթլին 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունRichard Paul Astley
Ի ծնե անունՌիչարդ Պոլ Էսթլի
Ծնվել է6 փետրվարի 1966 թվական
Newton-Le-Willows, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԺանրերՊարային, փոփ, դիսկոտեկ, սոուլ
ՄասնագիտությունԵրգիչ, երաժիշտ, հեղինակ կատարող
Երգչաձայնքնարական բարիտոն
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլStock Aitken WatermanRCA RecordsPolydor Records
ԱմուսինLene Bausager?
ԿայքՊաշտոնական կայք
 Rick Astley Վիքիպահեստում

Ռիք Էսթլին 1986-1989 թվականներին թողարկել է երկու հաջողակ ալբոմ դիսկոտեկ և պարային փոփ ոճերում, որից հետո որոշել է զբաղվել սոուլով։ Նրա հետագա ստեղծագործությունը ունեցել է սահմանափակ հաջողություն, և 1993 թվականին Ռիքը ընդհատել է կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ։ Նա վերսկսեց իր կարիերան հինգ տարի անց և 2001 թվականին ձայնագրել է նոր ալբոմ, այդ պահից սկսած նա պարբերաբար թողարկում է երգեր և ելույթ է ունեում համերգներով ամբողջ աշխարհում։ 2008 թվականին հաղթել է MTV Europe Music Awards մրցանակը, «Բոլոր ժամանակների լավագույն կատարող» անվանակարգում համացանցային գործակալության աջակցության շնորհիվ, բայց մրցանակաբաշխության ժամանակ չի հայտնվել։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ռիչարդ Պոլ Էսթլին ծնվել է 6 փետրվարի 1966 թվականին[5], Newton-le-Willows- ում[6] և եղել է չորրորդ երեխան ֆերմերի ընտանիքում[7]։ Ռիքի ծնողները բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր, և Ռիքը մնացել հոր դաստիարակությանը[8]։ 10 տարեկանում նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում[9], չնայած նրա խոսքերի, որ նա վերցվել է «ինչպես և բոլորը, ով կարողանում էր երգել»[6]։ Դպրոցում սովորելու ընթացքում Ռիք Էսթիլը ստեղծել է մի քանի տեղի խմբեր և եղել է նրանց հարվածային գործիքներ նվագողը. այդ խմբերի ցանկին են պատկանում նաև Give Way ծանր ռոքի խումբը, որտեղ նա ծանոթացել է Դեյվիդ Մորրիսի[3][10] հետ։ Դպրոցը ավարտելուց հետո Էսթլին ընդունվել է, որպես վարորդ իր հոր գյուղատնտեսական ֆերմայում, երեկոյան նվագել է հարվածային գործիքներ տեղի ակումբում[9][6]։

Երաժշտական կարիերա

Կարիերայի սկիզբ

1985 թվականին Ռիք Էսթիլը սկսել է ելույթ ունենալ տեղի սոուլ FBI խմբում, որպես թմբկահար[11]։ Այն բանից հետո, երբ խմբից հեռացան վոկալիստը և Մորրիսը, ովքեր որոշել են կենտրոնանալ վարսահարդարի կարիերայի վրա[10], Ռիքը դարձել է խմբի վոկալիստը։ Այդ ժամանակ նրան նկատել է պրոդյուսեր Պիթ Ուոթերմանը, ով Էսթլիին առաջարկեց տեղափոխվել Լոնդոն, իր Pete Waterman Entertainment[3] աշխատելու, RCA Records[5] լեյբլի ներքո։ Այնտեղ Մայք Ստոկի, Մեթ Էյթկենի և Պիթ Ուոթերմանի գլխավորությամբ, ավելի հայտնի, ինչպես SAW, Էսթլին սովորել է ստուդիային աշխատանքին և պատրաստվել է հետագա բեմական կարիերային։ Պատճառը, ըստ որի նա մասնակցել է միայն ձայնագրումնների, նրա խոսքերով եղել է անկարողությունը հաղթահարել վախը բեմի հանդեպ[12]։

Էսթլիի առաջին ձայնագրված երգը դարձել է հետագայում ոչ այդքան հայտնի «When You Gonna» ստեղծագործությունը, թողարկած Լիզա Քարթերի[5] հետ միասին։ Երգը գործնականորեն չի մասնակցել չարթերին[3]։

Հաջողություն

Էսթլին 2009 թվականին Դանիայում համերգի ժամանակ

Էսթլիի առաջին միասնական աշխատանքը թողարկվել է 1987 թվականի սկզբին «Never Gonna Give You Up» սինգլը, որը միանգամից բերել է կատարողին ազգային ճանաչություն։ Նա հինգ շաբաթ անընդմեջ մնացել է բրիտանական չարթերի առաջատարը և դարձել է տարվա ամենավաճառված սինգլը[13]։ Ստեղծագործությունը գլխավորել է 24 երկրների չարթերը, որոնցից են ԱՄՆ-ը, Ավստրալիան և Գերմանիան։ «Never Gonna Give You Up» սինգլը 1988 թվականին հաղթել է BRIT Awards մրցանակը, «Լավագույն բրիտանական սինգլ»[14] անվանակարգում, իսկ նրա տեսահոլովակը YouTube-ում 2016 թվականի հունիսին հավաքել է 216 միլիոն դիտում[15], որը բացատրվում է համացանցային «Rickrolled»[3] մեմի տարածումով։

Էսթլիի հաջորդ սինգլ՝ «Whenever You Need Somebody»-ը թողարկվել է նույն թվականի հոկտեմբերին։ Ստեղծագործությունը համարվում է համանուն երգի SAW մշակումը, ձայնագրված 1985 թվականին։ Սինգլը կրկնել է նախորդի հաջողությունը, զբաղեցնելով առաջին տեղերը 7 երկրների չարթերում, որոնց թվին են պատկանում՝ Գերմանիան և Շվեդիան, իսկ Մեծ Բրիտանիայում այն հասել է երրորդ տեղին[16]։

1987 թվականի նոյեմբերին թողարկվել է Whenever You Need Somebody ալբոմը։ Այն ստացել է առաջին տեղերը Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի չարթերում, ԱՄՆ-ում ալբոմը զբաղեցրել է տասներորդ տեղը, Կանադայում և Մեծ Բրիտանիայում ալբոմը դարձել է պլատինե, ԱՄՆ-ում երկու անգամ պլատինե։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի 15, 2 միլիոն օրինակ[3]։

Նույն թվականի դեկտեմբերին Ռիքը թողարկել է «When I Fall in Love» երգի քավեր տարբերակը։ Ստեղծագործությունը եղել է «Ամանորյա հիթ № 1-ի»[17] թեկնածուներից մեկը։ Հաջորդ «Together Forever» սինգլը, հրատարակված 1988 թվականին, եղել է ավելի հայտնի Ատլանտիդայի մյուս կողմում, որտեղ հասել է առաջին տեղին Billboard Hot 100-ում, Մեծ Բրիտանիայում այն հասել է երկրորդ տեղին Քայհլ Մինոուգում։ 1989 թվականին երգը առաջադրվել է «Գրեմմիում», բայց մրցանակը ստացել է Թրեյսի Չեպմենը[18]։ Հինգերորդ «It Would Take a Strong Strong Man» սինգլը եղել է ոճով ավելի մոտ սոուլին և թողարկվել է միայն Հյուսիսային Ամերիկայի համար։ Այն զբաղեցրել է առաջին տեղը Կանադայի չաթերում և տասներորդը Billboard Hot 100-ում։ Առաջնաելույթի և այս սինգլի միջև ընկած ժամանակահատվածում Էսթլին եղել է ամենավաճառվող կատարողը աշխարհում[19], Մեծ Բրիտանիայում կարիերայի առաջին կես տարին նա եղել է Топ-40 շաբաթական ցուցակում[3]։

Հրդեհը PWL ստուդիայում 1988 թվականին ավերել է ձայնագրությունների մեծ մասը[3], որի արդյունքում Էսթլիի երկրորդ ալբոմի թողարկումը հետաձգվել է մինչև 1989 թվականի հունվարը[5]։ Hold Me in Your Arms (Rick Astley album ալբոմում ընդգրկվել են հինգ սինգլ, այն հասել է ութերորդ տեղին Մեծ Բրիտանիայի չարթում, որտեղ այն ստացել է պլատինեի կարգավիճակ, և 19-րդ տեղը ԱՄՆ-ում, որտեղ դարձել է ոսկե։ Մամուլը նոր ալբոմի թողարկման պահից սկսած բացասաբար է արձագանքել Էսթլիի մասին[11], որը նվազեցրել է սինգլների վաճառքը[20]։

1989 թվականի դեկտեմբերին Ռիք Էսթլին անցկացրել է համաշխարհային շրջագայություն, որի ընթացքում այցելել է 15 երկիր[3], իսկ շրջագայության վերջում հայտարարել է, որ հոգնել է, և ցանկանում է բացահայտել իրեն երաժշտությունում այլ կերպ, այդ պատճառով հեռանում է պրոդյուսերական SAW գործակալությունից և RCA Records լեյբլից։ Դրանից հետո նա որոշեց անցնել սոուլի։ Նրա երրորդ Free ալբոմը թողարկվել է 1991 թվականին, մի շարք հայտնի երաժիշտների հետ համագործակցության շնորհիվ, որոնց շարքին են պատկանում՝ Էլթոն Ջոնը[11]։ Նույն թվականին նրա «Cry for Help» երգը հասել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի չարթերի յոթերորդ տեղը. երկու այլ սինգլներ նոր ալբոմից այդքանել հաջողակ չեն եղել։ Ընդհանուր, Free ալբոմը նշեց Ռիք Էսթլիի հաջողության վերջը[11]։

Էսթլիի հաջորդ ալբոմը՝ «Body & Soul»-ն է, որը թողարկվել է 1993 թվականին Adult contemporary ոճում[21], չի գովազդվել, քանի որ ալբոմի դուրս գալու պահին Ռիքը որոշում է կայացրել ավարտել կարիերան[3][22]։ Այդ նույն պատճառով ալբոմը բացակայել է Մեծ Բրիտանիայի չարթերից, չնայած որ ընկել է Billboard 200-ի շարքերը, զբաղեցնելով 182-րդ տեղը։ Ալբոմի երկու «The Ones You Love» և «Hopelessly» սինգլները զբաղեցրել են 19-րդ և 4-րդ տեղերը ԱՄՆ-ի չարթում։ BMI Awards-ը «Hopelessly» սինգլը անվանել է ամենաշատ կատարվող երգերից մեկը 1994 թվականին[23], այն եղել է այն քիչ երգերից մեկը, որի լսումների քանակը ռադիոյում հասել է մի քանի միլիոնի[24]։

Կարիերայի ավարտ

1993 թվականին Ռիք Էսթլին որոշել է հրաժարվել երաժշտական կարիերայից հօգուտ ընտանիքի։ Այդ ընթացքում նա զբաղվել է աղջկա Էմիլիի դաստիարակությամբ, ով ծնվել է 1992 թվականին, և մամուլը ամբողջությամբ կորցրեց հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է «Mission Statement» երգի գրմանը նախկին Marillion-ի երգիչ Ֆիշի համար։ Երգը ընդգրկվել է Raingods with Zippos ալբոմի մեջ, թողարկված 1999 թվականին[25][26]։

Էսթլին 2008 թվականին Սինգապուրում համերգի ժամանակ

Վերադարձ բեմ

1998 թվականին Ռիք Էսթլին որոշեց վերադառնալ բեմ[5] Polydor Records լեյբլի ներքո և 2001 թվականի դեկտեմբերին նա ձայնագրել է Keep It Turned On ալբոմը։ Ալբոմը թողարկվել է միայն Եվրոպայի տարածքի համար։ Ալբոմի երգերից մեկը «Sleeping»-ը դարձել է ակումբային հիթ շնորհիվ Թոդ Թերրիի ռեմիքսի[3]։

2002 թվականին թողարկվել է Ռիք Էսթլիի հիթերի հավաքածուն։ Այն հասել է 16-րդ հորիզոնականը UK Albums Chart-ում։ Առանց որևէ գովազդի վաճառվել է ավելի քան 100 հազար ալբոմի օրինակ, որի համար Բրիտանական հնչյունագրեր արտադրողների ասոցացիան նրան շնորհեց ոսկե կարգավիճակ[3]։ 2004 թվականին Էսթլին ըստ Sony BMG-ի պայմանագրի անցկացրեց առաջին շրջագայությունը 14 տարվա ընթացքում[3]։

2005 թվականի մարջին դուրս է եկել Portrait ալբոմը, որի մեծ մասը կազմված էր հայտնի ստեղծագործությունների քավեր տարբերակներից[27]։ Արդյունքը դուր չի եկել պրոդյուսերներին, ինչպես և Ռիքին, այնպես որ ալբոմը քիչ է գովազդվել[3]։

2008 թվականի ապրիլին Sony BMG-ը թողարկել է Ռիքի Էսթլիի նոր ալբոմ հավաքածու՝ The Ultimate Collection: Rick Astley: Հավաքածուն զբաղեցրել է 17-րդ տեղը Топ-40 ցուցակում[28]։ Նույն թվականի սեպտեմբերին Ռիք Էսթլին առաջադրվել է MTV Europe Music Awards-ում «Բոլոր ժամանակների լավագույն կատարող» անվանակարգում[29]։ Էսթլին ստացել է մրցանակ մեծ մասամբ շնորհիվ համացանցային գործակալության, կազմակերպած նրա երկրպագուների ճանաչության ալիքի վրա գտնվող մեմի «Rickrolled», բայց մրցանակաբաշխությանը չի հայտնվել։ Մրցանակը նրա անունից ստացել է Պերես Հիլթոնը[30]։

2000-ական թվականների ընթացքում Էսթլին ելույթ է ունեցել ամբողջ աշխարհով 1980-ականների այլ աստղերի հետ, որոնցից են Բոյ Ջորջը և Բելինդա Քարլայլը[3]։ 2009 թվականի ապրիլին նա դարձել է Time ամսագրի 4chan[31] կայքի հիմնադրի մասին պատմող հոդվածի հեղինակ։ 2010 թվականի ապրիլի 27-ից մինչ 22 մայիսի Ռիք Էսթիլը մասնակցություն է ունեցել, ինչպես հրավիրված կատարող Պիթեր Քեյի շրջագայությանը, որից հետո ձայնագրել է «Lights Out» սինգլը, սեփական լեյբլի ներքո[32]։

2010 թվականի ամռանը Էսթլին դարձել է DJ Magic Radio կիրակնօրյա հաղորդման ընթացքում, Լոնդոնում[33][34]։ Ի սկզբանե պայմանագիրը ստորագրվել է ութ շաբաթվա համար, բայց, երբ շոուն դարձել է հայտնի, այն երկարացրել են մինչև տարվա վերջ[35]։ Նույն թվականի դեկտեմբերին Էսթլին դարձել է Քրիս Էվենսի առավոտյան հաղորդման հաղորդավար BBC Radio 2-ում[36], իսկ 2011 թվականի մարտին հայտնվել է «Մարզանք ծիծաղով» կազմակերպության հեռուստամարաթոնին[37][38]։

2016 թվականի ապրիլի 7-ին Էսթլին թողարկել է իր նոր «Keep Singing»[39] սինգլը, որը միանգամից տարածել է շշուկներ նոր ալբոմի թողարկման պատրաստության մասին[40]։ Տեղեկացվել է, որ նոր ալբոմի անունը լինելու է 50 ի պատիվ երգչի հիսուն ամյակին[41]։ Այդ նույն տեղեկությունը եղել է երգչի YouTube-ի ալիքի տեսահոլովակի նկարագրության մեջ, որը ապրիլի 11 դրությամբ ուներ ավելի քան երկու միլիոն դիտում[39]։ Հունիսի 9-ին Ռիքը թողարկել է երկրորդ սինգլը՝ «Angels On My Side»-ը[42]։

Անձնական կյանք

Ռիք Էսթլին ամուսնացած է Լին Բոսեյջերի հետ, ում հետ ծանոթացել է 1988 թվականին, նրա RCA[8] շրջագայության աշխատանքների ընթացքում։ Ավելի ուշ Լինը դարձել է կինոռեժիսոր. նրա «Վերադարձ» ֆիլմը ստացել է Օսկար «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[43][44]։ Զույգի աղջիկը՝ Էմիլին[8] ծնվել է 1992 թվականին։

XXI դարի սկզբին Էսթլիի ընտանիքը ապրում է Լոնդոնի Ռիչմոնդ արվարձանում[22]։

Քննադատների կարծիքներ

Էսթլիի կարիերայի սկզբնական շրջանում դիսկոտեկ և պարային փոփ ոճը քննադատները հիմնականում դրական են գնահատել, ինչպես և նրա նոր ելույթները այդ ժամանակահատվածի հիթերով[45][46][47]։ Բացի այդ Rolling Stone ամսագրի կատարած հարցումը, որը անցկացվել է 2011 թվականին, նրա «Never Gonna Give You Up» ստեղծագործությունը դրել է 10-րդ տեղը 1980-ականների 10 ամենավատ երգերի ցուցակում, հավանաբար «Rickrolled»[48] մեմի տարածման պատճառով։

Երգչին գնահատել են տարբեր։ Նրա հաջողության գագաթնակետի ժամանակ նրան անվանել են «SAW-ի խամաճիկ»[11][49][50], չնայած նրան, որ իր երգերի բառերը նա գրել է ինքնուրույն։ 1980-ականների վերջին People ամսագիրը գրել է, որ հենց Էսթլին Քայլի Մինոուգի հետ միասին ապահով են այդ հաստատության հաջողությունը[51]։ People ամսագրի քննադատները նաև էսթլիին անվանում են ամենավառ ներկայացուցիչներից մեկը 1980-ականների ռոմանտիկական փոփ բեմի[52][53], չնայած որ, նրա պարը անվանել են «Գունատ իմիտացիա» Մայքլ Մակդոնալդի շարժումների[54]։ Մի քանի երաժշտական հրատարակություններ և քննադատներ նշել են Էսթլիի դուրեկան ձայնի մասին[6][49], որը ստիպում է վերադառնալ նրա ստեղծագործությունների լսումներին կրկին[55]։

It was like hearing a 40-year-old black man while seeing this 19-year-old white pimply kid
- Դա նման էր, որ դու լսում ես 40 տարեկան սև մարդու, իսկ տեսնում ես 19 տարեկան պզուկոտ տղայի։

Սկավառակագրություն

Էսթլիի սկավառակագրությունը ներառում է 5 ստուդիական ալբոմ, 8 հավաքածու, 2 ռեմիքս ալբոմ։ Ռիքը նաև թողարկել է 20 սինգլ, մասնակցել է 5 միասնական ալբոմների թողարկման։ Նրա 12 ստեղծագործություններից թողարկվել են տեսահոլովակներ, իսկ նրա 8 երգերը դարձել են սաունդթրեկներ ֆիլմերի համար[56][57][58][59][60], դեռ ավելին դրանցից երեքում լսվել է «Never Gonna Give You Up» երգը[61][62][63]։

Ալբոմներ

ՏարիԱլբոմԱռաջատար տեղերը չարթերումՀավաստագրեր
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
АВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[67]
 Իտալիա
ИТА
[68]
 Կանադա
КАН
[69]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Նորվեգիա
НОР
[72]
 ԱՄՆ
США
[73]
 Ֆրանսիա
ФРА
[74]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
1987Whenever You Need Somebody
  • Դուրս գալու ամսաթիվ։ 16 նոյեմբերի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP], CD, CS
143112323410522
1989Hold Me in Your Arms
  • Դուրս գալու ամսաթիվ։ 26 նոյեմբերի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP, CD, CS
1930831542281928117
1991Free
  • Դուրս գալու ամսաթիվ։ 12 մարտի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP, CD, CS
202498183424312616
1993Body & Soul
  • Դուրս գալու ամսաթիվ։ 28 սեպտեմբերի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP, CD, CS
185
2001Keep It Turned On
  • Դուրս գալու ամսաթիվ։ 3 դեկտեմբերի
  • Լեյբլ։ Polydor Records
  • Ձևաչափեր։ LP, CD, CS
56
2005Portrait
  • Դուրս գալու ամսաթիվ։ 17 հոկտեմբերի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ CD
26
201650
  • Դուրս գալու ամսաթիվ։ 10 հունիսի
  • Լեյբլ։ BMG Rights Management
  • Ձևաչափեր։ CD
721426544
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Հավաքածուներ

ՏարիԱլբոմԱռաջատար տեղերը չարթերումՀավաստագրեր
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
АВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[67]
 Դանիա
ДАН
[88]
 Իտալիա
ИТА
[68]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
2000Together Forever — Greatest Hits and More
  • Դուրս գալու թվական։ Փետրվար
  • Լեյբլ։ Sony BMG
  • Ձևաչափեր։ 2×CD
2002Greatest Hits
  • Դուրս գալու ամսաթիվ։ 19 մարտի
  • Լեյբլ։ BMG, RCA Records
  • Ձևաչափեր։ CD (+DVD), CS
165
2003
The Best of Rick Astley: Never Gonna Give You Up
  • Դուրս գալու ամսաթիվ։ 30 սեպտեմբերի
  • Լեյբլ։ BMG
  • Ձևաչափեր։ CD
3 Originals
  • Դուրս գալու ամսաթիվ։ 11 մարտի
  • Լեյբլ։ BMG
  • Ձևաչափեր։ CD
2004Love Songs
  • Դուրս գալու ամսաթիվ։ Փետրվար
  • Լեյբլ։ BMG
  • Ձևաչափեր։ CD
Artist Collection: Rick Astley
  • Դուրս գալու թվական։ 12 հոկտեմբերի
  • Լեյբլ։ BMG
  • Ձևաչափեր։ CD
Platinum & Gold Collection
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ CD
2005Collections
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ Sony BMG
  • Ձևաչափեր։ CD
2007Together Forever: The Best of Rick Astley
  • Դուրս գալու ամսաթիվ։ 17 հուլիսի
  • Լեյբլ։ Music Club Deluxe
  • Ձևաչափ։ 2×CD
2008The Ultimate Collection
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ Sony BMG
  • Ձևաչափեր։ CD
17
Playlist: The Very Best of Rick Astley
  • Դուրս գալու ամսաթիվ։ 17 հունիսի
  • Լեյբլ։ RCA Records, Legacy Records
  • Ձևաչափեր։ CD
2010Free…Plus / Body & Soul…Plus
  • Դուրս գալու ամսաթիվ։ 3 մայիսի
  • Լեյբլ։ Edsel Records
  • Ձևաչափեր։ 2×CD
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Ռեմիքս ալբոմներ

Տարիth:210px"| ԱլբոմԱռաջատար տեղերը չարթերում
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
АВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ФРГ
[67]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Նորվեգիա
НОР
[72]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
198912" Collection
  • Դուրս գալու ամսաթիվ։ 21 մարտի
  • Լեյբլ։ RCA Records, PWL Records
  • Ձևաչափեր։ CD
1990Dance Mixes
  • Դուրս գալու ամսաթիվ։ 21 մայիսի
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ CD
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Սինգլներ

ՏարիՍինգլԱռաջատար տեղերը չարթերումՀավաստագրեր
 Ավստրալիա
AВС
[89]
 Ավստրիա
АВТ
[90]
 Բելգիա
БЕЛ
[91]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[92]
 Իռլանդիա
ИРЯ
[93]
 Իսպանիա
ИСП
[94]
 Իտալիա
ИТА
[95]
 Կանադա
КАН
[96]
 Նիդերլանդներ
НИД
[97]
 Նոր Զելանդիա
НОЗ
[98]
 Նորվեգիա
НОР
[99]
 Ֆրանսիա
ФРА
[100]
 ԱՄՆ
США
[101]

 ԱՄՆ
США.
AC

[102]


 ԱՄՆ
США.
Dance
Club

[103]
 Շվեյցարիա
ШВА
[104]
 Շվեդիա
ШВЕ
[105]
 Հարավաֆրիկյան Հանրապետություն
ЮЖН
[106]
1987«Never Gonna Give You Up»[комм. 1]1421121311116111211
«Whenever You Need Somebody»342313329211117
«When I Fall in Love/My Arms Keep Missing You»2821226216/2832514123
1988«Together Forever»19102925116112101812114
«It Would Take a Strong Man»11018
«Don’t Say Goodbye»
«She Wants to Dance with Me]]»[комм. 2]1561045744810651312122
«Take Me to Your Heart»418105261143181610
1989«Hold Me in Your Arms»771032735
«Giving Up on Love»463811
«Ain't Too Proud to Beg»8916
1991«Cry for Help»[комм. 3]13227149134117117
«Move Right Out»58523338668129
«Never Knew Love»70
1993«Hopelessly»[комм. 4]3317284
«The Ones You Love»48545419
2001«Sleeping»6069
2008«Never Gonna Give You Up» (переиздание)
2010«Lights Out»97
2016«Keep Singing»
«Angels on My Side»
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։.

Համատեղ թողարկումներ

ՏարիԱլբոմԱռաջատար տեղերը չարթերում
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
АВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[67]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Նորվեգիա
НОР
[72]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
1987«When You Gonna» (Լիզա Քարթերի հետ միասին)
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP
«Learning to Live (Without Your Love)» (O’Chi Brown-ի հետ միասին)
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ Magnetic Dance
  • Ձևաչափեր։ LP
«Beethoven (I Love to Listen to) / Whenever You Need Somebody» (Eurythmics-ի հետ միասին)
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ RCA Records
  • Ձևաչափեր։ LP
«I Surrender (to the Spirit of the Night) / Never Gonna Give You-up» (Սամանտա Ֆոքսի հետ միասին)
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ Jive Records, RCA Records
  • Ձևաչափեր։ LP
2013«Winter Wonderland» (Քիմ Ուայլդի հետ միասին)
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։
  • Ձևաչափեր։ CD, ЦЗ
Знак «—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Վիդեո ալբոմներ

ՏարիԱլբոմԱռաջատար տեղերը չարթերում
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
AВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[67]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Նորվեգիա
НОР
[72]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
1989Video Hits
  • Դուրս գալու ամսաթիվ։ 7 մարտի
  • Լեյբլ։ BMG Video
  • Ձևաչափեր։ VHS, LD
2004The Artist Collection
  • Դուրս գալու ամսաթիվ։
  • Լեյբլ։ Sony BMG
  • Ձևաչափեր։ DVD
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Այլ թողարկումներ

ՏարիԱլբոմԱռաջատար տեղերը չարթերում
 Ավստրալիա
АВС
[64]
 Ավստրիա
АВТ
[65]
 Միացյալ Թագավորություն
ВЕЛ
[66]
 Գերմանիա
ГЕР
[67]
 Նիդերլանդներ
НИД
[70]
 Նոր Զելանդիա
НОЗ
[71]
 Նորվեգիա
НОР
[72]
 Շվեյցարիա
ШВА
[75]
 Շվեդիա
ШВЕ
[76]
20114 Hits
  • Դուրս գալու ամսաթիվ։ 14 հոկտեմբերի
  • Լեյբլ։ Sony Music
  • Ձևաչափեր։ CD
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի ընկել չարթ կամ չի թողարկվել երկրում։

Տեսահոլովակներ

ՏարիԵրգՌեժիսոր(ներ)[112]
1987«Never Gonna Give You Up»Սայմոն Ուեսթ
«Whenever You Need Somebody»
1988«Together Forever»Մայք Բրեյդի
«She Wants to Dance with Me»
«Take Me to Your Heart»
«Giving Up on Love»
1989«Hold Me in Your Arms»
1991«Cry for Help»
1993«Hopelessly»Գրեգ Մազուագ
2001«Sleeping»
2006«Vincent»Էնդի Գոֆֆ
2010«Lights Out»Պիթեև Քեյ[113]

Սաունդթրեկներ

ՏարիՖիլմԱլբոմԵրգ
1986Knights & EmeraldsThe Music From The Film — Knights & Emeralds«Modern Girl»[114]
1988«Zärtliche Chaoten II»Zärtliche Chaoten II (Original Soundtrack Aus Dem Kino-Film)«Never Gonna Give You Up»[115]
1994Drei Zum VerliebenDrei Zum Verlieben — Der Soundtrack Zur RTL-Serie«Hopelessly»[116]
1997«Romy and Michele's High School Reunion»More Music From The Motion Picture Romy And Michele’s Highschool Reunion«Together Forever»[117]
2002«Год первого поцелуя»Das Jahr Der Ersten Küsse — Der Original Soundtrack «Never Gonna Give You Up»[118]
2004Lovely DayLovely Day — The Perfect Soundtrack for Any Day«Wherever You Need Somebody»[119]
«Oh Happy Day»Oh Happy Day — Original Guddommelig Motion Picture Soundtrack «Pray to the Bottle», «Sing»,
«Faith, Hope & Love»[120]
2012«Keith Lemon»Music From & Inspired By Keith Lemon The Film«Never Gonna Give You Up»[121]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • LaBlanc M. L Contemporary Musicians: Profiles of the People in Music. — Farmington Hills, Michigan: Gale Research, 1991. — Vol. 5. — 243 p. — ISBN 978-0-810-32215-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիք Էսթլի» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "комм.", but no corresponding <references group="комм."/> tag was found