Սեխով բուլկի

Սեխով բուլկի (ճապ.՝ メロンパン, ինչպես նաև սեխով հաց կամ մելոն պան), քաղցր բուլկիների տեսակ Ճապոնիայում, որը նաև շատ հայտնի է Թայվանում, Չինաստանում և Լատինական Ամերիկայում։ Ստեղծվել է արաջին համաշխարհային պատերազմից հետո հայ հացթուխից՚ Հովհանես Ղեվենյան (Իվան Սագոյան) Տոկիոում[1]։

Սեխով բուլկի
ԵնթատեսակԲուլկի
Առաջացման երկիր Ճապոնիա
Հիմնականխմոր
 Melonpan Վիքիպահեստում

Անվանում

Անվանման ստուգաբանությունը հիմնվում է երկու լեզուների վրա. melon («սեխ») բառը փոխառնվել է անգլերենից, իսկ pan (հաց) բառը՝ պորտուգալերենից[2]։

Պատրաստում

Սեխով բուլկիներ շոկոլադի կտորներով

Սեխով բուլկիները պատրաստում են սովորական խմորից, որը վերևից պատված է թխվածքաբլիթի փխրուն խմորի բարակ շերտով։ Նրանց արտաքին տեսքը հիշեցնում է կանտալուպ սեխը։ Սովորաբար նրանք սեխի համ չեն ունենում[3], սակայն վերջին ժամանակներս արտադրողների շրջանում մեծ տարածում է ստացել բուլկիներին սեխ ավելացնելը։ Գոյություն ունեն շոկոլադով, կարամելով, թխկու օշարակով, երբեմն էլ հարած սերուցքով կամ կրեմով պատրաստած տարբերակները։

Ընդհանուր տեղեկություններ

Կինկի, Տյուգոկու և Սիկոկու շրջանների որոշ մասերում արևի ճառագայթների տեսքով պատրաստած բուլկիները կոչվում են «արևածագ»[4]։

Սեխի բուլկիները շատ նման են Հոնկոնգի՝ արքայախնձորից պատրաստված բուլկիներին։ Սակայն ճապոնական արտադրանքը ավելի թեթև է քաշով և համով, առավել չոր է և ունի ամուր արտաքին շերտ (տոպինգ), որն ավելի դժվար է կոտրել, քան հոնկոնգյան տարբերակը, որտեղ բուլկին պետք է զգույշ բռնել, քանի որ վերևի շերտը սովորաբար շերտազատվում է և փշրվում։ Հոնկոնգյան տարբերակը նաև ավելի խոնավ է և, ներսից և դրսից սովորաբար փափուկ է, ունի սերուցքային կարագի ավելի ուժեղ համ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեխով բուլկի» հոդվածին։