Սամուիլ Մարշակ

Սամուիլ Յակովլևիչ Մարշակ (ռուս.՝ Самуи́л Я́ковлевич Марша́к, հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3], Վորոնեժ, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 4, 1964(1964-07-04)[4][1][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային բանաստեղծ։

Սամուիլ Մարշակ
Ծնվել էհոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1887[1][2][3]
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 4, 1964(1964-07-04)[4][1][5][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունДоктор Фрикен, Уэллер և С. Кучумов
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, սցենարիստ, դրամատուրգ, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼոնդոնի համալսարան
Ժանրերպոեզիա և բանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
Изображение автографа
 Samuil Marshak Վիքիպահեստում

Կենսագրություն

1912-1914 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։

1915-1917 թվականներին ռուսական հանդեսներում տպագրվել են Մարշակի առաջին թարգմանությունները անգլերեն պոեզիայից։

1920 թվականին Կրասնոդարում կազմակերպել է Ռուսաստանի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ-պիեսներ։ 1923 թվականին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը, որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» և այլն։

1923-1925 թվականներին Մարշակը գլխավորել է «Նոր Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Վիլյամ Շեքսպիրի, Ռոբերտ Բըրնսի, Ռեդյարդ Կիպլինգի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։ Մարշակը արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքանշաններով։

Ստեղծագործությունների ոճ

Մարշակը երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 և այլն), այնպես էլ պատերազմական ու հետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 և այլն) գործերի համար։

Թարգմանություններ

Մարշակը ռուսական պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ. Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, Լենինյան մրցանակ, 1963) գրքով։

Մարշակն արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ԽՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։

Պարգևներ, մրցանակներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)

Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուիլ Մարշակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 331