Կրասնոդար

Կրասնոդար (հիմնադրվել է 1793 թ., մինչև 1920 թ.` Եկատերինոդար, քաղաքի կարգավիճակ է ստացել 1867 թ.), քաղաք Ռուսաստանի Դաշնության հարավում` Կուբան գետի աջ ափին։ Կրասնոդարի երկրամասի և Կրասնոդարի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Կրասնոդար
ռուս.՝ Краснодар
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԿրասնոդարի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1793 թ.
Մակերես339,31 կմ²
ԲԾՄ25 մետր
Բնակչություն1 138 654 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիMSD? և UTC+3
Հեռախոսային կոդ861
Փոստային դասիչ350000–350921
Պաշտոնական կայքkrd.ru(ռուս.)(անգլ.)
Կրասնոդար (Ռուսաստան)##
Կրասնոդար (Ռուսաստան)
Կրասնոդար (Կրասնոդարի երկրամաս)##
Կրասնոդար (Կրասնոդարի երկրամաս)

Հյուսիսային Կովկասի ու Հարավային դաշնային տարածաշրջանի խոշորագույն տնտեսական ու մշակութային կենտրոնն է, ինչպես նաև Կուբան պատմաշխարհագրական մարզի կենտրոնը։ Ոչ պաշտոնապես համարվում է Կուբանի մայրաքաղաք[2][3], ինչպես նաև՝ Ռուսաստանի հարավային մայրաքաղաք[4][5][6][7][8][9][10]։

2016 թվականի տվյալներով՝ Կրասնոդարի բնակչությունը կազմում է 853 848 մարդ։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք

Կրասնոդարը գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրի հարավային հատվածում, Մերձկուբանյան ցածրավայրում, Մոսկվայից 1350 կմ դեպի հարավ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 45°02′, արևելյան երկայնության 38°59′: Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 25-30 մ։ Քաղաքը գտնվում է Կուբան գետի աջ ափին, որի հոսքով դեպի վեր գտնվում է Հյուսիսային Կովկասի խոշորագույն արհեստական Կրասնոդարի ջրամբարը։

Ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 20,6 կմ, իսկ արևելքից արևմուտք՝ 30,1 կմ։ Զբաղեցնում է 339,31 կմ² տարածք[11]։ Կրասնոդարը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Հաճախ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվում է Սև ծովում, իսկ սեյսմիկ ալիքները հասնում են մինչև ջրափնյա քաղաքներ և նույնիսկ Կրասնոդար։ Ամբողջ պատմության ընթացքում Կրասնոդարում ուժգին երկրաշարժեր չեն գրանցվել, սակայն 1978 և 2002 թվականներին դիտվել են 4-5 բալլ ուժգնության երկրաշարժեր[12]։

Կրասնոդարը գտնվում է երկու տաք ծովերից ոչ հեռու և ունի բարենպաստ տնտեսաաշխարհագրական դիրք։ Հեռավորությունը մինչև Սև ծով կազմում է մոտ 100 կմ, Ազովի ծով՝ մոտ 120 կմ։

Հարևան քաղաքներ

Կրասնոդարը սահմանակցում է հետևյալ խոշոր քաղաքների հետ.

Ժամային գոտի

Կրասնոդարը գտնվում է 3 ժամային գոտիներում։ Քաղաքը մտնում է Moscow Time Zone (MSK) կոչվող ժամային գոտու մեջ։ Համաշխարհային կոորդինացված ժամանակից՝ UTC, շեղումը կազմում է +3։00։ Տեղական արեգակնային ժամանակը՝ UTC+2:36, միջին կեսօրը լինում է 12:24-ին։

Կլիմա

Կրասնոդարը գտնվում է չափավոր կլիմայական գոտում (Cfa ըստ Կյոպենի դասակարգման)[13]։ Ձմեռը մեղմ է, կարճ (հունվարի սկիզբ-փետրվարի կեսեր), առանց կայուն ձնածածկույթի, ձմռան ամիսների միջին ջերմաստիճանը 0°…+2 °C է։

Կրաստոնդարի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)20.8
(69.4)
22.2
(72)
28.5
(83.3)
34.7
(94.5)
35.1
(95.2)
37.5
(99.5)
40.7
(105.3)
40.0
(104)
38.5
(101.3)
33.9
(93)
27.4
(81.3)
23.0
(73.4)
40.7
(105.3)
Միջին բարձր °C (°F)4.4
(39.9)
5.7
(42.3)
10.7
(51.3)
18.0
(64.4)
23.2
(73.8)
27.1
(80.8)
30.2
(86.4)
30.2
(86.4)
24.9
(76.8)
18.1
(64.6)
10.7
(51.3)
5.8
(42.4)
17.4
(63.3)
Միջին օրական °C (°F)0.6
(33.1)
1.1
(34)
5.5
(41.9)
12.2
(54)
17.2
(63)
21.3
(70.3)
24.1
(75.4)
23.7
(74.7)
18.5
(65.3)
12.3
(54.1)
6.1
(43)
2.1
(35.8)
12.1
(53.8)
Միջին ցածր °C (°F)−2.2
(28)
−2.3
(27.9)
1.8
(35.2)
7.6
(45.7)
12.2
(54)
16.4
(61.5)
18.7
(65.7)
18.0
(64.4)
13.3
(55.9)
7.9
(46.2)
2.8
(37)
−0.7
(30.7)
7.8
(46)
Ռեկորդային ցածր °C (°F)−32.9
(−27.2)
−29.8
(−21.6)
−25.6
(−14.1)
−5.6
(21.9)
−1.2
(29.8)
4.2
(39.6)
9.5
(49.1)
3.9
(39)
−2.2
(28)
−9.9
(14.2)
−20.4
(−4.7)
−27.6
(−17.7)
−32.9
(−27.2)
Տեղումներ մմ (դյույմ)66
(2.6)
54
(2.13)
58
(2.28)
51
(2.01)
68
(2.68)
86
(3.39)
56
(2.2)
44
(1.73)
46
(1.81)
56
(2.2)
73
(2.87)
77
(3.03)
735
(28.94)
Միջ. անձրևոտ օրեր 13111415141410810121415150
Միջ. ձնառատ օրեր 111060.30000003939
% խոնավություն81767266666863626875818272
Միջին ամսական արևային ժամ718413618124727730328623817388552139
Աղբյուր #1: Pogoda.ru.net[14]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[15]

Բնակչություն

199119921993199419951996199719981999
630 000633 000635 000637 000645 000647 000649 000647 400642 000
200020012002200320042005200620072008
639 000634 700646 175646 200719 000715 400710 400709 000709 700
20092010201120122013201420152016
710 686744 995745 000763 899784 048805 680829 677853 848

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասնոդար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 676