Ռուպերտ Մերդոք

Քեյթ Ռուպերտ Մերդոք[8] (անգլ.՝ Keith Rupert Murdoch, մարտի 11, 1931(1931-03-11), Մելբուռն, Ավստրալիա, Ավստրալիա), Ավստրալիայում ծնված ամերիկացի մեդիա մագնատ։ Մերդոքը 1952 թվականին հորից՝ սըր Քեյթ Արթուր Մերդոքից ժառանգեց News Corp Australia ընկերությունը և դարձավ դրա տնօրենը[9][10]։ News Corporation համաշխարհային մեդիա հոլդինգի՝ աշխարհի երկրորդ ամենամեծ մեդիա կոնգլամերատի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է։ 2013 թվականի հունիսի 28-ին կոնգլոմերատի փլուզումից հետո դարձավ նաև News Corp Australia-ի և 21st Century Fox-ի նախագահը[11][12][13][14]։

Ռուպերտ Մերդոք
անգլ.՝ Keith Rupert Murdoch
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1931(1931-03-11) (93 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՎուստեր քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1953) և Գիլոնգի քերականության դպրոց
Մասնագիտությունխմբագիր, ձեռնարկատեր, ֆինանսիստ, հրատարակիչ և գործարար
ԱմուսինԱննա Մերդոք Մեն[2], Վենդի Դենգ Մերդոք[2], Ջերրի Հոլ և Patricia Booker?[2]
Ծնողներհայր՝ Քիթ Մերդոք[2], մայր՝ Էլիզաբեթ Մերդոք[2]
Զբաղեցրած պաշտոններնախագահ, executive chairman?, executive chairman?, executive chairman?, դերասանական արվեստ, նախագահ և նախագահ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋեյմս Մերդոք[7][2], Էլիզաբեթ Մերդոք[7][2], Լաքլան Մերդոք[7][2], Grace Helen Murdoch?[7][2], Chloe Murdoch?[7][2] և Prudence Murdoch?[7][2]
 Rupert Murdoch Վիքիպահեստում

1950-ականներին և 1960-ականներին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բազում թերթեր գնեց՝ նախքան 1969 թվականին Միացյալ Թագավորություն տեղափոխվելը, որտեղ ձեռք բերեց News of the World-ը, որից քիչ անց նաև The Sun-ը։ 1974 թվականին տեղափոխվում է Նյու Յորք՝ գրավելու ամերիկյան շուկան, սակայն Ավստրալիան և Բրիտանիան դեռևս նրա հետաքրքրությունների շրջանակում էին։ 1981 թվականին գնեց Թայմսը և 1985 թվականին դարձավ ԱՄՆ քաղաքացի՝ որպեսզի բավարարի ԱՄՆ հեռուստատեսության սեփականատիրության պահանջներին[10]։

1986 թվականին ցանկություն ունենալով ձեռք բերել ավելի նոր էլեկտրոնային տպագրման տեխնոլոգիաներ՝ ամրապնդեց իր բրիտանական տպագրական գործունեությունը՝ Վափինգում, որն արտադրական սուր քննարկումների առիթ դարձավ։ Նրա News Corporation-ը 1985 թվականին ձեռք բերեց Twentieth Century Fox-ը, 1989 թվականին՝ HarperCollins-ը[15] և 2007 թվականին՝ The Wall Street ամսագիրը։ 1990 թվականին հիմնադրեց բրիտանական BSkyB հեռուստահեռարձակման ընկերությունը և 1990-ական թվականներին մուտք գործեց ասիական ցանցեր և հարավամերիկյան հեռուստաընկերություն։ 2000 թվականին Մերդոքի News Corporation-ն ուներ 800 ընկերություն ավելի քան 50 երկրներում՝ 5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

2011 թվականի հուլիսին Մերդոքին մեղադրեցին այն բանի մեջ, որ իր ընկերությունները՝ ներառյալ News of the World-ը, որը պատկանում էր News Corporation-ին, պարբերաբար գաղտնալսել է հայտնի անձանց, թագավորական ընտանիքի անդամների և հասարակական քաղաքացիների հեռախոսները։ Բրիտանական կառավարության և ԱՄՆ-ի Հետազոտությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննվում է կաշառակերության կասկածով[16][17]։ 2012 թվականի հուլիսի 21-ին Մերդոքը հրաժարական է տալիս News International-ի տնօրենի պաշտոնից[18][19]։ 2015 թվականի հուլիսի 1-ին հեռանում է նաև 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնից[20]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուպերտ Մերդոք» հոդվածին։