Ռուսլան Մալինովսկի

ֆուտբոլիստ

Ռուսլան Վլադիմիրի Մալինովսկի (ուկրաիներեն՝ Руслан Володимирович Маліновський, մայիսի 4, 1993(1993-05-04)[1][2][3], Ժիտոմիր, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Գենկ» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2014 թվականին ճանաչվել է Ուկրաինայի U-21 կատեգորիայի լավագույն ֆուտբոլիստ։

Ռուսլան Մալինովսկի
Քաղաքացիությունը Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվմայիսի 4, 1993(1993-05-04)[1][2][3] (31 տարեկան)
ԾննդավայրԺիտոմիր, Ուկրաինա
Հասակ181 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան

Կենսագրություն

Եղել է Ժիտոմիրի «Պոլեսյա» և Շախտյորի «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբների սան, որոնց կազմում խաղացել է Ուկրաինայի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայում։ 2011 թվականի ապրիլի 9-ին սկսել է իր կարիերան «Շախտյոր -3» ֆարմ ակումբում։

2012 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբ[»[4]]: 2013/14 մրցաշրջանի ձմռանը վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ակումբ[5]։

2016 թվականի հունվարի 1-ին հայտնի է դարձել, որ Ռուսլանը վարձավճարի հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվել է բելգիական «Գենկ», որի ղեկավարությունը նաև քննարկում է ֆուտբոլիստի հետ ապագայում ավելի երկար պայմանագիր կնքելու հնարավորությունը[6]։

2017 թվականի մայիսի 30-ը հայտնի է դարձել, որ Ռուսլանը 4 տարի ժամկետով լիարժեք պայմանագիր է ստորագրել է «Գենկի» հետ[6]։

Ելույթներ հավաքականում

Խաղացել է Ուկրաինայի մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2013 թվականից սկսել է պարբերաբար հանդես գալ Ուկրանայի երիտասարդական հավաքականում։

2015 թվականի մարտի 31-ին իր դեբյուտն է նշել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում` փոխարինման դուրս գալով Լատվիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[7]։

Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 խաղի, խփել է 2 գնդակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ