Ռուսաստանի դրոշ

(Վերահղված է Ռուսաստանի դրոշըից)

Ռուսաստանի դրոշը սպիտակ, կապույտ, և կարմիր գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։

Ռուսաստանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՌուսաստան
ՕգտագործումԱզգային դրոշ և պետական վիմպել
Նշան🇷🇺
Հարաբերություն2:3
Ընդունված էօգոստոս 22, 1991
Գույներ     Սպիտակ     Կապույտ     Կարմիր
Պատկերված էդաշտ
ՆախագծողՊետրոս I

Դրոշի երաշխավորվող գույները

Ռուսաստանի դրոշի համամասնությունը

Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի մասին Դաշնային սահմանադրական օրենքը գույների երանգներ չի սահմանում։

Համաձայն ԳՕՍՏ Ռ 51130-98-ի՝ դրոշի յուրաքանչյուր շերտի գույն պետք է համապատասխանի Հագուստի մշակույթի, նորաձևության, թեթև արդյունաբերության տեսականու զարգացման համամիութենական կենտրոնի Ատլասի (հավաքածուի) կամ Pantone գունային մոդելի Ատլասի (հավաքածուի)գույներին[1]։ Մի շարք պետական մարմիններ Ռուսաստանի պետական դրոշ պատվիրելիս նշում են Pantone-ի հետևյալ գույները՝ սպիտակ (առանց նրբերանգների գույն), կապույտ (pantone 286С) (solid coated), կարմիր (pantone 485С) (solid coated)[2][3][4][5][6]:

ԳույնՍպիտակԿապույտԿարմիր
PantoneWhite286C485C
RGB255-255-2550-57-166[7]213-43-30[8]
HTML#FFFFFF#0039A6#D52B1E

Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի գույների չափանիշները, որոնք դրվում են տրանսպորտային միջոցների պետական գրանցման տարբերանշանների վրա, հաստատվում են ըստ էտալոնի (ԳՕՍՏ Ռ 50577-93-ի հավելված Գ)։

Ծանոթագրություններ