Սապիենցա համալսարան

Սապիենցա (պաշտոնական անունը՝ Sapienza — Università di Roma, «Սապիենցա — հռոմեական համալսարան»), աշխարհի ամենահին համալսաններից մեկը (կառուցվել է 14-րդ դարի սկզբին), որը գտնվում է իտալական Հռոմ քաղաքում։

Սապիենցա համալսարան
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսIl futuro è passato qui
Հիմնադրված է1303
ՀիմնադրիրBoniface VIII?[1]
Անվանված էիմաստություն
Ընդհանուր անձնակազմ8502 մարդ (2018)[2]
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, ORCID[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Netval Research Universities Network?[6] և Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?
Երկիր Իտալիա[7]
ՏեղագրությունՀռոմ
ՀասցեPiazzale Aldo Moro 5, I-00185 Roma
Կայքuniroma1.it(իտալ.)(անգլ.)
Սապիենցա համալսարան (Իտալիա)##
Սապիենցա համալսարան (Իտալիա)
Սապիենցա համալսարան, Իտալիա
 Sapienza University of Rome Վիքիպահեստում

Սեպենցան Իտալիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Պաշտոնապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը Իտալիայի և Հարավային Եվրոպայի ամենալավ համալսարանների վարկանշային աղուսյակում[8][9]։ Մտնում է Եվրոպայի լավագույն համալսարանների մեջ։ Այն առկա սովորողների ուսանողների հաշվով Եվրոպայի ամենամեծ համալսարանն է[10]։

Պատմություն

Հիմնել է 1303 թվականին Հռոմի պապ Բոնափակիոս VIII-ը որպես ուղղակիորեն Վատիկանին հաշվետու ուսումնական հաստատություն։ 1431 թվականին Հռոմի պապ Եվգեն IV-ը անցկացրել է ուսումնական հաստատության վերակազմավորում։ Արդյունքում համալսարանում ստեղծվել են նոր ֆակուլտետներ՝ իրավունքի, բժշկության, փիլիսոփայության և աստվածաբանության։

Հռոմի կողոպտման ժամանկաշրջանում համալսարանը փակվում է, մի քանի պրոֆեսորներ՝ սպանվում։ Հռոմի պապ Պողոս III-ը 1534 թվականին պապ ընտրվելուց հետո միանգամից վերաբացում է համալսարանը։

1650 թվականից համալսարանը հայտնի է դառնում որպես La Sapienza (լատիներեն - «իմաստություն»)։ 1703 թվականին Հռոմի պապ Կղեմես XI-ը գնում է տարածք Յանիկուլում բլրի վրա, որտեղ տնված էր համալսարանի բուսաբանական այգին։ Շուտով այն Եվրոպայում դարձավ ամենահայտնին։

1870 թվականին Սապիենցա դադարեց լինել պապական համալսարան և դարձավ քաղաքային հիմնարկություն։ 1935 թվականին Մարչելո Պյաչենտինին նախագծի հիման վրա կառուցվեց համալսարանի նոր կամպուսը։

Վարկանիշ

U.S. News & World Report վարկանշային աղյուսակի համեմատությամբ՝ համալսարանը Իտալիայի լավագույն բուհն է, իսկ Եվրոպայում զբաղեցնում է 139-րդ տեղը[11][12]։

Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցնում է 101-150 խմբի ներսում՝ աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների 3%-ի մեջ[13]։

QS World University Rankings վարկանշային աղյուսակում Լա Սապիենցան զբաղեցնում է 202-րդ հորիզոնականը[14]։

Ֆակուլտետներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապիենցա համալսարան» հոդվածին։