Սառա Սանդերս

Սառա Սանդերս (անգլ.՝ Sarah Elisabeth Huckabee Sanders, օգոստոսի 13, 1982(1982-08-13)[1][2], Hope, Արկանզաս), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, Սպիտակ տան մամուլի քարտուղար 2017 թվականի հուլիսի 21-ից։

Սառա Սանդերս
անգլ.՝ Sarah Elisabeth Huckabee Sanders
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Ouachita Baptist University?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, մամուլի քարտուղար և political campaign staff
Դավանանքբապտիստություն
Ծննդյան օրօգոստոսի 13, 1982(1982-08-13)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրHope, Արկանզաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Sarah Elizabeth Huckabee
ՀայրMike Huckabee?
ՄայրJanet Huckabee?

Կենսագրություն

Վաղ տարիներ և կրթություն

Սառա Էլիզաբեթ Խակաբին ծնվել է 1982 թվականի օգոստոսի 13-ին՝ Հոուպայում (Արկանզաս նահանգ)[3][4]։ Ընտանիքում ավենակրտսեր երեխան է եղել և Ջանեթ Մաքքեյնի և Արկանզասի նախկին նահանգապետ՝ Մայք Հակաբիի միակ դուստրը[5][6]։ Ունի երկու եղբայր՝ Ջոն Մարկը և Դեյվիդ Հաքաբին[5]։

Սանդերսը սովորել է Լիթլ Ռոք Կենտրոնական միջնակարգ դպրոցում (Արկանզասի նահանգ)[7]։ Նա ավարտել է Արկադելֆիայի Ուոշիտո բապտիստական համալսարանը, որտեղ ընտրվել է ուսանողական կորպուսի նախագահ և ակտիվ մասնակցություն է ունեցել Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության աշխատանքներին[6][7]։

Սանդերսը քաղաքականությամբ հետաքրքրվել է դեռևս 9 տարեկան հասակում, երբ նրա հայրն 1992 թվականին առաջին անգամ իր թեկնածությունն է առաջադրել Արկանզասի նահանգապետի պաշտոնում[5][8]։ Նկարագրելով այս անհաջող քարոզարշավը, Սառան նշել է, որ «նա շատ անձնակազմ չուներ, ուստի մեր ամբողջ ընտանիքը ներգրավված էր աշխատանքի մեջ։ Ես ծրարներ եմ ուղարկել, դուռը թակում էի, ես նախընտրական ցուցանակներ էի կազմել»[8]։ Ինքը՝ Հաքաբին, իր դստեր մասին ասել է «ես միշտ մտածում էի, որ երբ յոթ կամ ութ տարեկան երեխաների մեծ մասը պարան էր ցատկում, նա նստում էր խոհանոցի սեղանի շուրջ և լսում, թե ինչպես են քաղաքական մեկնաբանները վերլուծում քվեարկությունների արդյունքները»[9]։ Հաքաբին նաև հավելել է, որ Սառային, որպես կրտսեր երեխա, երբեմն չարաճճիություններ էին թույլ տալիս, բայց միևնույն ժամանակ կնոջ հետ միասին նա աշխատում էր, որպեսզի իրենց բոլոր երեխաները հասկանային, թե ինչ աշխատանք է[10]։

Կարիերա

Սկիզբ

Սանդերսը քաղաքականության մեջ է մտել՝ 2002 թվականին իր հոր՝ Արկանզասի նահանգապետերի պաշտոնում վերընտրվելու արշավում դառնալով տեղերի համակարգող[11]։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես Կոնգրեսի հարցերով տարածաշրջանային խորհրդական կրթության նախարարությունում[12], իսկ հետո եղել է կոորդինատորը 2004 թվականին Օհայոյում վերընտրվելու քարոզարշավի ժամանակ նախագահ Ջորջ Բուշի կողմից[13]։ 2008 թվականին նա եղել է իր հոր նախագահական ընտրարշավի ազգային քաղաքական տնօրենը[14][15]։ Սանդերսը եղել է նաև Ջոն Բուրմենի մենեջերը 2010 թվականի իր սենատական արշավում[16], Թիմ Պոլենտիի ավագ խորհրդականը 2012 թվականի նախագահական ընտրություններում[17], Թոմ Քոթոնի խորհրդականը 2014 թվականի նրա սենատական արշավում[18]։

2010 թվականին Սանդերսը ներառվել է «Time» ամսագրի կազմած «40-ից մինչև 40» ամերիկյան քաղաքականության ծագող աստղերի ցուցակում[19]։ 2011 թվականին նա աշխատանքի է ընդունվել Ֆրենկ Ցամուտալեսի մոտ նրա լոբբիստական «Tsamoutales Strategies» ընկերությունում, որտեղ զբաղեցրել է Ռազմավարական նախաձեռնությունների գծով տնօրենի պաշտոնը, իսկ 2014 թվականին դարձել է ընկերության փոխնախագահ[20]։ 2015 թվականին Սանդերսը հեռացել է այդ աշխատանքից՝ սեփական ընկերությունը բացելու համար[21]։ Նա նաև եղել է «Hack PACK» հայրական կազմակերպության, պահպանողական ուղղության քաղաքական գործողությունների ազգային կոմիտեի գործադիր տնօրենը, որն ուղղված է բոլոր 50 նահանգներում հանրապետականների ընտրությանը[22][23]։ 2016 թվականին ամուսնու հետ Սանդերսը Լիթլ-Ռոքում հիմնել է «Second Street Strategies» ընկերությունը, որը զբաղվում է քաղաքական խորհրդատվությամբ[6][24]։

2016 թվականին Սանդերսը դարձել է իր հոր նախագահական ընտրարշավի մենեջեր[25]։ Այն բանից հետո, երբ Հաքաբին դուրս մնաց պայքարից Այովայում[26], Սանդերսը միացավ Դոնալդ Թրամփի արշավին[27], որն ակտիվորեն իր օգնականներին հավաքեց Բուշի վարչակազմի նախկին աշխատակիցներից[28]։ Փետրվարի 25-ին Թրամփը Սանդերսին նշանակել է իր ավագ խորհրդական[29][30]։

Աշխատանք Թրամփի վարչակազմում

2017 թվականի հունվարի 19-ին նախագահական ընտրություններում հաղթանակիղ հետո Թրամփը Սանդերսին նշանակել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ[31][32]։ Մայիսի 5-ին նա իր առաջին մամուլի ճեպազրույցն է անցկացրել Սպիտակ տանը, փոխարինել է մամուլի քարտուղար Շոն Սփայսերին, որը Պենտագոն էր մեկնել[33][34]։ Սանդերսը Սփայսերին փոխարինել է մինչև մայիսի 12-ը, և հենց այդ ժամանակ սկանդալ է տեղի ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության հետ կապված, ինչի կապակցությամբ նա ստիպված է եղել լրագրողներին բազմաթիվ բացատրություններ տալ[35]։ Մայք Հաքաբին այն ժամանակ նշել էր, որ Սանդերսը սիրում է աշխատել Սփայսերի հետ և ոչ մի ցանկություն չունի իր աշխատանքը ստանձնել[36]։ Սակայն մամուլում շուտով հաղորդագրություններ են հայտնվել Սփայսերի՝ Սանդերսով հնարավոր փոխարինման մասին[37][38]։ Լրագրողների առջև հաճախակի հայտնվելու կապակցությամբ Սանդերսը դարձել է «Saturday Night Live» հումորային հեռուստահաղորդման ծաղրերգության առարկա, որտեղ նրա դերը կատարել է Էյդի Բրայանտը Մելիսա Մաքքարթնիի հետ միասին՝ որպես Շոն Սփայսեր[39][40]։ Մայք Հաքաբին նմանակումն անվանել է «հիմար, սեքսիստական և ժենոնավիստական»[41][42], այն դեպքում, երբ ավելի վաղ նա ասել էր, որ «կյանքի մեծագույն պատիվներից մեկն այն է, որ այն պետք է նմանակված լինի։ Սա մի տեսակ վկայությունն է այն բանի, որ դուք դարձել եք իրական իշխանության մի մասը»[43]։

Հունիսի 5-ին այն բանից հետո, երբ Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Մայքլ Դուբկեն հրաժարական տվեց և իր պարտականությունների մի մասը ստանձնեց Սփայսերը, Սանդերսը նորից սկսեց մամուլում ճեպազրույցներ անցկացնել նրա համար[44][45][46]։ Լրագրողների տվյալներով՝ Թրամփը դժգոհ էր հասարակության քննադատությունը առաջացնող Սփայսերի աշխատանքից, որն ինքնուրույն սկսել էր փոխարինող փնտրել. նրա պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում էր նաև Սանդերսը[47][48][49]։ Հունիսի 27-ին կայացած հերթական մամուլի ճեպազրույցի ժամանակ Սանդերսը քննադատել է լրագրողներին և նրանց մեղադրել Թրամփի նկատմամբ կեղծ լուրերի տարածման մեջ՝ կոչ անելով դիտել պահպանողական լրագրող Ջեյմս Օ'Կիֆի նոր տեսահոլովակը, որը CNN-ին մեղադրել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտությունը լուսաբանելու մեջ՝ «վարկանիշները ռասկրուտկա անելու» համար։ Սանդերսը հատուկ նշել է իր ներկայացրած տեղեկատվության ճշտության երաշխավորման անհնարինությունը, այն դեպքում, երբ ավելի վաղ Օ'Քիֆը բազմիցս մեղադրվել է իր տեսածրագրերը մոնտաժելու և խմբագրելու մեջ, ինչպես նաև դատվել է գործող սենատոր-դեմոկրատ Մերի Լենդրյուին հետևելու համար Դաշնային շենք ներխուժելու փորձի համար։ Այն փաստը, որ Սանդերսը գովազդային նպատակներով օգտվել Է Սպիտակ տան ամբիոնից, լրագրողների շրջանում քննադատություն է առաջացրել[50][51][52][53][54]։ Հունիսի 29-ին Սանդերսը կրկին փոխարինել է Սփայսերին, թեև նա գտնվում էր Սպիտակ տանը[55]։ Չնայած Սանդերսը Սփայսերի պես սկանդալների մեջ չի հայտնվել, նա Թրամփի վարչակազմին ակտիվորեն պաշտպանել է լրագրողների քննադատությունից[56]։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում

Սառա Հաքաբի Սանդերսը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, 2017 թվական

2017 թվականի հուլիսի 21-ին Սփայսերը մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր պաշտոնաթողության մասին՝ ի նշան այն անհամաձայնության, որ նախօրեին Թրամփը ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչիին նշանակել էր Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում[57][58][59][60]։ Fox News-ին տված հարցազրույցում Սփայսերն ասել է, որ չի զղջում Սպիտակ տանը աշխատելու իր վեցամսյա փորձի համար՝ նշելով, որ իր հրաժարականով Թրամփի վարչակազմին «նոր սկիզբ» է տվել[61][62][63]։ Մի քանի ժամ անց Սկարամուչին Սանդերսի հետ մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նա Սփայսերի փոխարեն Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում է նշանակվել[64][65][66]։ Սանդերսն ինքը նշել է, որ այդ շենքում աշխատելն ու նախագահի ձայնը լինելն «մեծագույն պատիվներից մեկն է»[67][68], ինչպես նաև կարդացել Է Թրամփի ուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնել Սփայսերին աշխատանքի համար[69][70]։ Ավելի ուշ Սփայսերը Twitter-ի իր էջում գրել էր, որ պաշտոնից կհեռանա միայն օգոստոսին[71][72]։ Սակայն նույն օրը Թրամփը ընդունել է նրա հրաժարականը[73], և հաստատել Սանդերսի նշանակումը[74], որի մասին հայտարարությունը Սպիտակ տան կողմից տարածվել է մամուլում[75]։ Նա դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ Սպիտակ տան երրորդ կին մամուլի քարտուղարը, Դի Դի Մայերսից և Դանա Պերինոյից հետո[67]։

Հուլիսի 23-ին մամուլի քարտուղար Սանդերսը ABC News հեռուստաալիքի «This Week» հաղորդաշարին տված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին Կոնգրես ներկայացված օրենքի վերաբերյալ հայտարարել էր, որ «վարչակազմը կոշտ դիրքորոշում է պաշտպանում Ռուսաստանի նկատմամբ, հատկապես պատժամիջոցների կիրառման առումով։ Օրենքի սկզբնական տարբերակը վատ է գրվել, բայց մենք աշխատել ենք Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ, վարչակազմը գոհ է այդ համագործակցությունից և կատարված ուղղումներից, և մենք այս տեսքով պաշտպանում ենք օրինագիծը»[76][77][78][79]։ Օրինագիծը հավանության է արժանացել Կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն մինչ այդ ռուսական իշխանությունները սահմանափակող միջոցներ են սահմանել ամերիկացի դիվանագետների նկատմամբ, որից հետո Սանդերսը հատուկ տարածված տպագիր հաղորդագրության մեջ նշել է, որ նախագահ Թրամփը «ծանոթացել է վերջնական վարկածին, և քանի որ նրա դիտողությունները հաշվի են առնվել, հավանություն է տալիս օրինագծին և մտադիր է ստորագրել այն»[80][81][82]։

Անձնական կյանք

Խոսում է Հարավային լեզվով[83]։ Դեռևս արկանզասյան ժամանակներից ընկերություն է անում Բիլ Քլինթոնի օրոք Սպիտակ տան շտաբի նախկին պետ Մաքլարթիի հետ[84]։ Բարաք Օբամայի նախագահության նվաճումների մասին բարձր կարծիք չկա, բայց գովում է նրան, որ նա լավ ծնող է[85]։

2010 թվականին Սենթ Ջոն կղզու Կրուս Բեյում գտնվող Լյութերական Նազարեթ եկեղեցում Սառա Հաքաբին ամուսնացել է Բրայան Չեթֆիլդ Սանդերսի հետ, որը հանրապետական քաղաքական գործիչ է և  խորհրդատվություն է տվել նրա հորը 2008 թվականի քարոզարշավի ժամանակ[6][86][87]։ Նրանք ունեն երեք երեխա՝ աղջիկ և երկու տղա՝ Սքարլեթը, Հաքը և Ջորջը[88][89]։

2017 թվականի հունիսի 10-ին Սառա Սանդերսի Twitter-ի էջում հայտնվել է «թվիթ», որն ամբողջությամբ լի է էմոձիով։  Լրագրողները հաղորդագրության մեջ նկատել են 16 լուսացույցներ, աշխարհի 8 քարտեզներ և 4 կողպեք, սկսելով այնտեղ գաղտնի իմաստ փնտրել՝ «covfefe» խորհրդավոր բառի նմանությամբ,որը երկու շաբաթ առաջ հրապարակվել էր Դոնալդ Թրամփի Twitter-ում։ Մի քանի ժամ անց Սանդերսը նոր թվիթում բացատրել է, որ հեռախոսը վերցրել է իր 3-ամյա որդին՝ Հաքը և մյուս օգտատերերին խորհուրդ տվել ապագայում արգելափակել իրենց էլեկտրոնային սարքերը[90][91][92][93]։

2018 թվականի հունիսի 22-ին Սառա Սանդերսը ընտանիքի հետ ընթրել է Վիրջինիա նահանգի Լեքսինգտոն քաղաքի The Red Hen ռեստորանում։ Հաստատության սեփականատեր Ստեֆանի Ուիլկինսոնը Սանդերսին ստիպել է լքել ռեստորանը՝ պատճառաբանելով դա նրանով, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում իր գործողություններով նա պաշտպանում է Թրամփի քաղաքականությունը, այդ թվում՝ միգրանտների ընտանիքների բաժանման վերաբերյալ[94][95][96]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Սանդերս» հոդվածին։