Կղեմես XI


Հռոմի պապ Կղեմես XI (լատին․՝ Clemens XI, հուլիսի 23, 1649(1649-07-23)[1][2] կամ հուլիսի 22, 1649(1649-07-22)[1], Պեզարո, Պապական մարզ և Ուրբինո, Պապական մարզ[3] - մարտի 19, 1721(1721-03-19)[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7]), ծննդյան անուն Ջիովաննի Ֆրանչեսկո Ալբանի, եղել է Հռոմի պապ 1700 թվականի նոյեմբերի 23-ից մինչև իր մահը` 1721 թվականը։

Կղեմես IX
լատին․՝ Clemens PP. XI
Ֆրանցիսկոսը 2014 թվականին
Դրոշ
Դրոշ
Հռոմի Պապ
23 նոյեմբեր 1700 — 19 մարտ 1721
Եկեղեցի՝Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝Իննոկենտիոս XII
ՀաջորդողԻննոկենտիոս XIII
 
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և Հռոմի Պապ
Ծննդյան անունիտալ.՝ Giovanni Francesco Albani
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Giovanni Francesco Albani
Ծնունդհուլիսի 23, 1649(1649-07-23)[1][2] կամ հուլիսի 22, 1649(1649-07-22)[1]
Պեզարո, Պապական մարզ կամ Ուրբինո, Պապական մարզ[3]
Մահմարտի 19, 1721(1721-03-19)[4][5][6][…] (71 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[7]
Թաղված էՀռոմի Սուրբ Պետրոս տաճար
 
ՍտորագրությունИзображение автографа
|

Կղեմեսը արվեստի և գիտության սիրահար էր։ Նա նաև Վենետիկյան գրադարանի մեծ ընթերցող էր, նրա հետաքրքրությունը հնագիտության հանդեպ փրկեց շատ հռոմեական հնություններ։ Նա թույլատրեց պեղումներ անցկացնել Հին Հռոմի դամբարաններում։ Նա ուներ իտալացու և ալբանացու արմատներ[8]։

Կենսագրություն

Վաղ կյանք

Ջիովաննի Ֆրանչեսկոն ծնվել է 1649 թվականին Ուրբինոյում, միջին դասի ընտանիքում։ Նրա մայրը` Ելենա Մոսկան (1630-1698) իտալուհի էր և կապ չուներ հանրահայտ Մոսկա ընտանիքի հետ Պեսարոյից, մինչդեռ հայրը` Կառլո Ալբանին (1623-1684) կիսով չափ կապված էր հանրահայտ Ալբանի ընտանիքի հետ, որը հատատվել էր Ուրբինոյում հյուսիսային Ալբանիայից 15-րդ դարում[9]։

Ալբանին կրթվել է Ռոմանո Քոլեջիոյում 1660 թվականից։ Նա դարձավ վառ լատինիստ և պաշտպանեց դոկտորական քաղաքացիական իրավունքից։ Նա նաև հաճախեց Շվեդիայի Քրիստինա թագուհու ակադեմիա։ Նա ծառայեց որպես պապական պրելատ Ալեքսանդր VII պապի օրոք և Իննոկենտիոս XI-ի կողմից նշանակվեց ռեֆերենդար Առաքելական ժողովում։ Այս նույն ժամանակահատվածում նա նաև Ռիեթիի, Սաբինայի և Օրվիետոյի նահանգապետն էր։

Կարդինալություն

Ալեքսանդր VIII պապը նրան 1690 թվականին նշանակեց կարդինալ և հակադրություն Ջիովաննիի և նա դարձավ Սանտա Մարիա Աքուիրոյի կարդինալ

Պոնտիֆիկ

Պապի ընտրություններ

Իննոկենտիոս XII պապի մահից հետո 1700 թվականին կոնկլավը հավաքվեց նոր պապ ընտրելու։ Ալբանին առաջադրվեց որպես փայլուն դիվանագետ և խաղարարար և ընտրվեց Հռոմի պապ 1700 թվականի նոյեմբերի 23-ին։ Երեք օր քննարկելուց հետո նա համաձայնվեց ընտրություններին։

Նա ընտրեց Կղեմես XI անունը և կարդինալ Բենեդետտո Պամֆիլին թագադրեց նրան 1700 թվականի դեկտեմբերի 8-ին Լատերանյան բազիլիկում։

Ծանոթագրություններ