Ռոբերտ Գրին (գրող)

Ռոբերտ Գրին (անգլ.՝ Robert Greene, մայիսի 14, 1959(1959-05-14)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հոգեբանության և հասարակությունում ու քաղաքականությունում իշխանության գործման, ինչպես նաև ռազմավարական մտածելակերպի և գայթակղման օրենքների մասին հանրամատչելի-հրապարակախոսական գրականության ամերիկացի հեղինակ։

Ռոբերտ Գրին
անգլ.՝ Robert Greene
Ծնվել էմայիսի 14, 1959(1959-05-14)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունգրող
Լեզուամերիկյան անգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ուշագրավ աշխատանքներThe 33 Strategies of War?[3][4] և The 48 Laws of Power?[5][6]
Կայքpowerseductionandwar.com

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականին Լոս Անջելեսում՝ հրեական ընտանիքում։ Որոշ ժամանակ ուսանել է Բերքլիի համալսարանում, ավարտել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանը, ստանալով արվեստի բակալավրսի աստիճան և «դասական գրականություն և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությունը։

Ուսումը ավարտելուց հետ խմբագիր և հեղինակ է աշխատել մի քանի հրատարակչություններում, մասնավորապես գրել է Էսքվայր ամսագրի համար։ Հոլիվուդում կինոսցենարիստի անհաջող կարիերայից և, իր խոսքերով, ութսուն տարբեր զբաղմունքներից, հետո Գրինը 1990-ականների կեսերին սկսում է գրել իր հանրաճանաչ Իշխանության 48 օրենքները գիրք[7]։ 1995 թվականին Գրինը սկսում է զբաղվել Վենետիկի մոտ գտնվող «Ֆաբրիկա» անունով արվեստների դպրոցի կազմակերպմամբ, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա գրքի համահեղինակ կոնցեպտ-դիզայներ Յոսթ Էլֆերզի հետ։ Գիրք շուտով բեսթսելլեր է դառնում ԱՄՆ-ում (վաճառվել է ավելի քան 800 հազար օրինակ) և աշխարհում (թարգմանվել է ավելի քան 21 լեզվի, վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակ)։

Ծանոթագրություններ