Սենդայ (քաղաք)

Սենդայ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ Բնակչությունը կազմում է 1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]։ Երկաթուղային հանգույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկտրատեխնիակական, մետալուրգիական, մեքենաշինական, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։

քաղաք
Սենդայ
ճապ.՝ 仙台市
ԴրոշԶինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումAoba-ku?, Miyagino-ku?, Wakabayashi-ku?, Taihaku-ku? և Izumi-ku?
Հիմնադրված էապրիլի 1, 1889[1] թ.
Մակերես786,35 կմ²
ԲԾՄ57 մետր
Կլիմայի տեսակՉափավոր
Բնակչություն1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ22[3]
Փոստային ինդեքս980-8671
Փոստային դասիչ980-0011–989-3124[4] և 980-8671
Պաշտոնական կայքcity.sendai.jp
Սենդայ (քաղաք) (Ճապոնիա)##
Սենդայ (քաղաք) (Ճապոնիա)

2011 թվականի երկրաշարժ

2011 թվականի մարտի 11-ին Հոնսյու նահանգի արևելյան ափին 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից հզոր ցունամի է առաջացել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին։ Ամենից շատ տուժել են Միյագի պրեֆեկտուրան և Սենդայ քաղաքը. ալիքների բարձրությունը հասել է 10 մ-ի[6]։ Սենդայ քաղաքի ափին հայտնաբերվել է 200-ից 300 դի[7]։

Մշակույթ

Փառատոններ

Տանաբատայի փառատոն Սենդայում
«Աստղային գույներ» ներկայացումից

Ամեն տարի գարնանը անցկացվում է Սենդայ Մացուրի փառատոնը։ Սենդայի ամենահայտնի փառատոնը Տանաբատան է, որը նշվում է օգոստոսի 6-8-ը և տարեկան ունենում է ավելի քան 2 միլիոն այցելու։ Տանաբատա փառատոնի համար Սենդայի փողոցները զարդարվում են հատուկ տոնական զարդարանքներով, երաժշտական կատարումներով հանդես են գալիս երաժշտական խմբեր և անհատ կատարողներ, փողոցները լեցուն են կենդանի երաժշտությամբ և տոնական հյուրասիրություններով։ Այդ ընթացքում անցկացվում են շքերթներ, փողոցով քայլում են «սամուրայներն» իրենց ազգային տարազներով, ցուցատրելով ազգային պարեր և ծիծաղաշարժ ներկայացումներ։ Շուրջ 300 տարի Միյագի պրեֆեկտուրայում անցկացվում է Դոնթոսայի փառատոնը, որն ունի իր խորհուրդը, այրվում են ամանորյա զարդարանքները, դարումա տիկնիկները և տան բոլոր հին իրերը։ Այդ օրը ղոթքներ են մատուցվում առողջության, հաջողության և բարեկեցության համար։2001 թվականից Սենդայում անցկացվում են դաշնամուրի և ջութակի միջազգային մրցույթներ։

Տեսարժան վայրեր

Աոբա ամրոց

Սենդայի շատ տեսարժան վայրեր կապված են քաղաքի հիմնադիր Դեյթ Մասամունեի անվան հետ։

  • Աոբա ամրոց, կառուցված 1601—1637 թվականներին
  • Զույհոդեն դամբարան
  • Ռիննոջի տաճար
  • Օսակա Հաչիմանգու սրբավայր
  • Աոբայի տաճար —
  • Սէնդայ Տոսյոգովի տաճար
  • Դայմանձի
  • Մուցու Կոկովբան Յակովսիդո Բուդդայական եկեղեցական համալիր
  • Սայխոձիի վանական համալիր

Թանգարաններ

  • Սենդայի քաղաքային թանգարան
  • Միյագիի արվեստի թանգարան
  • Հնագիտական թանգարան
  • Հետպատերազմյան վերակառուցման հուշահամալիր
  • Գիտության թանգարան.
  • Սենդայի մեդիա գրադարանյ
  • Սենդայ քաղաքի պատմության և մշակույթի թանգարան .
  • Սենդայի օվկիանարիում «Ծովային անտառ»

Հրուշակեղեն և արհեստներ

Սենդայի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքներից են՝

  • Գյութան, պատրաստված տապակած տավարի լեզվով, համեմունքներով,
  • իմոնի, աշնանային կերակրատեսակ, պատրաստված մսով, սոյայի սոուսով, կոնյակով,
  • զունդա, վառ կանաչավուն սոուս,
  • խիյասի-տյուկա, ամառային կերակուր լապշայով, վարունգով, լոլիկով և խոզապուխտով,
  • ռոբատայակի, պատրաստված ապխտած ծովամթերքներով և բանջարեղենով,
  • կամաբոկո, ծովամթերքներով պատրաստված ռուլետ

Պատկերասրահ

Սենդայ
Տեսարան Սենդայ քաղաքից

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ