Սան Ալֆոնսո դել Մար

Սան Ալֆոնսո դել Մար մասնավոր հանգստյան գոտի Ալգառոբո քաղաքում, Չիլիում, որը արևմտյան Սանտյագոյից գտնվում է 100 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Այս գոտում է գտնվում աշխարհի ամենամեծ լողավազանը[2], որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ լողավազան։

Սան Ալֆոնսո դել Մար
ՏեսակԱռողջավայր
Երկիր Չիլի
ՎարչատարածքԱլգառոբո
Հիմնվել է1993
Սան Ալֆոնսո դել Մարը գտնվում է Չիլիում
Սան Ալֆոնսո դել Մար
Սան Ալֆոնսո դել Մարը գտնվում է Երկիրում
Սան Ալֆոնսո դել Մար

Նկարագրություն

Լողավազանն ունի 1013 մ երկարություն[3], զբաղեցնում է 8 հեկտար տարածք[4]։ Այն պարունակում է 250 միլիոն լիտր ծովային ջուր[5],որի առավելագույն խորությունը 3 մ է[6]։ Լողավազանի ջուրը հանվում է Խաղաղ օվկիանոսից պոմպերով և ֆիլտրվում։

Պատմություն

Լողավազանի ստեղծման պատմությունը պատկանում է Ֆեռնանդո Ֆիշմանուին, որի «Քրիստալ Լագուն» ընկերությունը կառուցել է այն։ Լողավազանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերին։ Նախնական հաշվարկներով համարվում էր, որ միայն ֆիլտրման համակարգի վրա կծախսվի 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Ավելի ուշ ամբողջ լողավազանի ծախսը գնահատվեց 1,5-ից 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսօր լողավազանի ամենօրյա պահպանման ծախսը կազմում է ավելի քան 4 միլիոն դոլար։ Ամռանը լողավազանի ջերմաստիճանը պահպանվում է 26 աստիճան Ցելսիուսի սանդղակով, որը մոտավորապես 9 աստիճանով ավելի տաք է, քան օվկիանոսի ջուրը։ Մարդու կողմից ստեղծված այս լողավազանն այնքան մեծ է, որ զբոսաշրջիկները օգտվում են փոքրիկ նավակներից և լաստանավերից նրա շուրջը նավարկելու համար։ Լողավազանը հատուկ տեխնոլոգիայով կարող է հավաքել, ֆիլտրել և մշտապես վերագործարկել օվկիանոսի ջուրը, որը վերահսկվում է կենսաքիմիկոս Ֆեռնանդո Ֆիշմանուի կողմից, ով ղեկավարում է «Քրիստալ Լագուն» ընկերությունը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ