Ռոմանտիկ կողմնորոշում

Ռոմանտիկ կողմնորոշում (սիրային կողմնորոշում), ցույց է տալիս, թե որ սեռի կամ գենդերի հանդեպ մարդը կարող է ունենալ ռոմանտիկ գրավչություն, հուզական և զգայական զգացմունքներ[1]։ Հիմնված է այն տեսակետի վրա, որ սեռական գրավչությունը մարդկային հարաբերությունների մեծ համակարգի բաղադրիչ մի մաս է։ Օրինակ՝ բիսեքսուալ անձը կարող է սեռական գրավչություն ունենալ երկու սեռերի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ, ռոմանտիկ զգացողություն ունենալ նրանցից միայն մեկի հանդեպ։ Ավելին, զուգընկերների միջև հուզական կամ ռոմանտիկ գրավչությունը չի պահանջում սեռական գրավչություն, քանի որ այն կախված չէ դրանից։

Ասեքսուալ մարդկանց համար ռոմանտիկ կողմնորոշումը հաճախ համարվում է գրավչության ավելի օգտակար միջոց, քան սեռական կողմնորոշումը։

Սեռական գրավչության և ռոմանտիկ գրավչության միջև փոխհարաբերությունները դեռ քննարկման փուլում են և լիովին հասկանալի չեն[2][3]։

Ռոմանտիկ կողմնորոշման տեսակներ

  • Առոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչության բացակայություն ցանկացած սեռի կամ գենդերի նկատմամբ։
  • Հետերոռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն հակառակ սեռի անձի (անձանց) նկատմամբ։
  • Հոմոռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն նույն սեռի անձի (անձանց) նկատմամբ։
  • Բիռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն երկու կամ ավելի սեռերի անձանց նկատմամբ (բիռոմանտիզմ)։ Երբեմն օգտագործվում է նույն կերպ, ինչպես պանռոմանտիկը։
  • Պանռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն բոլոր սեռերի անձանց նկատմամբ (պանռոմանտիզմ)։
  • Դեմիռոմանտիզմ։ Ռոմանտիկ գրավչություն վերը նշված ցանկացածի նկատմամբ, բայց միայն անձի հետ խորը զգացմունքային կապ ձևավորելուց հետո (դեմիռոմանտիզմ)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Relationship FAQ The Asexual Visibility and Education Network (AVEN), 2008). Retrieved 22 December 2011.
  • Westphal, Sylvia Pagan (2004). «Feature: Glad to be asexual» Archived from the original on 19 December 2007. Retrieved 11 November 2007.